Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի սգո սրահում կրակոցներ արձակած ու փախուստի դիմած կասկածյալը որոնվում է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում մի խումբ անձանց սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում, որի նախաքննությունը Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի որոշմամբ հանձնարարվել է ՀՔԿ հատկապես կարևորագույն գործերով քննչական գլխավոր վարչության փորձառու քննիչներին, ինչպես նաև ոստիկանությունը, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնում է Արմավիրի մարզի բնակիչ, 50-ամյա Թելման Վազիրի Քալաշյանին: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 1-ին, դաժան ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Անհայտ անձը՝ զինված ինքնաձիգով, մտել էր Շամիրամ գյուղի գերեզմանների հարևանությամբ գտնվող սգո հանդիսությունների սրահ և կրակոցներ արձակել այնտեղ գտնվող քաղաքացիների ուղղությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցների հետևանքով կա 3 զոհ, 9 վիրավոր։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ վարչության պետի գլխավորությամբ։ Երևանից գյուղ էին ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Սամվել Ասատրյանը, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր /6-րդ/ վարչության պետի տեղակալ Ալիկ Մարգարյանը, ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետը։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ օպերատիվորեն ժամանել էին նաև Արագածոտնի մարզային դատախազության դատախազներ։ Դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում էին մահացածների և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ կրակոցներ արձակողը իր սև գործն անելուց հետո Нива-ով դիմել է փախուստի, սակայն ճանապարհին վթարի է ենթարկվել և ավտոմեքենան թողնելով վթարի վայրում՝ այնտեղից էլ է փախել։ Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ վիրավորներից ևս մեկը «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով ստեղծվել էր քննչական հատուկ խումբ՝ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննչական գլխավոր վարչության փորձառու քննիչների մասնակցությամբ, որը ղեկավարում են ՀՔԿ նախագահի տեղակալ, գեներալ-մայոր Վահագն Հարությունյանն ու բազմաթիվ աղմկահարույց, ծանր և լուրջ հանցագործություններ քննող Սամվել Տոնոյանը։ Ս. Տոնոյանի գլխավորությամբ դեպքի վայրում աշխատում էին քննիչները՝ ոստիկանության փորձաքրեագիտական գլխավոր վարչության փորձագետների հետ՝ փորձաքրեագիտական գլխավոր վարչության պետի գլխավորությամբ։ Վթարված Нива-ի հարևանությամբ հայտնաբերվել էր 97 ՏZ 777 համարանիշ, իսկ Нива-ի մեջ հայտնաբերվել էր 50-ամյա Թ. Ք.-ի անվամբ վարորդական իրավունքի վկայական, ինչպես նաև զենքի թույլտվության վկայական։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am