Արմավիրը վտանգավոր է համարվում

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ օգոստոս ամսվա եղանակային պայմաններին.«Ամբողջ օգոստոս ամսին այդ ջերմային ցիկլոնը շարունակելու է ակտիվ լինել, պարբերաբար մենք գտնվելու ենք դրա ազդեցության գոտում։ Իհարկե, կլինեն որոշ օրեր, որ օդի ջերմաստիճանը մի քիչ կնվազի, բայց հիմնականում ողջ ամսվա ընթացքում բարձր ջերմային ֆոնը հանրապետության տարածքում պահպանվելու է»: «Երեկոյան ժամերին և ամբողջ գիշեր ջերմաստիճանն ամենատաք վայրերում չի գերազանցելու 26 աստիճանը, ինչը նշանակում է՝ ամբողջ գիշեր բույսերի համար զով է լինելու, և ջերմաստիճանը չի հասնում այն կրիտիկականին, որ բույսի աճը դանդաղելու է կամ կանգնելու է:Ես հորդորում և խնդրում եմ մեր հողօգտագործողներին, որ բուժման աշխատանքներն այգիներում հիմնականում կատարեն վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան, ոչ օրվա հատվածներում, թե չէ՝ կունենանք հակառակ էֆեկտը, համապատասխան բուժանյութերի գոլորշիացումը կակտիվանա և էֆեկտիվությունը կլինի ցածր: Պետք է ունենան պաշտպանիչ միջոցներ, սպիտակ զգեստներ, գլխաշորեր, պաշտպանված լինեն արևի ճառագայթներից: Որպեսզի հավաքված բերքը հետագայում չվնասվի, հորդորում ենք բերքահավաքի ընթացքում բերքը պահել ստվերում, նկուղներում կամ այգիներում ունեցած տնակներում, ստվերոտ հատվածներում, ծածկել համապատասխան ճյուղերով և կանաչ զանգվածով»,- նշեց փոխնախարարը: Նրա խոսքով՝ այն վայրերում, որտեղ չունեն ոռոգման ջրի խնդիր, հնարավորության դեպքում պետք է արդյունավետ կազմակերպեն ոռոգումը, ինչքան հնարավոր է՝ օգտագործեն ջուրը գիշերային ժամերին. Լրագրողի դիտարկմանը, թե՝ հանրապետության շատ հատվածներում ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ կան, փոխնախարարն այսպես արձագանքեց. «Քիչ առաջ եմ խոսել Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ, այս պահին վտանգավորը համարվում է Արարատյան դաշտավայրի Արմավիրի հատվածը, հիմնական խնդիրն այնտեղ է, փորձում ենք հնարավորության սահմաններում այնպես անել, որ գոնե եղած մշակաբույսերը, բույսը, մթերքը շարքից դուրս չգան, ապահովենք գոնե նվազագույն ջրով: Մնացած մարզերում խնդիրը համեմատաբար մեղմ է»:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am