Ինչ կարող էր պատմել Վարշավա-Ժնև թռիչքի ուշացած ուղևորը

Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի էջից տեղեկացանք, որ ինքն անորոշ ժամանակով մնացել է Վարշավայի օդանավակայանում, քանզի ուշացել է Վարշավա–Ժնև թռիչքից, ինչն էլ իր հերթին հետևանք է եղել Երևան–Վարշավայի ուշացման (ի դեպ, Աննան 4 անգամ խմբագրել էր իր ֆեյսբուքյան գրառումը՝ մեկ գրելով Երևան–Վարշավայի մասին, մեկ՝ ջնջելով․ համ էլ «Mam»-ը փոխարինել է «տիկինով», թե չէ պողոսական զանգվածն այլ բան էր հասկացել)։

Իր գրառման վերջում Ա․ Հակոբյանը նշում է, որ իրեն խիստ տոնով ասել են, որ չի կարող թռչել, քանի որ ինքնաթիռի դռները փակվել են։ Դե ինքն էլ չի ուզեցել կյանքը պատմել։

Աննայի կյանքը մինչև իշխանափոխությունը

Եկեք մի պահ պատկերացնենք, որ Աննան որոշեր հանուն թռիչքից դուրս չմնալու՝ կյանքը պատմել։ Ի՞նչ պետք է պատմեր։

Եթե որոշեր պատմել իր կյանքը մինչև իշխանափոխությունը, ապա պետք է ասեր, որ ամուսնացել է մի թերուս ու աբիժնիկ տղայի հետ։ Հետո երկուսով թերթոն են աշխատացրել։ Ամուսինը մուտիլովկաներով է զբաղվել, հարուստներից փող է վերցրել ու հարուստների դեմ է գրել՝ աղքատներին փորձելով խաբել, թե ինքն, իբր, իրենցից մեկն է։

Աննան կարող էր նաև պատմել, որ իրենք լավ էլ տակից փող են աշխատել թերթոնով, բայց ամուսինը բուլաթ ատամով է ֆռֆռացել, քանզի հա՛մ իր տեսակով է այդպիսին, հա՛մ ժանրի կանոններն են դա պահանջում։

Աննան կարող էր պատմել նաև իր ամուսնու ընդդիմադիր հաճախորդ աշխատելու տարիների մասին։ Նիկոլն ընդդիմություն էր աշխատում՝ իշխանությունների առատաձեռն ու բարի հայացքի ներքո, բայց մի պահ «քցեց» իրեն բարի հայացքով նայողներին, որոշեց պաշտպանել իրեն գաղափարապես հոգեհարազատ Լևոն Տեր–Պետրոսյանին, «մարտի 1» սարքեց, 10 զոհի ու բազմաթիվ վիրավորների պատճառ դարձավ ու թռավ դեպքի վայրից։ Հետո դատվեց ու նույնիսկ լևոնականներն էին ասում, որ Նիկոլին ու Սասուն Միքայելյանին երկար են ուզում պահել բանտում ու դա արդար է, քանզի իշխանություններն իրավունք ունեն չներել իրենց հաճախորդների ուտող–ուրացող վարքագիծը։

Հետո Նիկոլը գործարքի արդյունքում դուրս եկավ բանտից ու հայտնվեց խորհրդարանում։ Նա մինչև հիմա կշարունակեր իր հաճախորդությունը, եթե հանգամանքների բերումով չհայտնվեր վարչապետի աթոռին։ Ահա այսպիսի հեփիէնդային բաներ կարող էր պատմել Աննան՝ իր հետ խիստ տոնով խոսող տղամարդուն։ Բայց կարող էր նաև այլ բան պատմել իր կյանքից։

Աննայի կյանքն իշխանափոխությունից հետո

Աննան իր հետ խիստ տոնով խոսող տղամարդուն կարող էր պատմել, որ ինքն այլևս Երևանի 3–րդ մասի բնակարանում ապրող թերթոնի գլխավոր խմբագրի կնիկ չէ, այլ մի ամբողջ հինավուրց ազգի ունեցած մի ամբողջ պետության վարչապետի կնիկ, ով ավելին է, քան վարչապետի կինը, քանզի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի է միջամտում, կադրային հարցեր լուծում, սրան ու նրան ցուցակ մտցնում և ցուցակից հանում։

Աննան կարող էր պատմել, որ իրենք իշխանափոխություն կազմակերպեցին, ձեռքերը մտցրեցին բյուջեի մեջ ու դարձան Վարշավա–Ժնև չվերթի մշտական ուղևորներ։

Աննան կարող էր հպարտանալ խիստ տոնով խոսող տղամարդու մոտ, որ իրենց շատ կարճ ժամանակահատվածում հաջողվել է դառնալ ՀՀ–ի ամենահարուստ մարդկանցից։ Հաջողվել է խոսել 30 տարվա թալանից ու դառնալ 30 տարվա մեջ արձանագրված ամենագռեհիկ թալանչիներից։

Աննան կարող էր կյանքը պատմել ու ասել, որ փուռն են տվել Արցախի պետականությունը, հազարավոր տղաների մահվան պատճառ են դարձել ու հաջողացրել են այդ պայմաններում պահել իշխանությունը, ինքնաթիռի թռիչքն ի՞նչ է, որ չկարողանա պահել (բայց դե, համեստություն է անում ու կյանքը չի պատմում)։

Աննան կարող էր կյանքից չհասկացող այդ տղամարդուն ասել, որ եթե ինքն ուզենար, ապա կթռչեր առանձին ինքնաթիռով, պարզապես չի ուզեցել։ «Հեղափոխականությունից» ելնելով ․․․

Աննան կարող էր կյանքը պատմել ու ասել, թե ինչ մեղր է դարձել այն, քանզի ինքն անխնամ կնոջից վերածվել է օրը մի քանի հագուստ փոխող լեդիի, բյուջեի ու հայ ժողովրդի հաշվին աշխարհով մեկ ֆռռացող տիկնոջ։

Կարող էր պատմել, թե ինչպես է օլիգարխիայի, թալանի, հովանավորչության, խնամի–ծանոթ–բարեկամ սկզբունքի դեմ խոսող իր ամուսինը վարչապետ դառնալով խորացրել այս բոլոր արատները, բայց պողոսների վրա այդ ամենը դեռ կարողանում է վաճառել։

Աննան կարող էր խիստ տոնով տղամարդուն ոչ միայն իր կյանքը պատմել, այլ կյանք բացատրել՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է խաբել ու գալ իշխանության, ինչպես կարելի է հերոսի ֆեյք պապիկին դեմ տալ ժողովրդին ու հնդկական էժանագին սերիալ բեմադրել հրապարակում, ինչպես կարելի է հազարավորների գլուխն ուտել ու մարսել։

Նա կարող էր զարմանքով պատմել նաև մեր ժողովրդի ու մեր քաղաքական վերնախավի մասին, թե ինչպես են իրենք հանդուրժում այս ամենը ու չեն կարողանում քշել իրենց։

Շատ բան իր կյանքից կարող էր պատմել Աննան, բայց չի ուզեցել, քանզի Վարշավայի օդանավակայանում անորոշ ժամանակով մնալն էլ է բուրժուական կայֆերի մեջ մտնում: Այդպես չէ՞, Mam:

Միացե՛ք ՀԱՅԵԼԻ Ակումբին Telegram-ում. https://t.me/HAYELI_am

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 2052 անգամ
Լրահոս
«Պահեստազորի սպա Հայկ Նահապետյանի պատասխանը Սասուն Միքայելյանի այսօրով լկտիությանը» (video) Մեր ուսերի վրա է մնացել այդ բեռը, հիմա գործելու մեր ժամանակն է․ Վեհափառը՝ Եռաբլուրից (video) Վիվառոյի Վիգենի ձեռքից օրը ցերեկով ամեն ինչ խլելու են.նոր օլիգարխիկ համակարգ է ձևավորվում.Նահապետյան (video) Վեհափառ Հայրապետը բարձրաստիճան հոգևորականների հետ այցելել է Եռաբլուր (video) Մենք ակնկալում ենք ամրապնդել տնտեսական կապերը, խթանել ամերիկյան ներդրումները Հայաստանում․ Ռուբիո Մեր պայքարը շարունակվում է, հայկական պետությունը պիտի ապրի՛ և հարատևի՛․ ՀՅԴ Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Շեյխերից ստացել եմ առաջարկ՝ տեղափոխվելու ամենազարգացած երկրներ, ասել եմ՝ ոչ, հայրենիքս Հայաստանն է Արտակարգ դեպք․ «Իջևան» ԲԿ-ում պտուղը ծնվել է մահացած Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ և անվտանգ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» ԱԺ-ն չի կարող օրենքով վերացնել եկեղեցու՝ սահմանադրությամբ և միջազգային իրավունքով պաշտպանվող ինքնավարությունը Թրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Մերցը քրիստոնյա-դեմոկրատների հաղթանակը աղետ է անվանել Դայակը հատակը մաքրող փայտով հարվածներ է հասցրել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխայի մեջքին, ողնաշարին. պատգամավոր «Արա՛ էլի, ներվայնացրեցիք». լարված իրավիճակ Եռաբլուրում․ Սասուն Միքայելյանի նյարդերը տեղի տվեցին (video) «Արարատցեմենտի» մուտքի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանը Թող հայկական եռագույնը միշտ ծածանվի հաղթանակի բարձունքներում․ Արսեն Հարությունյան Վրաստանում տարանցիկ բեռնափոխադրումները 2018-2025թթ․ աճել են 109%-ով. PMC Research «Նրանց սերը չի ավարտվել, պարզապես այս կյանքում նրանց բաժանեցին»․ Վալոդյա Գրիգորյանի դուստրը տեսանյութ է հրապարակել​ Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները Փաշինյանն ինքն է խոստովանում՝ վարել է «նահատակության քաղաքականություն». Բադալյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլենց խրախճանքը ժանտախտի ժամանակ․ հայ ժողովրդի արյան գինը․ Հայկ Նահապետյան (video) Թրամփը պատրաստ է Նյու Յորքում հանդիպել Փեզեշքիանի հետ Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 22/23-ին Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am