Ինչու Կոմբինատից ստացված նվերով Կառավարությունը չի մարում անապահովների վարկերը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Տնտեսագիտության թեկնածու Տիգրան Մուրադյանը մի ուշագրավ փաստ է հրապարակել՝ «Ի՞նչ է կատարվում ԶՊՄԿ (զարթնե՜ք Լաո եւ Պողոս եղբայրներ) շուրջ» խորագրով: Նա ներկայացրել է ԶՊՄԿ եւ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ միջեւ բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրից քաղվածք եւ հայտնել. «Այս առքուվաճառքի մասին, չգիտես՝ ինչու, հանրությանը ավետեցին 2021թ հոկտեմբերի 1-ին այն դեպքում, երբ կնքվել էր 2021թ հունիսի 16-ին։ Փատաթղթում, մասնավորապես, ուշագրավ է հետեւյալ 2 փաստը.

1. 2021թ հունիսի 16-ը ԱԺ ընտրություններից 4 օր առաջ էր, եւ Վահե Հակոբյանը դեռեւս ԶՊՄԿ խորհրդի անդամ էր։ Ինչո՞ւ ընտրողին չներկայացվեց այս վաճառքի տեղեկատվությունը (հարցը ճշտելու նպատակով, ցավոք, Վահե Հակոբյանի հետ կապ հաստատել չհաջողվեց)։


2. Համաձայն փաստաթղթի 2-րդ կետի` գնորդը ԶՊՄԿ բաժնետոմսերի 15%-ը նվիրել է Հայաստանի Հանրապետությանը, բայց ոչ երբեք վարչապետի աշխատակազմին, ինչպես ներկայացվեց հանրությանը։

Հ.Գ. «Նվերը», փաստորեն, տրվել է բոլորիս` 3 միլիոն քաղաքացիներիս, բայց, չգիտես՝ ինչու, այն տեղ չհասավ. կարող էր, օրինակ, ուղղվել վարկերի տակ կքող բնակչության ինչ-ինչ պարտավորությունների մարմանը։ Հիշեցնեմ, որ 2003 թվականին նույն Քաջարանի պղնձամոլիբդենայինի մասնավորեցումից Քաջարան համայնքին բաժին հասած 32 միլիոն դոլարից քաղաքի ավագանին մեծահոգաբար 27 միլիոն դոլարը ուղղեց 01 հոկտեմբեր 2002թ. դրությամբ Հայաստանի էլեկտրական բաշխիչ ցանցերին՝ ՀՀ ամբողջ բնակչության կուտակած պարտքերի մարմանը։ Ահա այսպես վարվեցին նվերի հետ «թալանչիները»… Օտակար է իմանալ այս փաստը»։

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը կապ հաստատեց Տիգրան Մուրադյանի հետ՝ խնդրելով պարզաբանել՝ երբ եւ ինչ պայմաններում է նախկինում՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք, կոմբինատի վաճառքից գոյացած գումարը բաժանվել ՀՀ քաղաքացիների սպառած էլէներգիայի վարձավճարի փոխհատուցման համար: Նա ներկայացրեց նաեւ այդ որոշումը, որտեղ կարդում ենք.
«Կառավարության որոշմամբ՝ ԶՊՄԿ վաճառքից գոյացած 132 մլն դոլարից Քաջարան համայնքին բաժին հասած 32 միլիոն դոլարից քաղաքի ավագանին 27 միլիոն դոլարը ուղղել է 01 հոկտեմբեր 2002թ. դրությամբ Հայաստանի էլեկտրական բաշխիչ ցանցերին ՀՀ ամբողջ բնակչության կուտակած պարտքերի մարմանը»: Այսինքն՝ իսկապես քաղաքացիներին բաժին է հասել ԶՊՄԿ մասնավորեցման գումարից: Իսկ հիմա, երբ Կառավարությունը նույն ԶՊՄԿ-ից նվեր է ստացել, ի՞նչ է ստացել ՀՀ շարքային, հպարտ քաղաքացին. ոչինչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 248 անգամ
Լրահոս
Թուրքիայում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը Հայաստանն այսօր մեծ քայլ արեց դեպի դասական ֆաշիզմ. Ռուբեն Մելիքյան Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան Խստորեն դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների նման վարքագիծը Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ձերբակալվածներ կան Եթե Հորմուզում չստացվեց, նշանակում է՝ բացվում է երկրորդ ուղղությունը․ Վահե Դավթյան «Իրանի նեղուց». Թրամփի ձևակերպումն ուշագրավ է. քաղաքագետ «Պապայիդ տունն է»․ ՔՊ-ական պատգամավորի անմակարդակ, վիրավորական պահվածքը Լարված իրավիճակ է Նոր Հաճնում Թեհրանը հստակորեն ցույց է տալիս՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը․ իրանագետ Հայաստանի Սահմանադրությունից պետք է վերացվեն տարածքային պահանջները․ Հաջիև Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Արմավիր ճանապարհին ԱՄՆ-ն Իսրայելին արգելել է ռմբակոծել Լիբանանը Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված դիրքորոշումս անփոփոխ է՝ նա պատանդի կարգավիճակում է». Արման Թաթոյան Փաշինյանը դուխ չի անում երես առ երես հանդիպել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան «Այ, կապիտուլյանտ, այ, հողատու, այ, դավաճան, այ, թուրքանման ու թուրքահպատակ, դու ո՞վ եղար, որ ինձ շուն ու շանգյալ ասես, հայ ընտրողին շուն ու շանգյալ ասես…». Լևոն Ջավախյանը՝ Փաշինյանի մասին Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին Ես չեմ ուզում արձագանքել անլուրջ մարդկանց հայտարարություններին. Սամվել Կարապետյան Ես իմ կյանքում ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետեւում. Սամվել Կարապետյան Դատարանի որոշումը սպասելի էր. մենք մեր հաղթանակի հնարավորությունը գնահատում ենք 100%. Սամվել Կարապետյան «Նա բուժման կարիք ունի»․ Կարապետյանը՝ Փաշինյանին Կացը հայտնել է, որ Իսրայելի բանակը չի նահանջելու Լիբանանում իր դիրքերից․ Կաց Դատարանը երկարացրեց ժամկետը 3 ամսով Սևանի հիվանդանոցի մոտ 73-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am