Ովքե՞ր են ապահովում պետբյուջեի «հավելյալ» մուտքերը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տնտեսագետները հաճախ են նշում, որ կառավարության համար արդեն «ավանդույթ» է դարձել կապիտալ ծախսերի թերակատարումը, իսկ որոշ դեպքերում՝ ընդհանրապես չկատարումը: Միայն այս տարվա առաջին կիսամյակում թերակատարումը կազմել է մոտ 41 տոկոս: Մեզ հետ զրույցում ոլորտի մի շարք մասնագետներ քանիցս նշել են, որ դա պարզապես խայտառակություն է, ինչպես խայտառակություն է պետական պարտքի անընդհատ մեծացումը:

Սա՝ հատկապես այն պարագայում, որ, ինչպես ասում են, բյուջեում փող կա, և հարկային մուտքերի հսկայական աճ է գրանցվել: Բանն այն է, որ միայն 2022 թ. առաջին կիսամյակում 1000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 722,32 մլրդ դրամ, ինչը 2021 թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 137,88 մլրդ դրամով կամ մոտ 24 տոկոսով:

Սա ինքնին խոսուն թիվ է: Սակայն ոչ պակաս ուշագրավ է, որ նշյալ «հավելյալ» մուտքերի կեսից ավելին, փաստացի, առաջացել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի «հավելումից»: Այս կազմակերպության կողմից առաջին կիսամյակում պետական բյուջե է վճարվել 104,78 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ մոտ 78 մլրդ դրամով (մոտ 291 տոկոս) ավելի։ Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ ԶՊՄԿ-ն նախորդ տարվա առաջին կիսամյակում երկրորդն էր 1000 հարկատուների ցանկում՝ զիջելով «Գազպրոպ Արմենիա»-ին, իսկ 2022 թ. առաջին եռամսյակում արդեն գլխավորում է այդ ցուցակը: Կոմբինատում հարկային մուտքերի նման աննախադեպ աճը բացատրել են աշխատանքի արդյունավետության բարձրացմամբ։

Հաջորդը, որ տոկոսային առումով մեծ աճ է արձանագրել, «Գրանդ Տոբակո» ընկերությունն է՝ մոտ 55 տոկոս: Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը բյուջե է մուծել 37,44%-ով ավելի գումար, «Ֆիլիպ Մորրիս Արմենիան»՝ 25,72 տոկոսով, իսկ ցուցակում երկրորդ հորիզոնականում գտնվող «Գազպրոմ Արմենիա»-ն՝ 16,22 տոկոսով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 298 անգամ
Լրահոս
Տ. Վահան եպսիսկոպոս Հովհաննիսյանը շարունակում է մնալ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ. Արթենյան Լևոն Տեր-Պետրոսյանը ընդդիմության պառակտվածության մասին Մարիամ Փաշինյանի հրապարակումը ծնողների ամուսնալուծությունից հետո․ երջանիկ է՞ Զինվորի մահվան դեպքին նախորդել է վիճաբանություն. հնչել են կրակոցներ. մանրամասներ Արտակարգ դեպք՝ Երևանում Սրանց ասեն՝ ձեզ պետքարան գնալուց էլ պետք է նկարենք, ցույց տանք, կհամաձայնեն․․․ Երևան-Սևան ճանապարհի Չայնիի ոլորաններ կոչվող հատվածում կիլոմետրանոց խցանում է, տեսանելիությունը՝ ցածր Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ «Infiniti»-ն կոտրել է երկաթյա էլեկտրասյունը և կողաշրջվել Մեծ Բրիտանիան տարհանել է իր դիվանագետներին Իրանից Մայր Աթոռում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Սումգայիթի կոտորածի զոհերի հոգիների խաղաղության համար Իջեւանում հողին հանձնեցին ավտովթարից զոհված 19-ամյա պայմանագրային զինծառայողին. NEWS.am Չինաստանն իր քաղաքացիներին առաջարկել է հեռանալ Իրանից Իրանի ու Իրաքի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր Անձրևի հետևանքով Բաբաջանյան փողոցից դեպի Ձիարշավարան տանող ճանապարհահատվածը ծածկվել է ջրով Քոբուլեթիի ավտովթարի հետևանքով 2 զինծառայող է զոհվել Գլխավոր դատախազը Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով Վճռաբեկ է դիմել Ամբողջ օրը թմբկահարում են չեղած խաղաղությունից, իսկ թե ինչ է կատարվում բանակի ներսում, չեն խոսում. Ժաննա Ալեքսանյան Հասանելի անհատներին և բիզնեսներին` անկախ գտնվելու վայրից Վստահություն և հասանելիություն ողջ աշխարհում Չինաստանն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը ՆԳՆ-ի կողմից հայտարարված տենդեռը շահել է Ջեկի Չանի ընկերությունը. ակտիվիստ NYT. Իսրայելում ԱՄՆ դեսպանը կոչ է անում դիվանագետներին լքել երկիրը Պակիստանը հայտարարել է աֆղանստանցի 274 զինծառայողի չեզոքացման մասին Պետքարտուղարությունն Իսրայելում ԱՄՆ դեսպանության աշխատակիցների մի մասին կարգադրել է հեռանալ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին «Mercedes»-ը բախվել է բետոն էլեկտրասյանը, տապալել այն. կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am