ԱՄՆ-ի կոչը Վենեսուելայի կառավարությանը. ազատ արձակել ընդդիմադիր առաջնորդներին
«ԱՄՆ-ը կոչ է արել Վենեսուելայի իշխանություններին անհապաղ ազատ արձակել ընդդիմության ձերբակալված առաջնորդներ Լեոպոլդո Լոպեսին ու Անտոնիո Լեդեսմային: ԱՄՆ-ն անհանգստացած է Վենեսուելայի կառավարության որոշումից՝ բանտ վերադարձնելու ընդդիմության առաջնորդներ Լեոպոլդո Լոպեսին և Անտոնիո Լեդեսմային։ Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել նրանց»,-լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը։ «ԱՄՆ-ը Վենեսուելայում կիրակի անցկացված Ազգային սահմանադիր ժողովի ընտրությունները համարում է ոչ լեգիտիմ։ԱՄՆ-ը կոչ է անում վերականգնել ժողովրդավարությունը Վենեսուելայում»,-հավելել է Նաուերթը։ Այսօր ավելի վաղ Վենեսուելայի իշխանությունները ձերբակալել էին ընդդիմության առաջնորդներին իրենց տներում։
