Արայիկ Հարությունյանը Հադրութի շրջանում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 2-ին այցելել է Հադրութի շրջան և, շրջանի համայնքապետերի մասնակցությամբ, անցկացրել աշխատանքային խորհրդակցություն: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնությանհետ կապերի բաժի փոխանցմամբ՝ գիշխանության ղեկավարին ներկայացվել են հացահատիկայինմշակաբույսերի բերքահավաքի արդյունքները: Մասնավորապես,պատասխանատու պաշտոնյաները նշել են, որ տարին անբարենպաստ է եղելշրջանի հողօգտագործողների համար, քանի որ աշնանացան ցանքսերի մի մասըտուժել է կարկուտից, ապա տեղումների քանակը զգալիորեն ցածր է եղելտարեկան միջին նորմայից: Դրա հետևանքով, շուրջ 10 հազար հեկտար ցորենի ևգարու մշակաբույսերի կատարած ցանքսից հնձվել է մոտ 25 հազար տոննա բերք: Վարչապետը նշել է, որ, չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին,բերքահավաքի արդյունքները ցույց են տալիս, որ բոլոր այն հողօգտագործողներն,ովքեր հողի մշակումն իրականացրել են ագրոկանոնների համաձայն,անհամեմատ ավելի բարձր բերք են ստացել՝ անջրդի պայմաններումապահովելով 45-50ց բերք: «Տարիներ շարունակ հողի արդյունավետ մշակության համար մեր կողմիցհնչեցվող կոչերին ու խորհուրդներին, ցավոք, դեռևս շատերը չեն հետևում:Բազմաթիվ օրինակներ ունենք, որ ովքեր պահպանում են հողի մշակմանագրոկանոնները, երաշխավորված բարձր բերք են ստանում, իսկ ովքերշարունակում են անտարբեր լինել կանոնների նկատմամբ, ցածր ցուցանիշներ ենունենում»,- ասել է Ա. Հարությունյանը և կրկին հորդորել հետևել իրենց այնգործընկերների օրինակին, ովքեր արդեն լուրջ ձեռքբերումներ ունեն: Ամփոփելով բերքահավաքի արդյունքները՝ վարչապետը խոսել է նաևաշնանացանի նախապատրաստական աշխատանքների մասին՝ հետաքրքրվելովշրջանում առկա իրավիճակով և կարևորելով աշխատանքների ժամանակինկազմակերպումը: Այս համատեքստում վարչապետի խոսքով՝ կառավարությունըառաջիկայում լուրջ ուշադրություն է դարձնելու նաև համայնքային հողերիմշակության հետ կապված հարցերին: Ա. Հարությունյանը, անդրադառնալով գյուղատնտեսության այլ ճյուղերիներուժին, նաև նշել է, որ առաջիկա տարիներին Արցախում մեծ ուշադրություն էդարձվելու այգեգործությանը՝ հատկապես նռան նոր այգիների հիմնմանը: Վարչապետի խոսքով՝ կառավարությունը խրախուսելու է բոլոր այնանհատներին, ովքեր կհիմնեն նռան այգիներ և դրանց մշակումն ու ոռոգումըկիրականացնեն գյուղատնտեսության նախարարության պահանջներինհամապատասխան: Գործադիր իշխանության ղեկավարը վերջում տեղեկացրել է ներկաներին, որ,աղքատության վերացման քաղաքականության շրջանակներում, առաջիկայում,որպես պիլոտային ծրագիր, հանրապետության շրջաններում սոցիալապեսանապահով ընտանիքներին կտրամադրվեն հավի ճտեր:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am