Օգնության փոխա­րեն

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Ռուսաստան-Միացյալ Նահանգ­ներ հարաբերություններում ճգնա­ժամային նոր փուլի պայմաններում Հայաստան-ԱՄՆ, ինչպես նաև Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբե­րություններում վերջին մի քանի շաբաթներին ուշագրավ իրադարձություններ են տեղի ունեցել: ԱՄՆ-ի և Հայաստանի միջև տն­տեսական համագործակցության մեծ ներուժ կա՝ վերջերս Կոնգրե­սում հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ մարդասիրական օգնության տրամադրման փոխա­րեն ԱՄՆ-ը ցանկանում է Հայաս­տանի հետ առևտրատնտեսական հարաբերություններ զարգացնել՝ հաղորդում էր «Ամերիկայի ձայնը»: ԱՄՆ պետքարտուղարի օգնա­կանի պաշտոնակատար Ջոն Հեֆերնը, որը հայ-ամերիկյան գոր­ծընկերության մասին ամենատեղեկացված մարդկանցից է, 2011- 2014-ը Հայաստանում ԱՄՆ դես­պան էր: Կոնգրեսում լսումների ըն­թացքում պատասխանելով կոնգ­րեսական Բրեդ Շերմանի հարցին՝ նշել է, որ հայ-ամերիկյան տնտե­սական հարաբերություններն ունեն կարևորագույն ներուժ. «Մենք ցանկանում ենք օգնություն տրամադրման հիմնված վրա մեր երկ­կողմ հարաբերությունները զարգացնել՛ հասնելով առևտրային համագործակցության վրա հիմն­ված հարաբերությունների»: Պետքարտուղարության ներկա­յացուցիչը հավելել է, որ 2015թ. մայիսին կնքված հայ-ամերիկյան առևտրի և ներդրումների պայմա­նագիրն արդեն իսկ նպաստում է երկու պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: ԱԱՆ-ում առավել հեռանկարային են համարում Հայաստանի հետ տն­տեսական համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիանե­րի և էներգետիկ ոլորտներում՝ կոնգրեսականներին ասել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործա­կալության ներկայացուցիչ Մարգոթ էլիսը. «Դրանք այն ոլորտ­ներն են, որոնք կարող են ոչ մի­այն զարգացնել եվրաատլանտյան ինտեգրումը, այլ նաև հնարավո­րություն են ընձեռում ամերիկյան ընկերություններին ներգրավվել և զարգացնել Հայաստանի հետ գործընկերությունը»»: Մանրամասները՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am