Հանձնարարականը չի կատարվել. ադրբեջանցիների «անարգել տեղաշարժը» դեռ չի ապահովվել

«Հրապարակ օրաթերթը» գրում է. Կառավարության օգոստոսի 4-ի նիստում Նիկոլ Փաշինյանն ադրբեջանցիներին հրավիրում էր Հայաստան եւ տեղում հանձարարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին եւ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին՝ ապահովել ադրբեջանցիների երթեւեկությունը ՀՀ սահմանով դեպի Նախիջեւան։ 


«Թող ադրբեջանցիներն ասեն՝ որտեղով են ուզում հատեն, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անձնագրային հսկողություն, մաքսային հսկողություն եւ, իհարկե, անվտանգության ապահովում, որտեղ նաեւ ռուսաստանցի մեր գործընկերների աջակցությամբ մենք այդ ամեն ինչը կարող ենք եւ պատրաստ ենք եւ կապահովենք: Որեւէ կասկած դրանում չունենք»,- հայտարարել էր նա: 

Մենք հետաքրքրվել էինք ՊԵԿ-ից՝ արդյոք կատարվե՞լ է Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը, ի՞նչ քայլեր են ձեռնարկել կատարման ուղղությամբ, արդյոք կազմակերպվե՞լ է ադրբեջանցիների երթեւեկությունը՝ ՀՀ սահմանով դեպի Նախիջեւան, եթե այո, ապա ի՞նչ տարբերակով, ի՞նչ սահմանային անցակետերով։ Ե՞րբ են դրանք տեղադրվել, ո՞ր հատվածներում։ Մեզ հետաքրքրում էր նաեւ՝ մաքսային հսկողության ինչպիսի՞ կառուցակարգեր են գործելու ադրբեջանցիների՝ ՀՀ մուտք ու ելքի ժամանակ։ Չէ՞ որ Ադրբեջանի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ, ուստիեւ համապատասխան օրենսդրական կարգավորումներ չունենք:

ՊԵԿ-ից, տուրք տալով անիմաստ բյուրոկրատիային, որպիսին անգամ նախկինների ժամանակ չկար, պահանջեցին, որ պարտադիր մեր հարցերը գրավոր եւ ստորագրած ուղարկենք, որպեսզի մուտք անեն համակարգ, ուղարկեն համապատասխան ստորաբաժանման ղեկավարին, որ նա պատասխանի մեր հարցերին։ Դա, բնականաբար, տեւում է օրեր:

Առաջին հայացքից մեզ թվաց, թե ՊԵԿ-ում ամենայն լրջությամբ են մոտենում թե՛ իրենց աշխատանքին, թե՛ մեր բարձրացրած հարցերին, դրա համար են այսպիսի ծանր ընթացակարգով առաջնորդվում եւ պահանջում հարցումն ուղարկել գրավոր, որպեսզի մի քանի օր մտածեն, վերլուծեն եւ մանրամասն, հանգամանալից պատասխան ուղարկեն մեր հղած շատ հստակ եւ, միաժամանակ, էական նշանակություն ունեցող հարցերին։ 
Ինչ երկարացնենք` ՊԵԿ-ից մեր հարցման պատասխանն ուղարկեցին մեր հարցումն ուղարկելուց ուղիղ մեկ շաբաթ անց, որի բովանդակությունը ոչ մի բանի մասին է։ Մեր շարադրած կես էջանոց հարցերին պատասխանել է ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը՝ տալով երկու տողանոց մի հերթապահ, ոչինչ չասող, մեր հարցերի բուն էությունից չբխող տաղտուկ պատասխան։

«Տեղեկացվում է, որ նշված գործընթացն իրականացվելու է ՀՀ եւ ԵԱՏՄ մաքսային օրենսդրության պահանջներին համապատասխան։ Այդ ուղղությամբ ներկայումս տարվում են աշխատանքներ»,- ասված է ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետի անունից ուղարկված գրավոր պատասխանում։

Այս ոչինչ չտվող պատասխանն ընդամենը մեկ բան է իր մեջ պարունակում, որ նշված գործընթացը դեռ պետք է իրականացվի, ոչ թե արդեն իրականացվում է։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը չի կատարվել, կյանքի չի կոչվել, հայտնի էլ չէ՝ ինչ աշխատանքներ են տանում այն կյանքի կոչելու, «եղբայրական ադրբեջանցիների» ազատ տեղաշարժը ՀՀ տարածքով ապահովելու ուղղությամբ։ 

Եվ այս երկու տողանոց պարզունակ պատասխանն ուղարկելու համար ՊԵԿ մաքսային հսկողության վարչությանն ուղիղ մեկ շաբաթ ժամանակ էր հարկավոր, որ մտածեին, չարչարվեին ու գլխի ընկնեին, որ «այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ»։ Մինչդեռ` ասելիքի բացակայության պարագայում կարող են գոնե նույն օրը` բանավոր ընթացակարգով ասել, որ պատասխան չունեն, իրենց վրա հույս չդնենք, ուրիշ տեղում փնտրենք մեր հարցի պատասխանը կամ առհասարակ չփնտրենք, որովհետեւ... վարչապետը մի բան էր` ասաց, ո՞վ է դրան լուրջ մոտենում, ձեզնից` լրագրողներից բացի:

 Հետևե՛ք լրահոսին Telegram-ում. https://t.me/HAYELI_am

դիտվել է 1083 անգամ
Լրահոս
Թուրքիայում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը Հայաստանն այսօր մեծ քայլ արեց դեպի դասական ֆաշիզմ. Ռուբեն Մելիքյան Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան Խստորեն դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների նման վարքագիծը Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ձերբակալվածներ կան Եթե Հորմուզում չստացվեց, նշանակում է՝ բացվում է երկրորդ ուղղությունը․ Վահե Դավթյան «Իրանի նեղուց». Թրամփի ձևակերպումն ուշագրավ է. քաղաքագետ «Պապայիդ տունն է»․ ՔՊ-ական պատգամավորի անմակարդակ, վիրավորական պահվածքը Լարված իրավիճակ է Նոր Հաճնում Թեհրանը հստակորեն ցույց է տալիս՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը․ իրանագետ Հայաստանի Սահմանադրությունից պետք է վերացվեն տարածքային պահանջները․ Հաջիև Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Արմավիր ճանապարհին ԱՄՆ-ն Իսրայելին արգելել է ռմբակոծել Լիբանանը Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված դիրքորոշումս անփոփոխ է՝ նա պատանդի կարգավիճակում է». Արման Թաթոյան Փաշինյանը դուխ չի անում երես առ երես հանդիպել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան «Այ, կապիտուլյանտ, այ, հողատու, այ, դավաճան, այ, թուրքանման ու թուրքահպատակ, դու ո՞վ եղար, որ ինձ շուն ու շանգյալ ասես, հայ ընտրողին շուն ու շանգյալ ասես…». Լևոն Ջավախյանը՝ Փաշինյանի մասին Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին Ես չեմ ուզում արձագանքել անլուրջ մարդկանց հայտարարություններին. Սամվել Կարապետյան Ես իմ կյանքում ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետեւում. Սամվել Կարապետյան Դատարանի որոշումը սպասելի էր. մենք մեր հաղթանակի հնարավորությունը գնահատում ենք 100%. Սամվել Կարապետյան «Նա բուժման կարիք ունի»․ Կարապետյանը՝ Փաշինյանին Կացը հայտնել է, որ Իսրայելի բանակը չի նահանջելու Լիբանանում իր դիրքերից․ Կաց Դատարանը երկարացրեց ժամկետը 3 ամսով Սևանի հիվանդանոցի մոտ 73-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am