ՔՊ-ական պատգամավորի ախոյանին դատարանն արդարացրել է

Հրապարակ օրաթերթը գրում է․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը, ով նշանակված է Սիսիանում ՏԻՄ ընտրությունների պատասխանատու, հայտնվել է իր փորած փոսում, ավելին՝ նրա պահվածքի պատճառով ՔՊ-ն կարող է հայտնվել փոսում եւ ձախողվել ընտրություններում։ Հիմա՝ ամենասկզբից։ 


Օգոստոսի 24-ի երեկոյան Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանի դատավճռով արդարացրել է Գարիկ Մուրադյանին։ Անցած տարեսկզբին Մուրադյանին ԱԱԾ-ն մեղադրանք էր առաջադրել այն բանի համար, որ նա, ՀՀ ոստիկանության պետի 2020 թվականի փետրվարի 17-ի թիվ 467-Ա հրամանով զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնը, իրեն տրված լիազորությունների շրջանակում հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իբր շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն:

Մամուլը Գարիկ Մուրադյանին 2021 թվականի մարտին կալանավորելու ժամանակ անդրադարձել է այս պատմությանը, ըստ այդմ՝ իրավապահներին էր դիմել Սիսիանի բնակիչ Գառնիկ Սիմոնյանը՝ հայտարարելով, որ ոստիկանապետն իրեն ապրիլի սկզբին խոշտանգել է եւ ստիպել բնակարանային գողությունն իր վրա վերցնել։ Եվ երբ չի կատարել Սիսիանի ոստիկանապետի պահանջը, ենթարկվել է բռնության: Մուրադյանն ութ ամիս մնաց կալանքի տակ, հետո ստորագրությամբ ազատ արձակվեց։ 

Սիսիանի բարձրաստիճան ոստիկանին արդարացնող դատավոր Ն․ Օհանյանը, ըստ սյունեցիների, այն եզակի դատավորներից է, որ գրեթե արդարացման դատավճիռներ չի կայացնում կամ էլ, ինչպես սյունեցիներն են ասում՝ «հազար տարին մեկ» է կայացնում, ասել կուզի՝ մեղադրանքն այնքան շինծու, հնարովի է եղել, որ դատավորն այլընտրանք չի ունեցել եւ արդարացման դատավճիռ է կայացրել՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Ի՞նչ կապ ունի ՔՊ-ական Կարեն Համբարձումյանը բարձրաստիճան ոստիկանի այս պատմության հետ։ Բանն այն է, որ Սյունիքում պնդում են, որ Համբարձումյանն է իր կապերի միջոցով «սարքել» Մուրադյանի գլխին, քանի որ Մուրադյանը փորձել է խոչընդոտել պատգամավորի ապօրինի բիզնես գործունեությունը Սիսիանում, մասնավորապես, ավազի հանքի անխնա եւ ապօրինի շահագործումը։

ՔՊ-ական պատգամավորը, ով պատերազմից հետո դարձել էր Նիկոլ Փաշինյանի մարզային «գիդը» եւ նրան ուղեկցում էր Սյունիքի մարզ այցելությունների ժամանակ, դրամատիկ տեսարաններ բեմադրում, հորքուր-մորքուրների բերում, որ Փաշինյանի ձեռքերը ցուցադրաբար համբուրեն, մարզում լայն «պռախոդ» ունենալով՝ փորձել է իր ճանապարհից հեռացնել անհնազանդ ոստիկանին։ 

Մեզ ասացին, որ դատարանի վճռից հետո Համբարձումյանը ձեռ ու ոտ է ընկել, դռներ է ծեծում, կապերն է «խոդի» տվել, որ կրկին չեզոքացնի իր ախոյանին, նվազագույնը՝ թույլ չտա, որ Մուրադյանը շարունակի աշխատանքը Սիսիանում։ Բանն այն է, որ դատարանի վճռով Գարիկ Մուրադյանին պարտավոր են վերանշանակել նախկին պաշտոնում՝ Սիսիանում։ Արդարացման դատավճիռը դա է ենթադրում։

Կարեն Համբարձումյանը հասկանում է, որ ոստիկանի՝ համակարգ վերադարձը ոչ միայն իր անձնական բիզնես գործունեությանն է խփելու, այլեւ ընտրությունների շեմին իր համար գլխացավանքներ է ստեղծելու, եւ նա անձնական վրեժխնդրությունից ելնելով՝ փորձելու է ձախողել Կարեն Համբարձումյանի բարեկամի՝ ՔՊ թեկնածուի հաղթանակը։

Մեզ ասացին, որ Գարիկ Մուրադյանին շարքային սիսիանցիները հարգում են ու լսելով արդարացման մասին՝ ուրախացել են, որ Սիսիանում նորից կարգուկանոն կհաստատվի։ Ասում են՝ Մուրադյանը միշտ օրենքն է պահել, ինչը դուր չի եկել օրենքներ ստեղծող Կարեն Համբարձումյանին եւ իշխանական թիմին, որին, ասում են, չի հաջողվել բարձրաստիճան ոստիկանին դարձնել իրենց «գրպանի ոստիկանը»։

Հետաքրքիր է՝ ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները, արդյոք ամենաբարձր մակարդակով կխրախուսե՞ն ՔՊ-ական պատգամավորի պահվածքը, թե՞ Մուրադյանին կվերանշանակեն Սիսիանում, բայց արագ կտեղափոխեն այլ տեղ։ Իսկ գուցե այս խայտառակ պատմությունից հետո պատժե՞ն պատգամավորին, ով իր առջեւ հայտնված խոչընդոտները վերացնելիս ոչնչի առաջ չի կանգնում։

Ցավոք, Կարեն Համբարձումյանի հետ կապ հաստատել չկարողացանք, հավանաբար, նա գերզբաղված է, եւ լրագրողների հարցերին պատասխանելը չի մտնում նրա ծրագրերի մեջ։

 

դիտվել է 316 անգամ
Լրահոս
Թուրքիայում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը Հայաստանն այսօր մեծ քայլ արեց դեպի դասական ֆաշիզմ. Ռուբեն Մելիքյան Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան Խստորեն դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների նման վարքագիծը Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ձերբակալվածներ կան Եթե Հորմուզում չստացվեց, նշանակում է՝ բացվում է երկրորդ ուղղությունը․ Վահե Դավթյան «Իրանի նեղուց». Թրամփի ձևակերպումն ուշագրավ է. քաղաքագետ «Պապայիդ տունն է»․ ՔՊ-ական պատգամավորի անմակարդակ, վիրավորական պահվածքը Լարված իրավիճակ է Նոր Հաճնում Թեհրանը հստակորեն ցույց է տալիս՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը․ իրանագետ Հայաստանի Սահմանադրությունից պետք է վերացվեն տարածքային պահանջները․ Հաջիև Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Արմավիր ճանապարհին ԱՄՆ-ն Իսրայելին արգելել է ռմբակոծել Լիբանանը Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված դիրքորոշումս անփոփոխ է՝ նա պատանդի կարգավիճակում է». Արման Թաթոյան Փաշինյանը դուխ չի անում երես առ երես հանդիպել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան «Այ, կապիտուլյանտ, այ, հողատու, այ, դավաճան, այ, թուրքանման ու թուրքահպատակ, դու ո՞վ եղար, որ ինձ շուն ու շանգյալ ասես, հայ ընտրողին շուն ու շանգյալ ասես…». Լևոն Ջավախյանը՝ Փաշինյանի մասին Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին Ես չեմ ուզում արձագանքել անլուրջ մարդկանց հայտարարություններին. Սամվել Կարապետյան Ես իմ կյանքում ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետեւում. Սամվել Կարապետյան Դատարանի որոշումը սպասելի էր. մենք մեր հաղթանակի հնարավորությունը գնահատում ենք 100%. Սամվել Կարապետյան «Նա բուժման կարիք ունի»․ Կարապետյանը՝ Փաշինյանին Կացը հայտնել է, որ Իսրայելի բանակը չի նահանջելու Լիբանանում իր դիրքերից․ Կաց Դատարանը երկարացրեց ժամկետը 3 ամսով Սևանի հիվանդանոցի մոտ 73-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am