Լուսանկար․ Արդարադատության նախարարության աշխատակիցը Հայաստանի քաղաքացիներին համարում է «ռսի ստրուկ»

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով պետական համակարգ են լցվել մարդիկ, որոնք անգամ պաշտոն զբաղեցնելուց հետո շարունակում են հրապարակային ատելություն քարոզել Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նկատմամբ։

Երեկ Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Օլեկսանդր Բոժկոն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե զարմացած է, որ ֆեյսբուքի հայկական տիրույթում կան մարդիկ, ովքեր պաշտպանում են Ռուսաստանին։ Այս գրառման մեկնաբանություններում ՀՀ Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի ավագ մասնագետ Տիգրան Տեր-Մարգարյանը գրել է․ «Ցավոք, բայց Հայաստանում շատ կան ռսի ստրուկներ, որոնք հանուն իրենց 2 կոպեկի պատրաստ են նույնիսկ Հայաստանի ապագան մատաղ անել հանուն պուտինի»։

Սա ակնհայտ անհարգալից վերաբերմունք է պետական համակարգում աշխատող մարդու կողմից սեփական երկրի քաղաքացիների մի հատվածի նկատմամբ։ Ու այստեղ նախարարությունը չի կարող անտարբեր մնալ, հակառակ պարագայում կստեղծի տպավորություն, որ հենց պետությունն է խրախուսում նման վարքագիծը։

Ի դեպ ժամանակին «Նյուզ․ամ» լրատվականը հետաքրքիր բացահայտումներ էր արել Տեր Մարգարյանի մասին, որը ներկայացնում ենք ստորև․

Տեր–Մարգարյանը, որը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի համախոհն է, 2009-ին «Հայ Ազգային Կոնգրես»-ի կողմից առաջադրվել է որպես Երևան քաղաքի ավագանու թեկնածու, իսկ 2017թ.-ի Խորհրդարանական ընտրություններին ԵԼՔ դաշինքի կողմից առաջադրվել է որպես ԱԺ պատգամավորի թեկնածու։ Տիգրան Տեր– Մարգարյանի անունը կապվում է ԽՍՀՄ հայտնի բռնցքամարտիկ, Եվրոպայի բազմակի չեմպիոն Կամո Սարոյանի դստեր՝ Վարդուհի Սարոյանի (Տեր–Մարգարյանի կնոջ քույրը) ինքնասպանության և Սարոյանից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ քննվող գործի հետ։

1976թ. ծնված Վ.Սարոյանը ինքնասպանություն էր գործել 2017թ. մարտի 7-ին ՝ ցած նետվելով Հրաչյա Քոչարի փողոցում գտնվող շենքերից մեկից՝ չդիմանալով իր նկատմամբ իրականացված խարդախությանն ու ունեզրկմանը։ Դեպքից մեկ ամիս առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին (պաշտոնաթող) ուղղված նամակում Սիմոնյանը պատմել էր, որ իր ունեզրկման հետ ուղղակի առնչություն ունեն պատգամավորության նախկին թեկնածու Տիգրան Տեր-Մարգարյանը և նրա ընկերը՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբորորդին՝ Տիգրան Տեր-Պետրոսյանը: Քրեական գործի հարուցումից մեկ տարի անց հետախուզում հայտարարվեց Տիգրան Տեր-Պետրոսյանի նկատմամբ, որին այդպես էլ չհայտնաբերեցին։ Այդ ընթացքում Տեր–Պետրոսյանի ընկերը՝ Տիգրան Տեր– Մարգարյանն ամեն ինչ անում էր, որ իր անունը չհայտնվի մամուլում և չվտանգվի իր քաղաքական կարիերան։ Արդյունքում, դեպքից երկու տարի անց քրեական գործի վարույթը կասեցվեց՝ մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով, իսկ գործով անցնող Տեր Մարգարյանը դարձավ Երևանի ավագանու անդամ։

politik.am

դիտվել է 4619 անգամ
Լրահոս
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում «Ես հելա, տղե՛րք»․ երեք պատճառ՝ ինչու՞ գնաց Ալենը, բայց թող լա՛վ իմանա․ Արմինե Ադիբեկյան (video) «Փաշինյանն անդունդի եզրին է»․ ի՞նչ է եղել իրականում Գագիկ Ծառուկյանի տանը․ Սուրենյանց (video) Ալիևի ու Նիկոլի նմանությունը․ մի տարբերություն՝ Ալիևը «թրիք մաքրող կոլխոզնիկ չի»․ Ադիբեկյան (video) Մբապեն ԱԱ-ների պատմության մեջ երկու բացառիկ ռեկորդ է սահմանել 3 միլիոն վարչապետ էինք, հիմա դառանք 3 միլիոն ռագատկի քար․ լոռեցիներ (video) Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվեցին Հպարտ եմ, որ իմ հոր անունը շատերի համար միայն անուն չէ, այլ ձեռք մեկնած օգնություն․ Էմմա Ծառուկյան Հիշե՛ք խոսքս․ Արծվաշենով կուտը տալիս են, որ Նիկոլը ձեզ ծախի․․․ Արմինե Ադիբեկյան (video) Փաշինյանը «գլխատում է»․ ռուսներին մի բան է ասելու, ու․․․ Սուրեն Սուրենյանց (video) Ասե՛մ՝ ինչու է Փաշինյանը սևեռված կանանց նկատմամբ այս սարսափելի խոշտանգումների վրա․ Փոստանջյան (video) Սա ողբերգություն է․ սկանդալային ձայնագրությունը բացահայտել է Փաշինյանի ծրագիրը․ Արամ Սարգսյան (video) Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան (video) Նիկո՛լ, կարո՞ղ է Արեգնազ Մանուկյանը պետական գաղտնիք պարունակող քո գրառումներն է փոխանցել․ Ադիբեկյան (video) #ՈՒՂԻՂ․ «Ծառուկյանի ուղերձը․ Նիկոլի գաղտնի պլանի բացահայտում»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա Փաշինյանի ազդակն է կին ընդդիմադիր բոլոր գործիչներին․ բայց նա սխալվում է իր հաշվարկներում․ Խամոյան «Նիկո՛լ, լավ եք արել, որ Ծառուկյանի էդ կադրերը նկարել եք, գիտե՞ս՝ հետո դա ոնց է օգտագործվելու». Փոստանջյան (video) Մեր ամրությունը փորձելու օրերի մեջ ենք․ նախկին կին քաղբանտարկյալ Ինչ-որ իրավիճակներում ես ավելի շատ շանսեր ունեմ Անգլիայի թագուհին լինելու, քան Աշոտյանի գործի մեջ կա որևէ իրավական հետք. Նաիրա Զոհրաբյան Ռուսաստանը բաց է իր նպատակներին բանակցությունների միջոցով հասնելու համար. Պեսկով Բաքուն պնդում է՝ Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կասեցվել է Հայրենիքից ստացած տպավորություններն ու հոգևոր ապրումները նոր ներշնչանք կհաղորդեն ուխտավորներին. Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Առաջ sms էր ուղարկում, հիմա հրապարակային ասում է՝ էս պտի անես․ Քոչարյանը՝ դատավորին (video) Մատաղի շուրջ բանավեճը. երբ զգացմունքը փոխարինում է աստվածաբանությանը. Գուգարաց թեմ «Նիկո՛լ, քո ձեռքը հասավ Արեգնազի զավակին էլ․ մայրը գազան է դառնում, երբ․․․ »․ Ագնեսա Խամոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am