Տենց չի, էլի, ես թատերական բեմականացում չեմ անում

Հրապարակ օրաթերթը զրուցել է Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ։ Նրանից  հետաքրքրվել՝ ինչպե՞ս է գնահատում Տիգրան Ավինյանի այցելությունը «Սուրմալու» տոնավաճառ, երբ այս ողբերգության ֆոնին, ըստ էության, քարոզարշավ է անում՝ հայտարարելով, որ ինքն այդտեղ է որպես ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու։
«Ես չեմ կարող գնահատական տալ, որ դա քարոզարշավ էր։ Կարծում եմ՝ դա ավելի շատ քարոզարշավ չէ։ Լրագրողների հարցը չեմ հասկացել, անկեղծ, թե որպես ինչ է էնտեղ եղել, ցանկացած քաղաքացի կարող էր էնտեղ լինել։ Կարծում եմ՝ ճիշտ կլինի պարոն Ավինյանին հարցնել»,- ասաց քաղաքապետը։


- Եթե շարքային քաղաքացի էր, ուրեմն այդպիսի հայտարարություն անելու կարիք չպիտի ունենար ու նաեւ կանգներ լրագրողների հարցերին պատասխաներ։ Այս պահին Ավինյանը ոչ մի կարգավիճակ չունի, բացի ՔՊ-ական լինելուց։

- Բան չասացի, բայց կարծում եմ՝ էդ հարցը երեւի պարոն Ավինյանին պետք է տաք։

- Ամեն դեպքում, Դուք եկող տարի կայանալիք ընտրությունների, այդ թվում՝ Ավինյանի թեկնածության մասով ի՞նչ կարծիքի եք ու նաեւ մասնակցություն կունենա՞ք այդ ընտրություններին։


- Ես կարծում եմ՝ դեռ վաղ է քարոզարշավը սկսելուն, դեռ բավականին ժամանակ կա, աշխատում ենք։ Ես՝ ինքս, թիմային աշխատող եմ, եւ ինչ որոշում որ լինի, ըստ էդ որոշման՝ արդեն առաջ կգնանք։

- Ձեր թեկնածությունն ինչո՞ւ առաջ չքաշեց ՔՊ-ն։

- Ընդհանուր քննարկում է եղել, եւ որոշում է կայացվել, որ պարոն Ավինյանը պետք է լինի։

- Ձեր կերպարն է շատ քննարկվում․ մի կողմից՝ Դուք հախուռն կերպով վարում եք նիստերը, ջղայնանում եք, մատ եք թափ տալիս Ձեր աշխատակիցների վրա․․․

- Ջղայնանում․․․ ասենք՝ տենց չի, էլի, ես թատերական բեմականացում չեմ անում։

- Նկատի ունեմ այն, որ մի կողմից ջղայնանում եք, որ հանձնարարություն եք տվել, ու չեն կատարել, մյուս կողմից էլ, փաստորեն, ստացվում է՝ անտեսո՞ւմ են Ձեր հանձնարարականները։

- Չէ, օրինակ՝ ո՞րը։ Ընդհանուր, վերացական եք ասում․․․ Դե, տարբեր պատճառաբանություններով չի լինում, մի մասն ընդունելի է, մի մասն ընդունելի չէ, իրենց կարողությունները չեն բավարարել, կամ պայմանական իրար հետ չեն խոսել։ Իհարկե, համակարգը պետք է աշխատի, եւ էդ աշխատելու համար ժամանակ է պետք։

- «Սուրմալուի» մասով որեւէ պատասխանատվություն, գործառույթ ունեի՞ք իրականացնելու։

- Իրավական առումով, որպես այդպիսին, պատասխանատվությունը մեր լիազորություններից դուրս է։

- Իսկ պետական մարմիններից ո՞րն ուներ՝ տեսչական մարմի՞նը, որ մեկ տարի առաջ գնացել խախտումներ էր արձանագրել, բայց հետո հետեւողական չէր եղել դրանց վերացման հարցում։

- Դե, ասացին, որ տեսչական մարմիններն են։ Ճիշտն ասած՝ ընդհանուր օրենսդրությունը լավ չեմ նայել, թե ուրիշ որ պետական մարմիններն ունեն հավելյալ լիազորություններ, որ պետք է անեն, բայց ՏԻՄ-ի մասով, որպես այդպիսին, լիազորություններ չունեն։

- Քանի որ «Սուրմալու» տոնավաճառը մայրաքաղաքի տարածքում է, Դուք ի՞նչ եք մտածում՝ տոնավաճառի վերակառուցման, վերականգնման մասով որոշակի ծրագիր ունե՞ք, թե՞ ոչ։

- Չէ, «Սուրմալուն» մասնավոր սեփականություն է, համայնքը, որպես այդպիսին, ծրագիր չի կարող ունենալ՝ էնտեղ ինչ-որ բան անելու։ Համայնքային միջոցներից, քաղաքացիների վճարած հարկերի հաշվին ինչո՞ւ պետք է մասնավորի գույքը վերականգնվի, կամ էնտեղ ինչ-որ աշխատանքներ արվեն։

- Բայց դժբախտ պատահար է տեղի ունեցել, որը կարող է նաեւ պարզվի՝ մասնավորի մեղքով չի տեղի ունեցել, այլ մեղավորներ կան։

- Դե, երբ որ կլինեն այլ մեղավորներ, ուրեմն էդ մեղավորները կկանչվեն պատասխանատվության։

- Հնարավո՞ր է՝ այդ տարածքը հետագայում հանվի աճուրդի, եւ պարզվի՝ որեւէ գործարար կամ օլիգարխ է վերցնում դա։

- Չեմ կարող ասել՝ ով կարա վերցնի, դա մասնավոր սեփականություն է, եւ մասնավոր սեփականատերն է որոշում՝ դա ինչ անի։ Համայնքը չի կարա վերցնի ուրիշի գույքը եւ աճուրդի հանի։

- Այլ խնդիրների էլ անդրադառնանք․ մայրաքաղաքի տրանսպորտի խնդրի հետ կապված ի՞նչ կասեք, շատ են դժգոհում, որ տրանսպորտ չկա, լավ չի աշխատում, ուշանում է, գերբեռնված է եւ այլն։ Այս խնդիրը ե՞րբ է կարգավորվելու, նաեւ խափանված ավտոբուսների հարցը ե՞րբ է լուծվելու։

- Այո, խնդրին տեղյակ եմ, էս պահի դրությամբ խնդիր կա տրանսպորտային համակարգում։ Էն, ինչ Դուք ասացիք, դրանից մի քանի բան ավել ինֆորմացիայի եմ տիրապետում, որ խնդիրներ ունենք։ Մենք մրցույթը հայտարարել էինք, մրցույթի պայմանագիրը երեւի էս շաբաթվա մեջ կստորագրենք։ Նախատեսում ենք 150 նոր  ավտոբուսի ներկրում մինչեւ դեկտեմբերի 30-ը, չինական նույն կազմակերպությունն է հաղթել` Zhong Tong-ը։ Նաեւ տրոլեյբուսների ձեռքբերում ունենք, էս պահի դրությամբ 15-ի մրցույթը կայացել է, նախատեսում ենք, որ մինչեւ դեկտեմբերի վերջ պետք է գա, հավելյալ նոր մրցույթ ենք հայտարարել, բացումը երեւի հաջորդ շաբաթ պետք է լինի՝ նորից եւս 15 տրոլեյբուսի ձեռքբերման, այսինքն՝ ընդհանուր առմամբ, պլանավորվում է, որ մինչեւ դեկտեմբերի վերջը Հայաստան կներկրվի 180 միավոր տրանսպորտային միջոց։

- Իսկ ի՞նչ արժեքով են ձեռք բերվելու այդ տրանսպորտային միջոցները։

- Մեկ ավտոբուսի արժեքը 89 հազար դոլարի շրջանակներում է, տրոլեյբուսինը՝ 300 եւ մի փոքր ավելի։

- Իսկ Higer մակնիշի ավտոբուսներն ինչո՞ւ չեն աշխատում, պահեստամասերի խնդի՞ր կա։

- Higer-ների հետ կապված մի քանի հատ մրցույթ ենք դրել՝ պահեստամասեր ձեռք բերելու, բայց անընդհատ չէր կայանում, էս պահի դրությամբ արդեն պայմանագիր է կնքված Higer չինական կազմակերպության հետ, պահեստամասերն արդեն ճանապարհին են, եւ ակնկալում ենք, որ մոտակա ժամանակներում կլինեն Երեւանում։ Մենք էն 248  Higer-ները, որոնք ունենք, դրանց մի մասը խափանված է՝ կվերանորոգենք, նաեւ էդ Higer-ները 10 տարի եւ ավելի է՝ շահագործվում են, կապիտալ ծախս պետք է անենք դրանց վրա, որպեսզի կարողանանք շահագործել։

- Իսկ այս պահին խնդրի ժամանակավոր կամ միջանկյալ լուծումն ինչպե՞ս եք պատկերացնում։

- Միջանկյալ լուծում տալու համար միջոցներ են հարկավոր, այսինքն՝ տրանսպորտային միջոց։ Հիմա էդ տրանսպորտային միջոցը ե՛ւ համայնքային տրանսպորտն է, ե՛ւ մասնավոր տրանսպորտը, ունենք նաեւ մետրոպոլիտենը, որով ուղեւորահոսքի քանակն ավելացել է։ Դա կապված է նրա հետ, որ վերգետնյա տրանսպորտը չկա։ Դրա համար պետք է խնդրենք, որ քաղաքացիները մի քանի ամիս էլ համբերեն, եւ էդ հարցը կլուծենք։ Բացի այդ, արդեն մենք 87 հատ 12 մետրանոց ավտոբուս Վերակառուցման եւ զարգացման բանկի վարկային միջոցների եւ դրամաշնորհի միջոցով արդեն պայմանագիրը կնքված է, դա արդեն կգա հաջորդ տարի մայիսին։ Այսինքն՝ էն գործողությունները, որ մենք պետք է իրականացնենք, դրանք իրականացրել ենք, էս պահի դրությամբ նաեւ օրենսդրական փոփոխություն ենք իրականացնում, որպեսզի հնարավորություն տանք, որ մասնավորը կարողանա նաեւ երթուղիներ սպասարկել։

 

դիտվել է 343 անգամ
Լրահոս
Թուրքիայում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը Հայաստանն այսօր մեծ քայլ արեց դեպի դասական ֆաշիզմ. Ռուբեն Մելիքյան Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան Խստորեն դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների նման վարքագիծը Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ձերբակալվածներ կան Եթե Հորմուզում չստացվեց, նշանակում է՝ բացվում է երկրորդ ուղղությունը․ Վահե Դավթյան «Իրանի նեղուց». Թրամփի ձևակերպումն ուշագրավ է. քաղաքագետ «Պապայիդ տունն է»․ ՔՊ-ական պատգամավորի անմակարդակ, վիրավորական պահվածքը Լարված իրավիճակ է Նոր Հաճնում Թեհրանը հստակորեն ցույց է տալիս՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը․ իրանագետ Հայաստանի Սահմանադրությունից պետք է վերացվեն տարածքային պահանջները․ Հաջիև Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Արմավիր ճանապարհին ԱՄՆ-ն Իսրայելին արգելել է ռմբակոծել Լիբանանը Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված դիրքորոշումս անփոփոխ է՝ նա պատանդի կարգավիճակում է». Արման Թաթոյան Փաշինյանը դուխ չի անում երես առ երես հանդիպել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան «Այ, կապիտուլյանտ, այ, հողատու, այ, դավաճան, այ, թուրքանման ու թուրքահպատակ, դու ո՞վ եղար, որ ինձ շուն ու շանգյալ ասես, հայ ընտրողին շուն ու շանգյալ ասես…». Լևոն Ջավախյանը՝ Փաշինյանի մասին Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին Ես չեմ ուզում արձագանքել անլուրջ մարդկանց հայտարարություններին. Սամվել Կարապետյան Ես իմ կյանքում ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետեւում. Սամվել Կարապետյան Դատարանի որոշումը սպասելի էր. մենք մեր հաղթանակի հնարավորությունը գնահատում ենք 100%. Սամվել Կարապետյան «Նա բուժման կարիք ունի»․ Կարապետյանը՝ Փաշինյանին Կացը հայտնել է, որ Իսրայելի բանակը չի նահանջելու Լիբանանում իր դիրքերից․ Կաց Դատարանը երկարացրեց ժամկետը 3 ամսով Սևանի հիվանդանոցի մոտ 73-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am