Ալիևի տվայտանքների պատճառները

Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման շրջանակներում անդրադառնալով Ադրբեջանի կողմից նոր զինատեսակներ գնելուն, հայտարարել է, որ այդ հանգամանքը ուժերի հավասարակշռությունը երբևէ չի խախտել ու չի խախտելու: «Բալանսը երբևիցե չի խախտվել ու չի խախտվելու: Բալանսը խախտված է եղել 1992-ին, ու այն ժամանակ իրենք ունեին բացարձակ առավելություն բոլոր զինատեսակներով: Եվ այդ պայմաններում իրենք չկարողացան կատարել իրենց առջև դրված խնդիրները: Ունեցանք այն, ինչ գրանցվեց 1994 թվականի մայիսին: Այդ բալանսը խախտվել էր այդ ժամանակ: Բալանսը կաշխատենք պահպանել հավերժ՝ մինչև վերջ», նշել է Մնացականյանը: Փաստացի, Արցախի ՊՆախարարը նշել է, որ ադրբեջանական բանակը իր զինատեսակների կիրառման արդյունավետության մասով լուրջ խնդիրներ ունի: «2016թ. ապրիլյան գործողությունների ժամանակ հակառակորդը կիրառել էր լավագույն արդի ժամանակակից զինտեխնիկան: Կիրառվել են «Սմերչ» համակարգեր, կիրառվել են հրանետային համակարգեր՝ «ТОС-1», կիրառվել են իսրայելական, թուրքական համազարկային «Kasirga» T-300 հրթիռային միջոցները, կիրառվել են անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը ճշգրիտ խոցման միջոցներ են: Ունեցել են ընդամենը մասնակի հաջողություն տվյալ ուղղություններում: Դա մեզ հուշում է, որ չնայած ձեռքբերումների, այնուամենայնիվ իրենք խնդիր ունեն կիրառման առումով, այդ տեխնիկայի յուրացման առումով»,-նշել է նախարարը: Անդրադառնալով հարցին, թե խորքային հետախուզության տվյալներն ինչի մասին են վկայում՝ հակառակորդն ավելի շատ պաշտպանողական, թե՞ հարձակողական բնույթի գործողություններին է նախապատվությունը տալիս՝ Մնացականյանը նշել է, որ ադրբեջանական կողմը հարձակողական մարտավարության մասին ավելի շատ հայտարարությունների մակարդակով է խոսում, իսկ իրականում պաշտպանական լուրջ աշխատանքներ են իրականացնում: «Մենք մեր դիտարկման համակարգերով հնարավորություն ունենք դիտարկելու մինչև 10-15 կմ  հեռավորությունների վրա և տեսնում ենք՝ ինչպիսի ահռելի աշխատանքներ են կատարում ինժեներական առումով՝ մինչև 7կմ, 10-15 կմ խորքում: Դա նշանակում է, որ ինչքան էլ իրենք հայտարարություններ անեն, միևնույնն է գիտեն, որ գա ժամանակը իրենք պետք է նաև պաշտպանվեն: Պաշտպանության բանակը անհրաժեշտության դեպքում անցնելու է հարձակման և իր խնդիրներն է լուծելու այդ տարածություններում»,- նշել է Մնացականյանը: Ադրբեջանի Պնախարարի այն հայտարարություններին ի պատասխան, թե իրենք ունեն «Իսկանդեր» ոչնչացնելու միջոցներ` պարոն Մնացականյանը վստահեցրել է. «Իսկանդեր»-ի հրթիռներ խոցելու հնարավորություն ոչ թե Ադրբեջանը, այլ առաջատար երկրները չունեն»: Հարցին, թե «Իսկանդեր» ոչնչացնելու հակահրթիռային զենք չկա՞, Լևոն Մնացականյանն ասել է. «Իհարկե, ոչ»: Դիտարկմանը, թե նույնիսկ ամերիկյան չափորոշիչներով THAAD-ը ի վիճակի չէ դա իրականացնելու, նախարարն ասել է.«Իսկանդերի հրթիռի արձակման ժամանակ հետագծի բարձրությունը մինչև 100 կմ է, անկման անկյունը, կարելի է ասել, 90 աստիճանի մոտ։ Դեռևս այդպիսի հրթիռները խոցելու հնարավորություն ոչ թե Ադրբեջանը, այլ առաջատար երկրները չունեն»: Այս համատեքստում հակադարձելով Զաքիր Հասանովի մեկ այլ հայտարարությանը՝ թե ապրիլյան պատերազմի օրերին իբր միայն իրենց բանակի 15-20 տոկոսն են օգտագործել, Լևոն Մնացականյանն ուշագրավ մեկնաբանություն է արել. «Փորձենք հասկանալ այդ 15-20 տոկոս կազմը ինչ է իրենից ներկայացնում: Ադրբեջանի զինված ուժերի 15-20 տոկոսը իրենից ներկայացնում է տանկեր և հետևակի մարտական մեքենաներ, մինչև 250-300 հատ հրետանի և ականանետ՝ մինչև 45-500 հատ: Համազարկային ռեակտիվ համակարգեր՝ արդի և խոշոր տրամաչափի մինչև 60 հատ, հակատանկային միջոցներ մինչև 600-700 հատ և անձնակազմ՝ մինչև 20000 և ինքը դրա մասին հպարտությամբ ասում է: Այդքանն իրենք կիրառել են ապրիլյան գործողությունների ժամանակ և ունեցել ընդամենը մի վաշտի մարտական խնդրի համահունչ հաջողություն: Իսկ ինչ վերաբերվում է «Իսկանդեր»-ին ու նման վերաբերմունքին, ես կասեի հետևյալը. Մարդ, որը որ  ուշադրության չի արժանացնում նման հրթիռը, որի քաշը  համարյա թե 4000 կգ՝ 4 տոննա, որի մարտական մասը մինչև 480 կիլոգրամ է, կրակի ճշտությունը ընդամենը մի քանի մետր, և հեռահարությունը մի քանի հարյուր կիլոմետր, կոնկրետ չնշեմ, ու անտեսել նման միջոցը դա կամ միամտություն է կամ իրոք գործից անտեղյակ մարդու տպավորություն է թողնում իմ վրա: Եվ թե ինչ միջոցով է ոչնչացնելու «Իսկանդեր»-ը, կամ հայտարարում է, թե ինչպիսի հրթիռներ ունեն իրենք, դա ի՞նչ նշանակություն ունի, թե ինչ հրթիռներ ունեն: Ամեն մի նշանակետի, ամեն մի բնույթի նշանակետի համար գոյություն ունի իր հրթիռը, և որտեղ անհրաժեշտ լինի իր հրթիռն է արձակվելու, կարծում եմ՝ դա միամտություն է»: Նախարարի խոսքով՝ ադրբեջանական կողմից այդպիսի հայտարարությունները նպատակ ունեն իրենց հասարակությանը հանգստացնելու, սակայն իրականության մեջ դրանք «միամտությամբ ձախողված փորձեր են»: Փաստացի, Արցախի Պնախարարն մեկ անգամ ևս արձանագրել է հայկական կողմի այն դիրքորոշումը, որ Բաքուն ունեցել է այլ պլաններ, սակայն չի կարողացել այն իրականացնել: Այժմ էլ, գիտակցելով, որ հայկական կողմը կարող է անցնել հակահարձակման` Բաքուն պաշտպանական լուրջ աշխատանքներ է իրականացնում: Ալիևի, ժամանակ առ ժամանակ արտահայտվող հիստերիան, թե՛ հայտարարությունների, թե սահմանում իրավիճակի լարման ուղղությամբ, վկայում է, որ նա հայտնվել է նաև փակուղում իր քարոզչության արդյունքում` իր հասարակության առջև: Որքան էլ Ալիևի պահանջներն ուղղված են միջազգային հանրությանը, միևնույն է, նրա գլխավոր հասցեատերը հասարակությունն է, որին նա տարիներ շարունակ սնել է «հաղթական» ճառերով այն մասին, թե ինչպես է «ծնկի բերելու» Հայաստանին, ինչը չի կարողացել իրականացնել, ապրիլի պատերազմի օրերին անձամբ է խնդրել Մոսկվային` միջնորդել դադարեցնել իր իսկ սանձազերծած պատերազմը: Իհարկե, Ալիևի այսօրվա դրությունը չպետք է պատճառ դառնա, որպեսզի հայկական կողմն իրեն անհոգ զգա: Ցանկացած պահի Ալիևը կարող է դիմել նոր կարճատև լարումների` այդպիսով միջազգային հանրության ուշադրությունը ԼՂ խնդրի վրա ուղղելու նպատակով: Հետևաբար` հայկական կողմի պաշտպանական ամրությունից կախված է լինելու հարցը, թե արդյոք Ալիևը որոշումներ կայացնելիս կառաջնորդվի անկանխատեսելիության գործոնով նոր սադրանքների գնալու ուղղությամբ: Թամար Բագրատունի

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Վստահություն և հասանելիություն ողջ աշխարհում Չինաստանն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը ՆԳՆ-ի կողմից հայտարարված տենդեռը շահել է Ջեկի Չանի ընկերությունը. ակտիվիստ NYT. Իսրայելում ԱՄՆ դեսպանը կոչ է անում դիվանագետներին լքել երկիրը Պակիստանը հայտարարել է աֆղանստանցի 274 զինծառայողի չեզոքացման մասին Պետքարտուղարությունն Իսրայելում ԱՄՆ դեսպանության աշխատակիցների մի մասին կարգադրել է հեռանալ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին «Mercedes»-ը բախվել է բետոն էլեկտրասյանը, տապալել այն. կա վիրավոր Ուկրաինան և ՌԴ-ն համաձայնության են եկել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերանորոգման համար տեղային հրադադարի շուրջ Ո՞ր ուժին է պատրաստվում միանալ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Աննա՛, ոչ ոք չի մոռանալու՝ ինչ ես արել 44-օրյա պատերազմի ժամանակ․ Նաիրա Գևորգյան (video) Բա տենց մարդուն կտանեն բե՞րդ․ լրիվ սխալ է, երկիրը լրիվ սխալ է․ Հարցում (video) «Նիկո՛լ, Հայաստանի ամբողջ ռեսուրսները տվեցիր թուրքերին, հիմա էլ եթիմ ես խաղում, իբր կնիկ չունես» (video) Թող Աստված մեր ղեկավարներին խիղճ տա, որ իմանան՝ վերևն Աստված կա․ Հարցում (video) Աննա՛, ձեր «կեղտոտ նախիրին» զբաղեցնելու համար բաժանությու՞ն ես մտածել․ Շաքարյանց (video) «Ինչքան փչացած մարդ կա Փաշինյանին ձայն կտա»,«թուրքից ինչքան հեռու՝ էդքան լավ, ի՞նչ ձայն տալ»․ հարցում (video) «Բանակում կռիվ է եղել․ հայհոյել են, դաժանաբար սպա*ել». Նարե Սոսե (video) Հիմա մի պատմություն պատմեմ Մարիամիկից․ Աննա Այվազյան (video) «Աննա՛, չփորձեք մեզ էշի տեղ դնել․ Ֆրանսիայի բուտիկներից դուրս չէիր գալիս»․ Նարե Սոսե (video) Գյումրեցի 80-ամյա կինը ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում (video) Ի՞նչ ունեցվածք է կուտակել կառավարական առանձնատնից «վարձով տուն տեղափոխված» Աննա Հակոբյանը Փորձ է արվում Նիկոլին ազատել Աննայի բացասական վարկանիշի բեռից. Սամվել Ֆարմանյան «Այն, ինչ նա երեկ ասել է, սուտ է». Զախարովա Նիկոլը ընտանեկան ու մյուս բոլոր հարաբերությունները պայմանավորում է քաղաքական շահով. Արա Պողոսյան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Սումգայիթի օրը գրառում է արել Գևորգ Պապոյանի «սկզբունքայնության» կամ ճղճիմության մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am