Ձերբակալվել է թուրքիայի քրդամետ կուսակցության ևս մեկ պատգամավոր
Ձերբակալվել է Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) Վանի նահանգից ընտրված պատգամավոր Լեզգին Բոթանը: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիյեթ» պարբերականը: Պատգամավորը ձերբակալվել է Վանի Ֆերիթ Մելեն Օդանավակայանում, երբ ցանկացել է մեկնել Անկարա: Դեռևս ձերբակալության պատճառների նվերաբերյալ հայտարարություն չի արվել:
