Հայ-ռուսական հարաբերությունները փլուզելը՝ Էրդողանի ու Ալիևի երազանքն է

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը երեկ հաղորդագրություն էր տարածել՝ իր վրդովմունքն արտահայտելով «տեղական տեղեկատվական տարածքում շրջանառվող ցինիկ արտանետումների կապակցությամբ, որոնք օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգությանն առնչություն ունենալու հրեշավոր և կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսաստանյան կառույցների հասցեին»:

Առանց կոնկրետ հայտարարություններ և դրանց հեղինակներին մատնանշելու՝ Երևանում ռուսաստանյան դիվանագիտական առաքելությունը պնդում է, որ «դիտարկում է դա որպես ուղղակի սադրանք նման հերյուրանքների հետևում կանգնած քաղաքական ուժերի կողմից՝ ուղղված ռուս – հայկական դաշնակցային հարաբերությունների սասանմանը»:

Դեսպանությունը Հայաստանի իշխանություններից ակնկալում է «նման ոչ-բարեկամական դրսևորումների կանխարգելմանն ուղղված քայլեր, ներառյալ՝ անհրաժեշտ հրապարակային մեկնաբանություններ», և հայտնում է, որ համապատասխան նոտա է հղել ՀՀ արտգործնախարարություն:

Հաղորդագրությունում նշվում էր նաև, որ ռուսական կողմը՝ ի դեմս Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի, առաջին իսկ րոպեներից ներգրավված է ողբերգության հետևանքների վերացման աշխատանքներում: «Մենք սա դիտարկում ենք որպես սադրանք՝ այն քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետևում։ Այս ամենի նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։ Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր, որոնք ուղղված կլինեն ճնշելու նման անբարյացակամ դրսևորումները՝ այդ թվում անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները»,-ասված է գրության մեջ։

Թեև դեսպանությունը փակագծեր չի բացել, թե «Սուրմալուի» պայթյունին առնչություն ունենալու մեջ հայկական ինչ ուժեր են մեղադրանքի սլաքներն ուղղում ռուսական կառույցների կողմ, այնուամենայնիվ հայկական քաղաքական ուժերից որոշ նման ակնարկներ կան։ Ըստ «Ազատության», մասնավորապես, Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը հարցազրույցներից մեկում նշել է, որ կան կասկածներ, որ պայթյունն իրականում ահաբեկչություն է եղել, իսկ բևեռի որոշ համակիրներ Ֆեսյբուքում գրառումներ են արել, թե «ռուսները մինչև կապիտուլյացիա ստորագրելը Հայաստանի կեսը սալյուտով պայթեցնելու են»։

Այսպիսով, համապատասխան նոտան, ինչպես նշված էր ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ, ուղարկվել էր ՀՀ ԱԳՆ-ին։

Ի՞նչ է նշանակում ՌԴ դեսպանատան կողմից այդ քայլը: Նման նոտա հղվում է այն դեպքում, երբ դաշնակից երկրները որևէ խնդիր դիվանագիտական խողովակներով և բարեկամաբար լուծել չեն կարողանում և ի ցույց են դնում իրենց հրապարակային դժգոհությունը:

Փաշինյանի իշխանությունը հայ-ռուսական հարաբերություններն արդեն հասցրել է այն մակարդակի, որ Հայաստանի հետ այլևս նոտաներով են խոսում: Առիթը կարևոր չի, թե ինչն է հատկապես պատճառ հանդիսացել, որ Մոսկվան նման նոտա է հղում:

Պարբերաբար, ցանկացած խնդիր այլոց վրա բարդելու նպատակով Փաշինյանի իշխանությունը պատրաստ է ընդդեմ Ռուսաստանի էլ արշավներ է սկսում Հայաստանի մեդիադաշտում, սոցցանցերում, որոշ փորձագետների ու քաղաքական գործիչների կողմից:

Ակնհայտ է, որ կա խնդիր՝ հայ-ռուսական հարաբերություններում, խնդիրը շարունակ խորանում է ու չի լուծվում: Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները կենսական, ռազմավարական նշանակության են, դարավոր, դրանք փլուզելը կարող է լինել շատ հեշտ, բայց վերականգնելը՝ անհնար:

Հայաստանում պետք է քաղաքական դաշտում կոնսեսուս լինի՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները նորմալ հունի բերելու առումով: Դա չի նշանակում, որ Ռուսաստանի բացթողումների մասին չպետք է խոսել՝ ռուսական կողմի հետ բանակցություններում, բայց ոչ հրապարակավ:

Ի վերջո, Ռուսաստանը մեր միակ դաշնակիցն է, եթե կան հարցեր, որոնցից Հայաստանի իշխանությունները դժգոհ են՝ նրանք չպետք է էլ ավելի լարեն հարաբերությունները, այն էլ պետական մակարդակով:

Հայ-ռուսական միջպետական հարաբերությունները փլուզելը՝ Էրդողանի ու Ալիևի երազանքն է, դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար: Ովքեր դա չեն հասկանում, ուրեմն, Հայաստանի ու Արցախի անվտանգությունն են դնում կասկածի տակ դնում:

Մետաքսյա Շալունց

Հետևե՛ք լրահոսին Telegram-ում. https://t.me/HAYELI_am

դիտվել է 1520 անգամ
Լրահոս
«Պահեստազորի սպա Հայկ Նահապետյանի պատասխանը Սասուն Միքայելյանի այսօրով լկտիությանը» (video) Մեր ուսերի վրա է մնացել այդ բեռը, հիմա գործելու մեր ժամանակն է․ Վեհափառը՝ Եռաբլուրից (video) Վիվառոյի Վիգենի ձեռքից օրը ցերեկով ամեն ինչ խլելու են.նոր օլիգարխիկ համակարգ է ձևավորվում.Նահապետյան (video) Վեհափառ Հայրապետը բարձրաստիճան հոգևորականների հետ այցելել է Եռաբլուր (video) Մենք ակնկալում ենք ամրապնդել տնտեսական կապերը, խթանել ամերիկյան ներդրումները Հայաստանում․ Ռուբիո Մեր պայքարը շարունակվում է, հայկական պետությունը պիտի ապրի՛ և հարատևի՛․ ՀՅԴ Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Շեյխերից ստացել եմ առաջարկ՝ տեղափոխվելու ամենազարգացած երկրներ, ասել եմ՝ ոչ, հայրենիքս Հայաստանն է Արտակարգ դեպք․ «Իջևան» ԲԿ-ում պտուղը ծնվել է մահացած Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ և անվտանգ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» ԱԺ-ն չի կարող օրենքով վերացնել եկեղեցու՝ սահմանադրությամբ և միջազգային իրավունքով պաշտպանվող ինքնավարությունը Թրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Մերցը քրիստոնյա-դեմոկրատների հաղթանակը աղետ է անվանել Դայակը հատակը մաքրող փայտով հարվածներ է հասցրել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխայի մեջքին, ողնաշարին. պատգամավոր «Արա՛ էլի, ներվայնացրեցիք». լարված իրավիճակ Եռաբլուրում․ Սասուն Միքայելյանի նյարդերը տեղի տվեցին (video) «Արարատցեմենտի» մուտքի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանը Թող հայկական եռագույնը միշտ ծածանվի հաղթանակի բարձունքներում․ Արսեն Հարությունյան Վրաստանում տարանցիկ բեռնափոխադրումները 2018-2025թթ․ աճել են 109%-ով. PMC Research «Նրանց սերը չի ավարտվել, պարզապես այս կյանքում նրանց բաժանեցին»․ Վալոդյա Գրիգորյանի դուստրը տեսանյութ է հրապարակել​ Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները Փաշինյանն ինքն է խոստովանում՝ վարել է «նահատակության քաղաքականություն». Բադալյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլենց խրախճանքը ժանտախտի ժամանակ․ հայ ժողովրդի արյան գինը․ Հայկ Նահապետյան (video) Թրամփը պատրաստ է Նյու Յորքում հանդիպել Փեզեշքիանի հետ Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 22/23-ին Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am