Անի Կաղինյանը փաստաբանների պալատի վերաբերյալ ներկայացրել է սուտ տեղեկություններ․ ՓՊ մամուլի խոսնակ

Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով «Ազատություն եւ հայրենիք» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Անի Կաղինյանի բացատրությանը, որը ներկայացրել էր ՓՊ՝ կապված Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի», փաստաբան Տիգրան Եգորյանի դեմ հարուցված կարգապահական վարույթին։ Հայտարարություն մեջ, մանավորապես, ասված է․ «Մի քանի էլեկտրոնային լրատվամիջոցների կողմից հրապարակվել է Անի Կաղինյանի բացատրությունը ուղղված ՀՀ փաստաբանների պալատի խորհրդին՝ կապված փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի հետ:  Այդ հրապարակային նյութի մեջ Անի Կաղինյանը փաստաբանների պալատի վերաբերյալ ներկայացրել է սուտ տեղեկություններ, մասնավորապես նշել է, որ Տ. Եգորյանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու, թե առհասարակ հիմնադրամի իրավաբանական խնդիրների հարցում լուրջ աջակցություն է ցուցաբերում ՀՀ փաստաբանների պալատը, ինչպես նաև փաստաբանների պալատի կողմից իբրև հիմնադրամին աջակցող փաստաբանների համակարգող նշանակվել էր փաստաբան Հարություն Հարությունյանը: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հայտարարում է, որ՝ 1) նշված կարգապահական վարույթի շրջանակում որևէ աջակցություն կողմերից և որևէ մեկին չի ցուցաբերել և չի ցուցաբերում, 2) փաստաբան Հարություն Հարությունյանին կամ որևէ այլ փաստաբանի, փաստաբանների պալատը հիմնադրամին աջակցող փաստաբանների համակարգող երբեք չի նշանակել և չէր էլ կարող նշանակել: Տեղեկացնում ենք նաև, որ նշված կարգապահական վարույթով դիմող կողմ է հանդիսանում ոչ թե հիմնադրամը, այլ՝ հիմնադրամի երկու խորհրդի անդամ: Եթե հիմնադրամը կամ հիմնադրամի խորհրդի անդամները օգտվել են որևէ փաստաբանի իրավաբանական օգնությունից, ապա դա իրենց սահմանադրական իրավունքն է, սակայն նույնիսկ այդ հարցում փաստաբանների պալատը որևէ առնչություն չի ունեցել: Միաժամանակ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը կոչ է անում լրատվամիջոցներին, հատկապես news.am և 1-in.am կայքերին, զերծ մնալ փաստաբանների պալատի դեմ չճշտված, միակողմանի և սոցիալական կայքերում տարբեր օգտատերերի կողմից տեղադրված նյութերը արտատպելու գայթակղությունից»:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am