Բրյուսելյան հանդիպման գորշ նրբերանգները

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ օգոստոսի 31-ին տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը։ Հետաքրքրական է, որ Բրյուսելում նույն ձևաչափով երեք հանդիպում արդեն իսկ կայացել էր: Առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 14-ին, երկրորդը՝ 2022 թվականի ապրիլի 6-ին, երրորդը՝ 2022 թվականի մայիսի 23-ին։ Չորրորդ հանդիպման նույնիսկ լուսանկարներն են որոշակի ուղերձներ փոխանցում։ Անմիջապես ակնհայտ է դառնում պարտված ղեկավարի կեցվածքը։ Սա իսկապես մեծ ցավով ենք արձանագրում, քանի որ այս դեպքում խնդիրը անձը չէ, այլ երկիրը. այդ նույն անձը ներկայացնում է մեր երկիրը, մեր պետությունը: Սա նաև Հայաստանի արժանապատվության խնդիրն է, քանի որ նախկին տարիներին նախորդ երեք նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, բանակցությունների ժամանակ արժանապատիվ են ներկայացել՝ գլուխները բարձր, հաղթողի կեցվածքով։ Իսկ հայր ու որդի Ալիևները միշտ եղել են պարտվածի կեցվածքով։

Թերևս դրանով է պայմանավորված, որ հիմա Իլհամ Ալիևն անընդհատ փորձում է ընդգծել հաղթողի իր կարգավիճակը ու ամեն անգամ պայմաններ թելադրել։ Թերևս պատահական չէր նաև, որ հանդիպումից մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահի օգնական Նիքմեթ Հաջիևն արդեն հայտարարում էր, թե Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ կհամաձայնեցվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի նախապատրաստման աշխատանքային խմբի ստեղծումը։ Այսինքն, ադրբեջանական կողմը հանդիպման նախօրյակին կոնկրետ պայմաններ էր դնում հայկական կողմի առաջ, թե որ հարցն է իրենց ուշադրության կենտրոնում, որի ուղղությամբ պետք է տեղաշարժ արձանագրվի։ Մյուս կողմից էլ՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե Ադրբեջանը և միջազգային հանրությունն ինչպես են վերաբերվում Հայաստանի պարտված ղեկավարին, ինչը վերջինիս մոտ արդեն բարդույթներ է առաջացրել երկրի շահերի պաշտպանության անկարողության տեսանկյունից։ Դրա համար էլ մեր հանրային-քաղաքական դիսկուրսում հատուկ ընդգծվում է հայկական կողմից բանակցողին փոխելու անհրաժեշտությունը։ Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիև հանդիպման բովանդակային կողմին, ապա մի շարք նրբություններ են աչքի զարնում։

Հանդիպումից հետո ՀՀ իշխանությունների տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ առանձին են քննարկվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցերը: Փաստացի ստացվում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգը անջատվում է Ղարաբաղյան խնդրից, ինչը մեծապես ձեռնտու է Ադրբեջանին, որը ջանք ու եռանդ չի խնայում՝ փորձելով ցույց տալ, որ Արցախյան հակամարտություն այլևս չկա, և այդ թեման շրջանցելով՝ հայկական կողմը համաձայնում է առաջ շարժվել իրենց հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Բայց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն անհնար է պատկերացնել առանց Արցախյան հիմնախնդրի կարգավորման։ Եվ հայկական կողմը միշտ էլ փորձել է այս երկու թեմաները միմյանց հետ շաղկապված պահել։ Որոշ ժամանակ առաջ Փաշինյանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստում փորձում էր Արցախի կարգավիճակի հարցը բարձրացնել, սակայն հիմա քար լռություն է պահում այս խնդրով։

Մյուս կողմից էլ՝ հատուկ ուշադրության է արժանի, որ եթե նախորդ անգամ բրյուսել յան հանդիպման արդյունքների ամփոփմանը վերաբերող՝ Շառլ Միշելի հայտարարության մեջ Ադրբեջանի պահանջով «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը փոխարինվեց «Ղարաբաղ» ձևակերպմամբ, ապա այս անգամ ընդհանրապես բացակայում էր Ղարաբաղի մասին որևէ հիշատակություն։ Եվ պատահական չէ, որ այս հանգամանքը ադրբեջանական մամուլում գնահատվեց որպես դիվանագիտական հաղթանակ։ Ըստ այդմ, Արցախի թեմայի փոխարեն օրակարգ է բերվում խաղաղության պայմանագրի նախագծի նախապատրաստման հարցը, և Միշելի հայտարարությունից պարզ է դառնում, որ նույնիսկ առաջընթաց կա այս հարցում, քանի որ հանձնարարվել է արտգործնախարարներին հանդիպել մեկ ամսվա ընթացքում՝ աշխատելու նախագծերի տեքստերի վրա։ Տարակուսելի է, որ այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Ադրբեջանը հրաժարվում է որևէ կերպ ընդառաջ գնալ մարդասիրական հարցերում և վերադարձնել պահվող տասնյակ գերիներին։ Ինչ վերաբերում է բրյուսել յան հանդիպման միջազգային համատեքստին, ապա պետք է նկատի ունենալ, որ հայկական կողմի պաշտոնական հայտարարություններում անընդհատ շեշտվում է Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Արցախյան հիմնահարցի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման կարևորությունը, բայց ՀՀ իշխանությունները համաձայնում են բանակցել ԵՄ-ի միջնորդության պայմաններում, ինչը համանախագահող երկրների ձևաչափից դուրս է։ Սրան գումարած՝ Բրյուսել յան հանդիպումները Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարվածության ֆոնին հարուցում են Մոսկվայի խանդը։

Եվ պատահական չէ, որ Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպման նախաշեմին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հերթական անգամ եվրոպացիներին մեղադրելով միջնորդության դափնիները յուրացնելու փորձերի մեջ, հայտարարեց, թե Երևանի և Բաքվի միջև առարկայական բանակցությունները ընթանում են Մոսկվայի, այլ ոչ թե Բրյուսելի միջնորդությամբ։ Ըստ էության, միջնորդության հարցը տեղափոխվում է աշխարհաքաղաքական հակասությունների դաշտ, ինչը հայկական կողմի շահերից չի բխում, քանի որ միջազգային հիմնական խաղացողները միջնորդության և իրենց ազդեցությունը Հարավային Կովկասում ուժեղացնելու վրա են կենտրոնանում, որի արդյունքում այնպիսի կարևորագույն թեմաներ, ինչպես մարդասիրական և արցախահայության իրավունքների պաշտպանության հարցերը, երկրորդական պլան են մղվում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 354 անգամ
Լրահոս
Թուրքիայում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը Հայաստանն այսօր մեծ քայլ արեց դեպի դասական ֆաշիզմ. Ռուբեն Մելիքյան Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան Խստորեն դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների նման վարքագիծը Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ձերբակալվածներ կան Եթե Հորմուզում չստացվեց, նշանակում է՝ բացվում է երկրորդ ուղղությունը․ Վահե Դավթյան «Իրանի նեղուց». Թրամփի ձևակերպումն ուշագրավ է. քաղաքագետ «Պապայիդ տունն է»․ ՔՊ-ական պատգամավորի անմակարդակ, վիրավորական պահվածքը Լարված իրավիճակ է Նոր Հաճնում Թեհրանը հստակորեն ցույց է տալիս՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը․ իրանագետ Հայաստանի Սահմանադրությունից պետք է վերացվեն տարածքային պահանջները․ Հաջիև Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Արմավիր ճանապարհին ԱՄՆ-ն Իսրայելին արգելել է ռմբակոծել Լիբանանը Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված դիրքորոշումս անփոփոխ է՝ նա պատանդի կարգավիճակում է». Արման Թաթոյան Փաշինյանը դուխ չի անում երես առ երես հանդիպել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան «Այ, կապիտուլյանտ, այ, հողատու, այ, դավաճան, այ, թուրքանման ու թուրքահպատակ, դու ո՞վ եղար, որ ինձ շուն ու շանգյալ ասես, հայ ընտրողին շուն ու շանգյալ ասես…». Լևոն Ջավախյանը՝ Փաշինյանի մասին Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին Ես չեմ ուզում արձագանքել անլուրջ մարդկանց հայտարարություններին. Սամվել Կարապետյան Ես իմ կյանքում ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետեւում. Սամվել Կարապետյան Դատարանի որոշումը սպասելի էր. մենք մեր հաղթանակի հնարավորությունը գնահատում ենք 100%. Սամվել Կարապետյան «Նա բուժման կարիք ունի»․ Կարապետյանը՝ Փաշինյանին Կացը հայտնել է, որ Իսրայելի բանակը չի նահանջելու Լիբանանում իր դիրքերից․ Կաց Դատարանը երկարացրեց ժամկետը 3 ամսով Սևանի հիվանդանոցի մոտ 73-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am