«Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկվածը մեկ այլ գործով վկա է. լուսանկարներ. 1in.am

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Աննա Մաթևոսյանի նախագահությամբ պետք է շարունակվեր Թերեզա Սարգսյանի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ Թերեզա Սարգսյանը խաբեությամբ՝ ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանի նկատմամբ համաներում կիրառելու, ներում շնորհելու կեղծ խոստմամբ դատապարտյալի մորը՝ Թերեզա Օհանյանին դրդել է իր միջոցով առանձնապես խոշոր չափերի՝ 12 հազար դոլար կաշառք տալ պաշտոնատար անձանց, ապա ստանալով հիշյալ գումարը՝ հափշտակել է Օհանյանի առանձնապես խոշոր չափերով գույքը: Ըստ մեղադրական եզրակացության՝ Թերեզա Սարգսյանը առաջին անգամ Թերեզա Օհանյանին հանդիպել է 2011 թվականի գարնանը մերսման ծառայություններ մատուցող Վարսիկ Մ.-ի տանը: Ըստ մեղադրանքի՝ Թերեզա Սարգսյանը Վարսիկ Մ.-ին ասել է, թե կապեր ունի ՀՀ նախագահի աշխատակազմում և այդ կապերի միջոցով կարող է կարգավորել ցմահ ազատազրկված Է. Գրիգորյանին «համաներման ցուցակում ընդգրկելու, նախագահի կողմից ներում շնորհելու հարցը»: Վարսիկ Մ.-ն Թերեզա Սարգսյանի ասածները փոխանցել է դատապարտյալի մայրիկին: Թերեզա Օհանյանը հանդիպել է Թերեզա Սարգսյանի հետ, իմացել է, որ նա «հայտնի լրագրող է, լայն կապեր ունի իրավասու պաշտոնատար անձանց շրջանում», հավատացել է նրան, թե կարող է կաշառքի միջոցով լուծել որդուն ազատելու հարցը: Ըստ մեղադրական եզրակացության՝ Թերեզա Օհանյանը 2011 թվականի օգոստոսի 29-ից մինչև նոյեմբերի 28-ը մաս-մաս Թերեզա  Սարգսյանին է փոխանցել 12 հազար դոլար: Թերեզա Սարգսյանը այդ գումարը վերցնելով, ոչ մի գործողություն չի կատարել՝ պաշտոնատար անձանց չի փոխանցել, այսինքն՝ կաշառք տալը ավարտին չի հասցվել, իսկ Թերեզա Սարգսյանը խաբեությամբ հափշտակել է Թերեզա Օհանյանի առանձնապես խոշոր չափերի գույքը՝ 12 հազար դոլարը: Առաջադրված մեղադրանքում Թերեզա Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչել ու չի ճանաչում: Ցմահ ազատազրկված Էդուարդ Գրիգորյանը մասնագիտությամբ բժիշկ է՝ մանկական տրավմատոլոգ, նրա հայրը դեպքի պահին եղել է «Արմենիկումի» գլխավոր բժիշկը, իսկ մայրը՝ գործով տուժող Թերեզա Օհանյանը, գինեկոլոգ է: Էդուարդ Գրիգորյանը մորից ճշտելով տեղի ունեցածը, դիմում է գրել՝ հայտնելով, թե իր ազատման վերաբերյալ կեղծ խոստումներ տալով՝ ինչ-որ մեկը մորից գումարներ է վերցրել… Քրեական գործ է հարուցվել, որն էլ ներկայումս քննվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Այս դատական նիստին պետք է դատարան ներկայացվեր գործով վկա, ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը, բայց նրան դարձյալ դատարան չէին ներկայացրել ՔԿՀ-ից, նաև՝ որևէ կերպ դատարանին չէին տեղեկացրել, թե ինչու կալանավայրում գտնվող վկային չեն ներկայացրել: Սա արդեն 6-րդ կամ 7-րդ նիստն է՝ Արաբկիրի դատարանում այս գործով սպասում են, որ ցմահ ազատազրկվածին կներկայացնեն դատարան, բայց չեն ներկայացնում: Այս գործով վերջին նիստերը զուգադիպում են «Սասնա ծռերի» գործով նիստերի հետ:  Ցմահ ազատազրկվածին դատարան բերելու համար ավելի մեծ քանակով ուղեկցողներ են հարկավոր, առանձին տրանսպորտ, իսկ «Սասնա ծռերի» գործով նիստերի օրերին դա, ըստ երևույթին, ապահովել չեն կարողանում, ինչի պատճառով տուժում է այս գործը ողջամիտ ժամկետում քննելու սկզբունքը… Դատարանը հարցաքննել է այս գործով բոլոր վկաներին, մնացել է միայն տուժողի որդին՝ ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը, ով առաջինն է ահազանգել իր մոր նկատմամբ կատարված խարդախության մասին: Այս նիստին դատարանը՝ ողջամիտ ժամկետում գործը քննելու ցանկությունից ելնելով՝ կողմերին առաջարկեց փոխել արդեն իսկ սահմանված՝ ապացույցների հետազոտման կարգը, հետազոտել գործում առկա գրավոր ապացույցներն ու փաստաթղթերը, իսկ հաջորդ նիստին եթե դատարան ներկայացնեն՝ հարցաքննել վերջին վկային: Մեղադրողը, տուժողը, որոշ վերապահումով նաև ամբաստանյալի պաշտպանը համաձայնեցին ապացույցների հետազոտման կարգը փոխելու՝ դատարանի առաջարկությանը, բայց ամբաստանյալ Թերեզա Սարգսյանը առարկեց՝ ասելով, որ նախ պետք է վկային հարցաքննել, հետո նոր հետազոտել գործում առկա ապացույցները, քանի որ վկայի հարցաքննության ընթացքում «կարող են հարցեր առաջանալ»: Դատարանը որոշեց ապացույցների հետազոտման կարգը չփոխել և հետաձգեց նիստը: Քանի որ դատավորը շուտով արձակուրդ է գնալու, հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 25-ին: Դատարանը դարձյալ «աչքը ճամփին է պահելու»՝ ցմահ ազատազրկված Էդուարդ Գրիգորյանին կներկայացնե՞ն դատական նիստին, թե՞ ոչ, որպեսզի այս գործի քննությունը  տեղից շարժվի… 1in.am

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am