Ինչու Փաշինյանին սպասարկող ուղղաթիռը 2020-ի դեկտեմբերից չի շահագործվում

«Հրապարակ»-ը գրում է․ «2018 թվականին իշխանության գալուց հետո՝ մինչեւ պատերազմը, Նիկոլ Փաշինյանը հաճախակի էր ՊՆ-ի ուղղաթիռով թռչում Արցախ՝ այնտեղ ծառայող իր որդուն տեսակցության։ Բացի այդ, նա նաեւ իր նախընտրական քարոզարշավի ժամանակ էր պետական ուղղաթիռ օգտագործում՝ դրանով մեկնելով հեռավոր բնակավայրեր։ Երբ աղմուկ բարձրացավ, թե Փաշինյանը պետական ռեսուրսները մսխում է իր ընտանեկան կարիքները հոգալու եւ փիառի համար, նա դրան այսպիսի բացատրություն տվեց․

«Էդ ուղղաթիռը պարտադիր թռիչքային ժամեր ունի։ Այսինքն՝ ինքը աշխատանքային վիճակում լինելու, իր արժեքը չկորցնելու համար ժամանակ առ ժամանակ պետք է թռնի։ Էդ ուղղաթիռի անձնակազմը պետք է դատարկ էդ ուղղաթիռը բարձրացնի, թռցնի, աշխատացնի, որպեսզի էդ ուղղաթիռը չփչանա։ Այսինքն՝ ես ուզում եմ ասել, որ հիմա էլ առանց վարչապետի էդ ուղղաթիռը թռցնում են պետական բյուջեի հաշվին։ Ինչի՞ են թռցնում, որովհետեւ էդ ուղղաթիռն ունի պարտադիր թռիչքային ժամեր։ Եթե չթռցնեն, դա կփչանա, եւ կստացվի, որ պետական ունեցվածքը, որը, ասենք, արժի 100 մլն դրամ, էդ փչանալու պատճառով իրա գինը գցեց, դառավ 50 մլն դրամ, կամ եւս 50 մլն դրամ պիտի ծախսենք, նորոգենք, որ ինքը սկսի թռնել»։

2020 թվականի պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը մինչ օրս գեթ մեկ անգամ ոտք չի դրել Արցախ, հեռու վայրեր էլ չի մեկնում։ Ուստի, անհանգստանալով պետական գույքի ճակատագրով, որ եթե չթռչի ու Նիկոլ Փաշինյանին չտեղափոխի, կփչանա, հարցում ուղարկեցինք պաշտպանության նախարարություն՝ խնդրելով հայտնել, թե արդյոք Փաշինյանին սպասարկող ուղղաթիռն իր պարտադիր թռիչքային ժամերն իրացնում ու թռչո՞ւմ է, որ չփչանա, եւ ի՞նչ վիճակում է այն հիմա։

ՊՆ-ից մեզ պատասխանել են․ «2011 թ. արտադրության ուղղաթիռը, որի շահագործումն իրականացվել է համաձայն տվյալ ուղղաթիռի շահագործման թռիչքատեխնիկական փաստաթղթերի պահանջների, 2020թ. դեկտեմբեր ամսից դադարել է շահագործվել՝ մինչեւ առաջին կապիտալ նորոգում օրացուցային ժամկետների սպառման պատճառով»։ Մեզ ասացին նաեւ, որ 9 տարին մեկ պետք է այդ ուղղաթիռն անցնի կապիտալ նորոգում, եւ հիմա, փաստորեն, լրացել է այդ ժամկետը։ Նիկոլ Փաշինյանին ծառայող ուղղաթիռը, ըստ էության, խափանվել է, չնայած ՊՆ-ի տված բացատրությանը, որ «ժամկետի մեջ է խափանումը»։ Պատճառն էլ կարող է լինել այն, որ երկու տարի է՝ Նիկոլ Փաշինյանն այդ ուղղաթիռով չի մեկնել Արցախ, եւ պետական գույքը դրա «դարդից» փչացել է՝ այլեւս չծառայելով պետության ղեկավարին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 384 անգամ
Լրահոս
Թուրքիայում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը Հայաստանն այսօր մեծ քայլ արեց դեպի դասական ֆաշիզմ. Ռուբեն Մելիքյան Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան Խստորեն դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների նման վարքագիծը Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ձերբակալվածներ կան Եթե Հորմուզում չստացվեց, նշանակում է՝ բացվում է երկրորդ ուղղությունը․ Վահե Դավթյան «Իրանի նեղուց». Թրամփի ձևակերպումն ուշագրավ է. քաղաքագետ «Պապայիդ տունն է»․ ՔՊ-ական պատգամավորի անմակարդակ, վիրավորական պահվածքը Լարված իրավիճակ է Նոր Հաճնում Թեհրանը հստակորեն ցույց է տալիս՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը․ իրանագետ Հայաստանի Սահմանադրությունից պետք է վերացվեն տարածքային պահանջները․ Հաջիև Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Արմավիր ճանապարհին ԱՄՆ-ն Իսրայելին արգելել է ռմբակոծել Լիբանանը Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված դիրքորոշումս անփոփոխ է՝ նա պատանդի կարգավիճակում է». Արման Թաթոյան Փաշինյանը դուխ չի անում երես առ երես հանդիպել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան «Այ, կապիտուլյանտ, այ, հողատու, այ, դավաճան, այ, թուրքանման ու թուրքահպատակ, դու ո՞վ եղար, որ ինձ շուն ու շանգյալ ասես, հայ ընտրողին շուն ու շանգյալ ասես…». Լևոն Ջավախյանը՝ Փաշինյանի մասին Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին Ես չեմ ուզում արձագանքել անլուրջ մարդկանց հայտարարություններին. Սամվել Կարապետյան Ես իմ կյանքում ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետեւում. Սամվել Կարապետյան Դատարանի որոշումը սպասելի էր. մենք մեր հաղթանակի հնարավորությունը գնահատում ենք 100%. Սամվել Կարապետյան «Նա բուժման կարիք ունի»․ Կարապետյանը՝ Փաշինյանին Կացը հայտնել է, որ Իսրայելի բանակը չի նահանջելու Լիբանանում իր դիրքերից․ Կաց Դատարանը երկարացրեց ժամկետը 3 ամսով Սևանի հիվանդանոցի մոտ 73-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am