Դամասկոսի և Հոմսի ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 177-ի
Սիրիայի Դամասկոս և Հոմս քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 177-ի: Ինչպես հաղորդում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը` Դամասկոսում որոտացած պայթյունների հետևանքով, որոնք ամենազանգվածայինն էին վերջին 5 տարվա ճգնաժամում, 120 մարդ է զոհվել: Իսկ Հոմսում կրկնակի ահաբեկչությանը զոհ է գնացել 57 մարդ: Վիրավորների թիվը դեռևս չի հստակեցվել, սակայն ավելի վաղ հաղորդվում էր, որ շուրջ 200 մարդ վնասվածքներ են ստացել:
