Հանդիպում ենք պահանջել, որ լրացուցիչ պարզաբանումներ ստանանք

«Հրապարակ» թերթը գրում է.


Արցախի Ազգային ժողովի ընդդիմադիր «Արդարություն», ՀՅԴ եւ ԱԺ կուսակցությունները դիմել են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ղեկավարությանը՝ հանդիպելու եւ մեկնաբանություններ ստանալու համար։ Առիթը եղել է նախօրեին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովի արած հայտարարությունը, որտեղ նա ասել է, որ ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել։ Բարձրաստիճան դիվանագետը շեշտել է՝ այս կապակցությամբ պայմանավորվածություններ կան՝ վկայակոչելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որում անորոշ ձեւակերպումներ են, եւ չկա հստակ ժամկետ, թե նոր միջանցքը երբ պետք է շահագործվի, առավել եւս՝ հարակից բնակավայրերի բնակիչները պիտի տարհանվե՞ն, թե՞ ոչ։ Եռակողմ հայտարարությունը սահմանում է․ «Երեք տարվա ընթացքում Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ պիտի հաստատվի»։

Օգոստոսի սկզբներին Արցախում վերսկսված մարտական գործողություններից հետո Ստեփանակերտը հայտարարեց, թե ռուս խաղաղապահների միջոցով ադրբեջանական կողմը պահանջել է Հայաստանի հետ կապը նոր երթուղով կազմակերպել։ Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն էլ գործող ճանապարհի վրա ընկած համայնքների՝ Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի բնակիչներին ասել էր, թե օգոստոսի 25-ից հետո ռուսական զորք այդ տարածքում չի լինելու, ուստի անհրաժեշտ է մինչեւ ամսվա վերջ լքել տները:


Ռուսաստանի փոխդեսպանը, մինչդեռ, հայտարարում է, թե ռուս խաղաղապահները կվերատեղակայվեն, երբ նոր ճանապարհը պատրաստ կլինի։ Բանն այն է, որ նոր միջանցքը պատրաստ է լինելու եկող տարվա գարնանը, իսկ օգոստոսի 25-ից հետո կսկսի գործել այլընտրանքային, սակայն անավարտ ճանապարհը, արդյոք կլինե՞ն այնտեղ ռուս խաղաղապահներ․ հենց այս հարցի պատասխանը ստանալու համար են Արցախի ընդդիմադիրները հանդիպում խնդրել խաղաղապահների հետ։ Թեպետ Արցախի անվտանգության խորհուրդը, ի պատասխան լրատվամիջոցների հարցումներին, ըստ էության, հաստատել է դեսպանորդի հայտարարությունը՝ հայտնելով, որ «ռուս խաղաղապահները նոր ճանապարհի վրա կվերատեղակայվեն դրա «շինարարության ավարտից հետո», սակայն ընդդիմադիրները կարծում են, որ դա անհնար է՝ առանց խաղաղապահների վերահսկողության։ Այդ կապը Հայաստանի ու Արցախի միջեւ պետք է ապահովի ռուսական խաղաղապահ ծառայությունը։

 

Արցախի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանն ասում է, որ այլընտրանքային ժամանակավոր ճանապարհի վրա համապատասխան աշխատանքներ են տարվում խաղաղապահ զորախմբի վերատեղակայման համար։ «Հիմնական ճանապարհը, որ պետք է կառուցեն, ավելի ճիշտ՝ իրենք իրենց հատվածը որ կառուցել են, ռուս խաղաղապահների բլոկ-պոստերը պետք է վերատեղակայվեն, ու այդ առումով արդեն երեւացող աշխատանքներ են կատարվում։ Բա ի՞նչ է դա, եթե չպիտի տեղակայվեն։ Այո, փաստ է, որ դեսպանորդը բոլորովին այլ բան է հայտարարել, եւ հենց դրա համար էլ հանդիպում ենք պահանջել, որ իրենից լրացուցիչ պարզաբանումներ ստանանք»,- ասաց Արթուր Մոսիյանը։

ԱՀ-ում ռուս խաղաղապահների ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել առաջիկա օրերին հանդիպելու եւ մեկնաբանություններ տալու նշված հարցի կապակցությամբ։ Պատգամավորից հետաքրքրվեցինք՝ իսկ իրենք Արցախի իշխանություններից հետաքրքրվե՞լ են ռուս պաշտոնյայի հայտարարությունների մասին։ «Արցախի իշխանությունները գիտեն այն, ինչ գիտեն։ Ես չեմ կարծում, որ իրենք բավարար չափով տեղեկացված են, Փաշինյանն ամեն բան չէ, որ տեղյակ է պահում Արայիկ Հարությունյանին, որովհետեւ եղել են դեպքեր, երբ փաստի առաջ ենք կանգնել»։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե անհրաժեշտ է եռակողմ ձեւաչափով փաստաթուղթ ստորագրել թե՛ խաղաղապահների վերատեղակայման, թե՛ Ղարաբաղը սնուցող ենթակառուցվածքների վերաբերյալ։ Ռուս պաշտոնյայի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ պաշտոնական Բաքուն գոնե մինչ այս պահը համաձայն չէ նոր փաստաթղթին։ «Խնդիր կա, պետք է կոմունիկացիաների տեղափոխման հարց լուծվի, դրանք տեղափոխվեն նոր ճանապարհի վրա, քանի դեռ չի արվել, դժվար է հավատալ, որ նոր ճանապարհը կգործարկվի։ Քանի որ ՀՀ իշխանությունները վաղուց լվացել են ձեռքերն Արցախից, մենք կփորձենք առաջիկա օրերին մեր իշխանություններից ու խաղաղապահներից լրացուցիչ պարզաբանումներ ստանալ»,- եզրափակեց ԱՀ ԱԺ պատգամավորը։

դիտվել է 446 անգամ
Լրահոս
Թուրքիայում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը Հայաստանն այսօր մեծ քայլ արեց դեպի դասական ֆաշիզմ. Ռուբեն Մելիքյան Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան Խստորեն դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների նման վարքագիծը Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ձերբակալվածներ կան Եթե Հորմուզում չստացվեց, նշանակում է՝ բացվում է երկրորդ ուղղությունը․ Վահե Դավթյան «Իրանի նեղուց». Թրամփի ձևակերպումն ուշագրավ է. քաղաքագետ «Պապայիդ տունն է»․ ՔՊ-ական պատգամավորի անմակարդակ, վիրավորական պահվածքը Լարված իրավիճակ է Նոր Հաճնում Թեհրանը հստակորեն ցույց է տալիս՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը․ իրանագետ Հայաստանի Սահմանադրությունից պետք է վերացվեն տարածքային պահանջները․ Հաջիև Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Արմավիր ճանապարհին ԱՄՆ-ն Իսրայելին արգելել է ռմբակոծել Լիբանանը Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված դիրքորոշումս անփոփոխ է՝ նա պատանդի կարգավիճակում է». Արման Թաթոյան Փաշինյանը դուխ չի անում երես առ երես հանդիպել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան «Այ, կապիտուլյանտ, այ, հողատու, այ, դավաճան, այ, թուրքանման ու թուրքահպատակ, դու ո՞վ եղար, որ ինձ շուն ու շանգյալ ասես, հայ ընտրողին շուն ու շանգյալ ասես…». Լևոն Ջավախյանը՝ Փաշինյանի մասին Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին Ես չեմ ուզում արձագանքել անլուրջ մարդկանց հայտարարություններին. Սամվել Կարապետյան Ես իմ կյանքում ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետեւում. Սամվել Կարապետյան Դատարանի որոշումը սպասելի էր. մենք մեր հաղթանակի հնարավորությունը գնահատում ենք 100%. Սամվել Կարապետյան «Նա բուժման կարիք ունի»․ Կարապետյանը՝ Փաշինյանին Կացը հայտնել է, որ Իսրայելի բանակը չի նահանջելու Լիբանանում իր դիրքերից․ Կաց Դատարանը երկարացրեց ժամկետը 3 ամսով Սևանի հիվանդանոցի մոտ 73-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am