Ինչո՞վ է այժմ զբաղված Հայաստանը փրկելու հայտ ներկայացրած Արտակ Թովմասյանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեռեւս նախորդ տարվա փետրվարի 28-ին Բաղրամյան պողոտայում մեծ աղմուկով սպիտակ վրաններ տեղադրվեցին։ Տեղադրողը գործարար, «Դվին» հյուրանոցային համալիրի սեփականատեր, Ապարանի մերձակայքում ապակեպատ մատուռ կառուցած Արտակ Թովմասյանն էր, որ վրանային իր ակցիայով ասես նոր շունչ էր ուզում հաղորդել «Հայրենիքի փրկության» շարժմանը: Մեծ շուքով տեղադրված ճեփ-ճերմակ վրանները մի քանի օր անց, սակայն, դատարկ էին, ավելին՝ ուժգին քամուց փլվել, ընկել էին: Իսկ դա այն բանի ապացույցն էր, որ դրանցում ո՛չ հերթապահություն իրականացնող կուսակցական կար, ո՛չ էլ՝ դրանց ճակատագրով հետաքրքրվող գեթ մեկ անձ:

Ինչո՞վ է այժմ զբաղված Հայաստանը փրկելու հայտ ներկայացրած Արտակ Թովմասյանը, որտե՞ղ է նա ու ինչո՞ւ չկա քաղաքական ասպարեզում: Հարցերը նրա մամուլի քարտուղարին ուղղեցինք, ինչին ի պատասխան՝ վերջինս ասաց, որ մի քանի օրից կարող են պատասխանել, այժմ զբաղված են: «Դվինի» սեփականատերն այժմ էլ, պարզվեց, մշակութային ոլորտում է ուժերը փորձում: Համենայն դեպս այդպես ենթադրել կարելի է, որովհետեւ «Դվինի օդային թատրոն» է պատրաստվում բացել: Իսկ թե ինչքանով այն թատրոնի հետ կապ ունի, այդ մասով մեզ մանրամասներ չհայտնեցին: Նկատենք, որ 2022-ի մայիսից մեկնարկած «Դիմադրություն» շարժմանը Թովմասյանը չէր միացել, վրաններ չէր տեղադրել, Փաշինյանին՝ հրաժարականի 44-օրյա ժամկետ չէր տվել: Թե ինչու էր այդքան կարճ նրա ընդդիմադիր գործունեությունը, կամ երբ նորից ընդդիմադիրի դիրքերից հանդես կգա, ենթադրել կարելի է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 1084 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Փաշինյանին նորից դեմ են տվել պարտված թվերը․ քաղտեխնոլոգը մանրամասնում է (video) Շնորհավորում եմ ՔՊ-ին «Իսակովյան լճի» բացման կապակցությամբ․ ավագանու անդամ Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Կիրակի օրը գյումրեցիները խայտառակել են Փաշինյանին․․․ ի՞նչ քայլերի կդիմի Փաշինյանը․ Հայկ Նահապետյան (video) Հայաստանի իշխանությունները լուռ են, վախենում են ծպտուն հանել. Արթուր Խաչատրյան Պատրաստ են մեր երեխաների կյանքը փոխանակել մի «վեդրո» սալյարկի հետ․ Աբովյան «Հրապարակ»․ Հայաստանը լուրջ սխալ կանի՝ մտածելով, որ Եվրոպան իրեն ավելին կառաջարկի, քան ՌԴ-ն Մի համեստ առաջարկ Անահիտ Մանասյանն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի ուղերձին Ռուբեն Վարդանյանի ու Սամվել Կարապետյանի ուժերը միավորվում են՝ հակառակ թշնամուն․ Անժելա Թովմասյան (video) «Հրապարակ»․ Սահմանամերձ Բերդը «Հայփոստին» բարեգործություն է արել Թրամփը երկարաձգեց հրադադարը, Իրանը դա էլ մերժեց Պարոն Գաբրիելյանո՛վ, ես Ձեզ մի բան կասեմ Օնիկ Գասպարյանի մասին․ Հայկ Նահապետյան (video) «Հրապարակ»․ Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել «Հրապարակ»․ Կարապետյանը որոշ խմբագրումներ է արել ցուցակում Իմ պայքարը սրա դեմ է, իսկ ձե՞րը... Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու. «Հետք» Թրքասիրության շաբաթ՝ Հայաստանում (video) Ադրբեջանը ֆիզիկապես է քանդում հայկական եկեղեցիները, իսկ ՀՀ իշխանությունը՝ վարչականորեն․ Տեր Մակար Դատախազությունն ապրում է իր պատմության ամենաքաղաքականացված ժամանակաշրջանը, վերածվել է պարզապես «նիկոլադուքյանի». Րաֆֆի Ասլանյան Սա քաղաքական նախընտրական կրկես է, նախընտրական շոու. Արթուր Չախոյան 190 մլն դրամի հափշտակության դեպք. գլխավոր հաշվապահի, ևս 2 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը․ Վահե Հովհաննիսյան Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am