Երզնկայի հայկական Սուրբ Տրդատ վանական համալիրը սեփականաշնորհվել է

Ներկայիս Թուրքիայի Էրզինջան (պատմական հայկական Երզնկա) նահանգում գտնվող հայկական Սուրբ Տրդատ վանական համալիրը սեփականաշնորհվել է: Այս մասին տեղեկացնում է էրմենիհաբերը՝ հղում անելով թուրքական «Dihaber.net» լրատվակայքը: Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղջըի խոսքով՝ պետությունը եկեղեցու սեփականության իրավունքը տրամադրել է 16 գյուղացիների: «Այժմ եկեղեցի գնալու, աղոթելու համար ոչ թե պետությունից, այլ սեփականատերերից պետք է թույլտվություն ստանանք», - նշել է Դաղջըն: Էրզինջանի Քամահ շրջանի Դողանքյոյ (Թորթան) գյուղում գտնվող վանական համալիրը 2005թ. «Դողանքյոյի եկեղեցի» անվամբ ներառվել էր հատուկ պահպանվող տարածքների ցանկում: Ավելի ուշ Սուրբ Տրդատը գանձախույզների հարձակումների թիրախ էր դարձել: 2017թ. մայիսի 23-ին վանական համալիրը պաշտոնապես սեփականության էր տրվել Յուսուֆ Դյունդար, Մեհմեթ Դյունդար և Ռըզա Դեմիրբաշ անվամբ երեք գյուղացիների: Վերջիններիս մահից հետո էլ Սուրբ Տրդատը, փաստորեն, դարձել էլ նրանց 16 ժառանգների համատեղ սեփականությունը: Փաստի վերաբերյալ մեկնաբանություն կատարած Ազիզ Դաղջըն հիշեցրել է, որ եկեղեցին չի կարող սեփականաշնորհվել որևէ անհատի կողմից: Համաձայն եկեղեցական հիմնադրամների մասին օրենքի՝ եկեղեցին փոքրամասնություններն պետք է պատկանի. «Եթե հայերը որևէ միություն կամ հիմնադրամ ստեղծեն, այն ժամանակ կարող են ձեռք բերել եկեղեցու սեփականության իրավունքը: Եթե միայն մեկ հայ մնա ու նա էլ մեռնի, այն ժամանակ այդ մարդիկ կարող են սեփականաշնորհել եկեղեցին: Բայց, ինչպես տեսնում ենք, մենք՝ հայերս, այստեղ ենք, իսկ եկեղեցին ուրիշներին է տրվել»: Դաղջըն հավելել է, որ Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցիները ենթակա են պատրիարքարանին, հետևաբար դրանք չեն կարող սեփականաշնորհվել որևէ մեկի կողմից: Իսկ սեփականաշնորհվելու դեպքում, ըստ Սասունի հայերի միության նախագահի, խախտվում են Եվրոպայի մարդու իրավունքների կոնվենցիայի և Լոզանի պայմանագրի դրույթները:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am