Ամենամեծ տուգանքը սահմանվել է Սուքիասյաններին պատկանող ընկերության նկատմամբ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություններ է կատարել «աղբյուրի ջուր» եւ «բնական խմելու ջուր» մակնշումով շշալցված չգազավորված ջրերի շրջանառության ոլորտում եւ արձանագրել է մի շարք խախտումներ։ Արդյունքում՝ 12 սուբյեկտի նկատմամբ հարուցվել են տնտեսական մրցակցության բնագավառում հասարակությանը մոլորեցնելու վերաբերյալ վարույթներ։

Վարույթների շրջանակում պարզվել է, որ 9 տնտեսվարող սուբյեկտներ արտադրել եւ իրացրել են «աղբյուրի ջուր» եւ (կամ) «բնական խմելու ջուր» մակնշումներով շշալցված ոչ գազավորված ջրեր՝ այն դեպքում, երբ այդ ապրանքները ԵԱՏՄ կանոնակարգի իմաստով չեն հանդիսանում «աղբյուրի ջուր» եւ «բնական խմելու ջուր», այսինքն՝ չունեն աղբյուրի ծագում եւ (կամ) արտադրության որեւէ փուլում մշակվել են քլորի պատրաստուկներով։ Այլ կերպ ասած՝ տնտեսվարողները, խաբելով իրենց հաճախորդներին, նրանց վաճառել են ծորակի ջուր, ոչ թե բնական աղբյուրի ջուր։

Հանձնաժողովն էլ այդ 12 տնտեսվարող սուբյեկտից 6-ի նկատմամբ կիրառել է նախազգուշացում, 3 տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ՝ տուգանք, իսկ վարույթներից 3-ը կարճվել է։ Որպեսզի հերթով 12 տնտեսվարողի նկատմամբ հարուցված վարույթին էլ առանձին-առանձին չանդրադառնանք, հատկապես, որ դրանցից 3-ի նկատմամբ հարուցված վարույթը կարճվել է, իսկ վեցին նախազգուշացում են արել, որ խախտումներն ուղղի, մենք ընտրեցինք այն երեք տնտեսվարող սուբյեկտներին, որոնց նկատմամբ կիրառվել է տուգանք։ Ենթադրվում է, որ դրանք ամենամեծ խախտումն իրականացրած ընկերություններն են։

Դրանցից մեկը «Սիլ-Մաազա» ընկերությունն է՝ իր «ՍԻԼ» ապրանքանիշով։ Այն, հիշեցնենք, պատկանում է Նիկոլ Փաշինյանի մտերիմ օլիգարխ, նրա ձեւավորած «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։ Ամենուր ազնիվ ու արդար աշխատանքից, հարկերի վճարումից խոսող Սուքիասյանի ընկերությունը, փաստորեն, ըստ ՄՊՀ-ի արձանագրած ուսումնասիրության արդյունքների, հասարակությանը մոլորեցրել է՝ բնական աղբյուրի ջրի փոխարեն մարդկանց ծորակի ջուր վաճառելով։

Վարույթի նյութերին ծանոթանալով, պարզեցինք, որ նախ հանձնաժողովը շրջակա միջավայրի նախարարությունից պարզել է, որ «Սիլ-Մաազա» ընկերությունը չունի բնական եւ աղբյուրի ջրօգտագործման թույլտվություն, մինչդեռ ընկերության արտադրած «Սիլ» անվանումով «բնական աղբյուրի խմելու ջրի» պիտակի վրա նշված է եղել․ «Շշալցված է Գառնի աղբյուրից»։ Ուսումնասիրության արդյունքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը որոշել է՝ «Սիլ-Մաազա» ընկերության կողմից «բնական աղբյուրի խմելու ջուր» եւ «խմելու աղբյուրի ջուր» մակնշումներով շշալցված չգազավորված ջուր իրացնելը որակել որպես հասարակությանը մոլորենելու դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցություն, այսինքն՝ օրենքի խախտում, եւ «Սիլ-Մաազա» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակել է տուգանք 4 մլն 76 հազար 711 դրամի չափով։

Ուշագրավ է, որ տուգանված երեք ընկերություններից ամենախոշոր չափի տուգանքը սահմանվել է Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերության նկատմամբ, այսինքն՝ այս ընկերության թույլ տված խախտումն ամենամեծն ու ծանրն է գնահատվել։

Մյուս երկու ընկերություններին հանձնաժողովը դարձյալ հասարակությանը մոլորեցնելու դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցության համար տուգանել է կես միլիոն դրամից պակաս չափով։ Մասնավորապես, «Ակվայան» ընկերությանը ՄՊՀ-ն տուգանել է 279 հազար 562, իսկ «Բնական ջուր» Նարինե ՍՊԸ-ին՝ 302 հազար 632 դրամով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 439 անգամ
Լրահոս
Թուրքիայում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը Հայաստանն այսօր մեծ քայլ արեց դեպի դասական ֆաշիզմ. Ռուբեն Մելիքյան Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան Խստորեն դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների նման վարքագիծը Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ձերբակալվածներ կան Եթե Հորմուզում չստացվեց, նշանակում է՝ բացվում է երկրորդ ուղղությունը․ Վահե Դավթյան «Իրանի նեղուց». Թրամփի ձևակերպումն ուշագրավ է. քաղաքագետ «Պապայիդ տունն է»․ ՔՊ-ական պատգամավորի անմակարդակ, վիրավորական պահվածքը Լարված իրավիճակ է Նոր Հաճնում Թեհրանը հստակորեն ցույց է տալիս՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը․ իրանագետ Հայաստանի Սահմանադրությունից պետք է վերացվեն տարածքային պահանջները․ Հաջիև Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Արմավիր ճանապարհին ԱՄՆ-ն Իսրայելին արգելել է ռմբակոծել Լիբանանը Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված դիրքորոշումս անփոփոխ է՝ նա պատանդի կարգավիճակում է». Արման Թաթոյան Փաշինյանը դուխ չի անում երես առ երես հանդիպել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան «Այ, կապիտուլյանտ, այ, հողատու, այ, դավաճան, այ, թուրքանման ու թուրքահպատակ, դու ո՞վ եղար, որ ինձ շուն ու շանգյալ ասես, հայ ընտրողին շուն ու շանգյալ ասես…». Լևոն Ջավախյանը՝ Փաշինյանի մասին Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին Ես չեմ ուզում արձագանքել անլուրջ մարդկանց հայտարարություններին. Սամվել Կարապետյան Ես իմ կյանքում ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետեւում. Սամվել Կարապետյան Դատարանի որոշումը սպասելի էր. մենք մեր հաղթանակի հնարավորությունը գնահատում ենք 100%. Սամվել Կարապետյան «Նա բուժման կարիք ունի»․ Կարապետյանը՝ Փաշինյանին Կացը հայտնել է, որ Իսրայելի բանակը չի նահանջելու Լիբանանում իր դիրքերից․ Կաց Դատարանը երկարացրեց ժամկետը 3 ամսով Սևանի հիվանդանոցի մոտ 73-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am