Ամերիկյան «Գրին քարտի» հին համակարգը պետք է վերանա. Դոնալդ Թրամփ (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն Ամերիկյան «Գրին քարտի»՝ ԱՄՆ-ում մշտական բնակության եւ աշխատանքի իրավունքի, անկանոն խաղարկության համակարգը հնացել է եւ մոտ ապագայում պետք է վերանա, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը. «Տասնամյակներ շարունակ Միացյալ Նահանգները «Գրին քարտ» է շնորհել հսկայական թվով մասնագիտական նվազագույն գիտելիքներ ունեցող մարդկանց»: ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է նոր՝ RAISE, թարգմանաբար՝ ՎԵՐԵԼՔ կոչվող օրինագծի աջակցության մասին, որն արմատական բարեփոխումների է ենթարկելու ներկա ներգաղթային քաղաքականությունը. «Մեր ներկայիս համակարգը կփոխարինվի միավորների համակարգով: «Գրին քարտ» ստանալու առաջնահերթություն կստանան անգլերեն լեզվին տիրապետող, սեփական ծախսերը հոգալու հնարավորություն ունեցող եւ մասնագիտական հմտություններ ունեցող մարդիկ»: Կոնգրեսում հավանություն ստանալու դեպքում օրենքը կվերացնի «Գրին քարտ»-ի խաղարկությունը եւ կսահմանափակի կրթություն եւ մասնագիտական հմտություններ չունեցող մարդկանց «Գրին քարտ» ստանալու հնարավորությունը: Օրենքի համահեղինակ սենատոր Թոմ Քոթոնի խոսքով, Միացյալ Նահանգները ամեն տարի մեկ միլիոնից ավելի մարդկանց ԱՄՆ-ում մշտական բնակության եւ աշխատանքի իրավունք է շնորհվում. «Սակայն, յուրաքանչյուր 15 ներգաղթյալներից միայն մեկն է ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատում իր գիտելիքների եւ մասնագիտական հմտությունների շնորհիվ»: Արդյունքում, տուժում են ԱՄՆ-ում բնակվող ֆիզիկական աշխատանք կատարող քաղաքացիները, ում աշխատանքը ավելի ցածր աշխատավարձով պատրաստ են կատարել նորեկները: Օրենքի մյուս համահեղինակ սենատոր Դեյվիդ Փերդյուն ընդգծում է, որ ներկայումս Միացյալ Նահանգներում մշտական բնակության եւ աշխատանքի իրավունք ստացող ներգաղթյալների կեսից ավելին ներգաղթելուց անմիջապես հետո սկսում են ԱՄՆ-ից ստանալ անապահովների համար նախատեսված նպաստ: Փոխարենը նոր համակարգը Միացյալ նահանգներ ներգաղթելու հնարավորություն կտա առավել կրթված եւ հմուտ անձնավորություններին. «Մենք փոխառում ենք Կանադայի եւ Ավստրալիայի փորձը, որն իրականում ավելի խելամիտ է եւ օգնում ներգաղթյալների շնորհիվ զարգացնել տնտեսությունը»: Նշենք, որ Կանադան եւ Ավստրալիան մշտական բնակության եւ աշխատանքի իրավունք են շնորհում մրցակցային կարգով: Մասնավորապես, հաշվի է առնվում անգլերենի, իսկ Կանադայի դեպքում նաեւ ֆրանսերենի իմացության աստիճանը, տարիքը՝ առավելություն ունեն 18-ից՝ 45 տարեկանները, կրթությունը եւ մասնագիտական հմտությունները: Օրինակ, Ավստրալիայում մշակված է մասնագիտությունների ցուցակ, որոնց տիրապետողներն առավելություն են ստանում երկիր ներգաղթելու համար: Առավել մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունների թվում են բժշկությունն ու ինժեներական գիտելիքները: Ընդհանուր առմամբ, սենատոր Փերդյուի խոսքով, փոփոխության արդյունքում կշահեն կրթված եւ հմուտ մարդիկ, ովքեր ցանկանում են Միացյալ Նահանգներ տեղափոխվել, քանի որ նրանց այլեւս անհրաժեշտ չի լինելու մրցակցել կրթություն եւ մասնագիտական հմտություններ չունեցող տասնյակ այլ թեկնածուների հետ. «Մեր նպատակն է ընդունել մեզ մոտ շնորհալի մարդկանց, ովքեր այստեղ են ժամանում օրինական աշխատելու եւ իրենց կյանքի որակը բարձրացնելու նպատակով, իսկ մեր ներկա համակարգը նրանց դա գրեթե թույլ չի տալիս իրականացնել»:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am