Համաշխարհային Հայությանը միավորող Ցանցային Պետություն համահայկական շարժումը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից պատմության անբարո կեղծարարությունը Ֆրանկֆուրտի հնագիտական թանգարանում։
Տարածված հայտարարության մեջ ասվում է.
«Հակահայկականության գաղափարախոսության վրա հասարակություն և պետություն ձևավորող և զարգացնող Ադրբեջանը, որ ընդամենը 100 տարվա պետականության պատմություն ունի՝ լի ցեղասպանական, էթնիկ զտումների և ատելության դրվագներով, շարունակում է պատմության և մշակույթի խեղաթյուրումը աշխարհի տարբեր ծայրերում։ Այս անգամ գերմանական տեղական և դաշնային իշխանությունների կանաչ լույսի ներքո ադրբեջանցիները Ֆրանկֆուրտի հնագիտական թանգարանի գլխավոր ցուցասրահում աղավաղել են Հայկական Լեռնաշխարհի և Առաջավոր Ասիայի քարտեզը ու մշակույթը ամբողջապես՝ Ուրարտուն ներկայացնելով որպես ադրբեջանական մշակույթի և պատմության մաս։
Ընդամենը 100 տարվա պատմություն ունեցող Ադրբեջանը փաստորեն հանդգնել է իր նավթադոլարներով հավելյալ 2700 տարի «գնել» գերմանական թանգարանից՝ Հայկական Լեռնաշխարհի անտիկ զարգացած հայկական քաղաքակրթությունը ներկայացնելով որպես ադրբեջանական։
Ցանցային Պետությունը պահանջում է Գերմանիայի դաշնային և Ֆրանկֆուրտի տեղական իշխանություններից խստորեն և հրապարակայնորեն պատժել Ֆրանկֆուրտի հնագիտական թանգարանի անձնակազմին՝ պատմության զեղծարարության ադրբեջանական ծրագրին հանցակից լինելու համար։ Հարուստ մշակույթ և պատմություն ունեցող գերմանացի ժողովուրդը, որ, ի տարբերություն Ադրբեջանի և վերջինիս մեծ եղբայր Թուրքիայի, իր մեջ քաջություն է գտել և առերեսվել է իր պատմության ամոթալի էջերին, ուղղակի պարտավոր է սրբորեն աջակցել պատմության ճիշտ լուսաբանմանը գոնե իր պետության տարածքում։
Ցանցային Պետությունը այս հայտարարության տեքստը ուղարկում է նաև Գերմանիայի արտաքին գործերի նախարարությանը, Գերմանիայի դաշնային կառավարության մշակույթի և մեդիայի հանձնակատարին, ինչպես նաև Հայաստանում Գերմանիայի դեսպանությանը և Ֆրանկֆուրտի քաղաքային իշխանություններին, ինչպես նաև մի շարք գերմանական և միջազգային լրատվամիջոցների։
Ադրբեջանի կողմից պատմության և մշակույթի ցանկացած նման զեղծարարություն արժանանալու է Ցանցային Պետության կոշտ արձագանքին»։
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը