Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումը կարող է վճռորոշ դառնալ

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները երեքշաբթի Մոսկվայում կանցկացնեն սահմանազատման և անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ նիստ։ Բայց գլխավոր իրադարձությունը տեղի կունենա հաջորդ օրը՝ Բրյուսելում, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ կհանդիպեն Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը։ Մոսկվայում բանակցությունները վերաբերելու են տեխնիկական պայմանավորվածությունների իրականացմանը, իսկ Բրյուսելում օրակարգում է լինելու հիմնական չլուծված հարցը. պատրա՞ստ են արդյոք Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր կնքել և գիծ քաշել ավելի քան 30 տարվա հակամարտության տակ։ Դիվանագիտական ջանքերի կենտրոնի տեղափոխումը եվրոպական հարթակ կապված է Մոսկվայի միջնորդական ջանքերից երկու կողմերի դժգոհության հետ։ Ուկրաինայում հակամարտությամբ առաջացած աշխարհաքաղաքական առճակատման ֆոնին Բրյուսելը փորձում է օգտվել դրանից՝ Ռուսաստանից գլխավոր խաղաղարարի դերը վերցնելու համար, գրում է Коммерсантъ-ը, որի հոդվածը ներկայացնում ենք ստորև։

Ով՝ Մոսկվա, ով՝ Բրյուսել

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ երեքշաբթի Մոսկվայում կայանալիք սահմանազատման և անվտանգության հարցերով երկու ազգային հանձնաժողովների համատեղ նիստը կլինի այս ձևաչափով երկրորդ հանդիպումը։ Առաջին հանդիպումը կայացել է մայիսի 24-ին երկու երկրների սահմանին, անմիջապես այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը, մայիսի 22-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, Բրյուսելում կայացած բանակցություններից հետո ստորագրել են ազգային հանձնաժողովների ստեղծման վերաբերյալ հրամանագրեր:

Օգոստոսի 30-ին կայանալիք հանդիպման նախաշեմին Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետներ Միխայիլ Միշուստինը և Ալի Ասադովն անցած շաբաթ Չոլպոն Աթայում Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպման շրջանակում քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրագործումը։ Հանդիպման ընթացքում Ալի Ասադովն ընդգծել է փոխվարչապետների գլխավորած եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ընթացիկ խնդիրների լուծման կարևորությունը։

«Այնտեղ շատ լուրջ աշխատանք է ընթանում։ Հույս ունենք, որ այդպես կշարունակվի մինչև վերջ»,-ասել է Ալի Ասադովը։

«Շատ կարևոր է ապահովել բոլոր որոշումները, որոնք ընդունվել են եռակողմ հանձնաժողովի շրջանակում, որպեսզի թուլացնենք լարվածությունը տարածաշրջանում», - Մոսկվայի դիրքորոշումն ընդգծել է Ռուսաստանի վարչապետը։

Այնուամենայնիվ, չնայած Մոսկվայի միջնորդությամբ ավելի վաղ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կատարմանն ուղղված աշխատանքին, Բաքուն և Երևանն աճող կարիք են զգում բանակցությունները շարունակելու մեկ այլ եվրոպական հարթակում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։

Նախկինում երկու անգամ՝ անցած դեկտեմբերին և այս մայիսին, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին հավաքած Շառլ Միշելն օգոստոսի 31-ին Բրյուսելում կհյուրընկալի Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի երրորդ հանդիպումը, որը կարող է վճռորոշ դառնալ երկու կողմերի համար՝ որոշելով Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի հետագա ընթացքը։

«Մենք հուսով ենք, որ այս հանդիպմանը կհամաձայնեցվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի նախապատրաստման համար աշխատանքային խմբի ստեղծումը։ Բայց մենք Հայաստանի կողմից այս գործընթացի առումով վարանում ենք տեսնում: Ղարաբաղն այլևս «Ադրբեջանի արտաքին քաղաքականության խնդիր չէ» (չակերտները՝ Tert.am)։ Այս հարցն արդեն «լուծված» (չակերտները՝ Tert.am) է, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն «անցյալում» (չակերտները՝ Tert.am) է։ Մեզ համար այս հարցն արդեն փակ է, հիմա ուզում ենք «քաղաքակիրթ հարաբերություններ» (չակերտները՝ Tert.am) հաստատել»,-Բաքվի հիմնական ակնկալիքները ձևակերպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Իր հերթին, Երևանը նախընտրել է ձեռնպահ մնալ Բրյուսելում կայանալիք հանդիպման մասին հայտարարություններից։ «Արդյունքներից հետո կտարածվի համապատասխան հաղորդագրություն, որը կտրամադրի համապարփակ տեղեկատվություն քննարկված թեմաների վերաբերյալ»,-տեղեկացրել է ՀՀ կառավարության ղեկավարի գրասենյակի մամուլի ծառայությունը:

Ո՞ր ճանապարհը կտանի դեպի խաղաղություն

Մոսկվայում և Բրյուսելում հանդիպումները տեղի կունենան հայ-ադրբեջանական հակամարտության գոտում օգոստոսի ամբողջ ընթացքում նկատվող աճող լարվածության ֆոնին։ Արդեն ամսվա սկզբին այնտեղ տեղի ունեցավ մի իրադարձություն, որը չի կարելի սովորական բախում անվանել՝ ադրբեջանական զինուժը ռազմական գործողություն է իրականացրել Ղարաբաղի Սարիբաբա բարձունքի տարածքում։ Բաքվում այն անվանել են «Հատուցում» հատուկ գործողություն՝ ի պատասխան հայկական զինուժի «գնդակոծության» (չակերտները՝ Tert.am), որի արդյունքում ադրբեջանցի զինվոր է զոհվել։

Դրանից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ղարաբաղյան իրադարձությունները Հայաստանի ղեկավարության կողմից «մի շարք հարցեր են առաջացնում ռուսական ռազմական զորակազմի առնչությամբ»։ Անցյալ շաբաթ Հայաստանի վարչապետը զանգահարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Սակայն երկու ղեկավարների զրույցը չի կարողացել թուլացնել Երևանում տիրող լարվածությունը, որն արտահայտվել է օգոստոսի 23-ին Հայաստանի անկախության 32-րդ տարեդարձի առթիվ Նիկոլ Փաշինյանի ուղերձում։

«Կառավարությունն ամեն օր պայքարում է Հայաստանի Հանրապետության անկախության համար: Անկախությունը մեզ համար անվտանգություն է, որն ապահովող միջազգային կառուցակարգերը բոլորիս աչքի առաջ ճաք են տալիս, և առաջիններից այդ ճաքը ցավոք արտահայտվեց Լեռնային Ղարաբաղում»,-ասել էր Փաշինյանը:Ըստ ամենայնի, «ճաք տվող» միջազգային կառույցներ ասելով՝ Նիկոլ Փաշինյանը նկատի ուներ ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Բացի այդ, առանց Ռուսաստանի անունը տալու, Հայաստանի վարչապետը կրկին հիշեցրել էր, որ դաշնակցային պարտավորությունների վերաբերյալ հարցեր են կուտակվել։

«Անկախությունը մեզ համար ամուր դաշնակցային հարաբերություններ են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլև նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ»,-նա ՀՀ վարչապետը:

Իր հերթին, ադրբեջանական կողմը դժգոհ է 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների կատարման ձգձգումից:

«Կոմերսանտ»-ի զրուցակիցները Երևանից խոստովանում են, որ Մոսկվայում և Բրյուսելում բանակցությունների նոր փուլի նախօրեին իրավիճակը Հայաստանի օգտին չէ։ Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը նշել է, որ Երևանի համար գնալով բարդ իրավիճակում Եվրամիությունը, որը հավակնում է լինել միջնորդ, ինչպես և Միացյալ Նահանգները, ապավինում է հակամարտության լուծմանը, որը կհանգեցնի 2025 թվականի նոյեմբերից հետո ռուս խաղաղապահների դուրսբերմանը Լեռնային Ղարաբաղից:

«Ուստի Եվրամիությունը շահագրգռված է, որ Երևանն ու Բաքուն բրյուսելյան բանակցություններում պայմանավորվեն Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ինքնավար կարգավիճակի շուրջ, որպեսզի դրանից հետո իրական բանակցություններ սկսվեն այս ինքնավարության պարամետրերի շուրջ»,-ասել է Բենիամին Պողոսյանը։

Իր հերթին, ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի համանախագահ Ֆարիդ Շաֆիևը հաստատել է, որ Բաքվի համար առաջնահերթությունը Բրյուսելի բանակցություններում լինելու է Երևանի հետ խաղաղության համաձայնագրի հարցը։

«Ռուսական փորձագիտական համայնքը հարց է տալիս՝ ինչո՞ւ Հայաստանն ու Ադրբեջանը Բրյուսելում այլընտրանքային հարթակ բացեցին բանակցությունների համար, երբ արդեն կա ռուսական ուղղությունը։ Նախ՝ Բրյուսելի բանակցությունները չեն նշանակում հրաժարում ռուսական հարթակից։ Երկրորդ՝ ԵՄ-ն երկու երկրներին էլ առաջարկում է կոնկրետ տնտեսական աջակցություն, և, մասնավորապես, Հայաստանը մեծ հույսեր է կապում Բրյուսելի ներդրումների հետ։ Երրորդ, չնայած 2021 թվականի հունվարի 11-ի փաստաթղթի վրա Ռուսաստանի նախագահի ստորագրությանը, Հայաստանը վերջին մեկ տարվա ընթացքում ձգձգում է Ադրբեջանի արևմտյան շրջաններից Նախիջևան հաղորդակցությունների բացման գործընթացը, որը նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարություն 9-րդ կետով: Բաքուն հիասթափված է առաջընթացի բացակայությունից. սա ևս մեկ պատճառ է, որ բանակցային ուղին գործարկվել է Բրյուսելում»,-եզրափակել է փորձագետը։

Աղբյուրը՝ tert.am

դիտվել է 724 անգամ
Լրահոս
Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am