Սեքս սկանդալ Շիրակի պետհամալսարանի քոլեջում

ՇՊՀ-ում տիրող անբարո մթնոլորտի մասին վկայող անձնական նամակագրության սքրինշոթեր են հրապարակվել ֆեյսբուքի օգտատերերից Կարինե Մարտիրոսյան անունով ոմն մեկի էջին:

Այս անգամ խոսքը վերաբերում է ՇՊՀ-ի քոլեջի տնօրեն Աշոտ Դավինյանին, որի նամակագրության բովանդակությունից կարելի է ապշել, թե ու՛մ է վստահվել ուսումնական հաստատության ղեկավարումը: Զարմանալի է, որ քոլեջի ուսանողուհիները և աշխատակից կանայք հանդուրժում են մեկին, որը չի կարողանում զսպել իր սեռական բնազդները: Աշոտ Դավինյանը քոլեջի տնօրեն դարձել է քեռու՝ ՇՊՀ-ի դեկաններից մեկի՝ Լևոն Մարտիրոսյանի շնորհիվ, որը ռեկտոր Երվանդ Սերոբյանի մտերիմ ընկերն է ու այս իշխանության երկրպագուներն են:
ՇՊՀ քոլեջի մեր աղբյուրները հաստատեցին այս խայտառակ պատմության իսկությունը՝ մատնանշելով, թե իրականում ու՛մ հետ է քոլեջի տնօրենն ամբողջ կոլեկտիվի առաջ սիրային կապի մեջ եղել, ինչպես նաև հավելեցին, որ այդ երիտասարդ կինը, ով հիմա կանգնած է ամուսնալուծության շեմին միակը չէ կոլեկտիվում ով սեռական կապի մեջ է տնօրենի հետ: Ավելին, ըստ ՇՊՀ քոլեջի մեր աղբյուրների վկայության տնօրենը վերջին ամիսներին ամեն ինչ արել է,որ աշխատակիցները որքան հնարավոր է շուտ գնան տուն, որ նա իրեն ազատ զգա քոլեջում:
Ներկայացվածից նաև պարզվում է, որ նամակարգրության մեջ սքրինները ուղարկվել են Դավինյանի կնոջը:
Այս անամոթությունը հատկապես լույս է սփռում հետևյալ հանգամանքի վրա: Սույն թվի հունիսի 23-ին բազմաթիվ ընթացակարգային խախտումներով ՇՊՀ-ում տեղի ունեցան կառուցվածքային փոփոխություններ և դրանց նպատակն ընդամենը մի քանի աշխատակցուհիներին կրճատելն էր: Պարզվում է՝ ռեկտոր Երվանդ Սերոբյանն իրեն հատուկ պարզունակ ոճով, իբր ոչ մեկին չի պատրաստվում ազատել աշխատանքից, այդ 4-5 աշխատակցուհիներին պարբերաբար ուղղորդել է ՇՊՀ-ի քոլեջ աշխատելու, այն դեպքում, երբ գիտեր քոլեջի տնօրենի խայտառակ վարքի մասին շրջանառվող լուրերը: Ավելին, ըստ ՇՊՀ մեր աղբյուրների, նույն Դավինյանը, երբ իր գործավարուհուն նշանակել է քոլեջի փոխտնօրեն, բուհի վարչական մասուն ռեկտոր Սերոբյանին բարձրաձայն առաջարկել է «մի լավիկի ուղարկել իր մոտ», որը լսել են ՇՊՀ վարչական մասին բազմաթիվ աշխատակիցներ:
Անշուշտ, Գյումրիի նման փոքր քաղաքում հոռի բարքերը հնարավոր չէր թաքցնել ու աշխատակցուհիները հրաժարվում են քոլեջում աշխատելուց: Այս խայտառակ նամակագրությունը ցույց է տալիս իշխանությունների հովանավորյալների հակամանկավարժական ու անբարոյական կենսակերպը, որոնք երիտասարդության տարիների չիրականացած երազանքները փորձում են իրականացնել նույնիսկ մանր պաշտոնների հաշվին:
Ինչ վերաբերում է ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին, ապա նա, մեղմ ասած չհամակրելով Երվանդ Սերոբյանին, երբեք չի համարձակվի վերջինիս հետ առճակատման գնալ, որովհետև Երվանդ Սերոբյանի հովանավորները շատ վերևներից են:
Հավելենք, որ նույն Դավինյան Աշոտը այս իշխանությունների կողմից հովանավորվող «Գյումրին կռնա» կուսակցության ակտիվ անդամներից է:
Վերջին լուրերի համաձայն սեքս սկանդալում հայտնված ՇՊՀ քոլեջի տնօրեն Դավինյան Աշոտը երեքշաբթի եկել է քոլեջ, արձակուրդ է վերցրել և շատ արագ հեռացել է:
ԿԳՄՍՆ նախարարությեուն կա՞, ԿԳՄՍՆ նախարար կա՞, թե ՇՊՀ քոլեջը հարեմի վերածած Դավինյանն ու նրա հովանավոր Սերոբյանն անպատիժ են մնալու:

Առավել նեղ անձնական տիրույթ չմտնելու նկատառումից ելնելով՝ մենք լուսանկարները չենք հրապարակում։


                                                                  
                                        Լ․ Սիրադեղյան




դիտվել է 28372 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am