Սա անմարդկային ակտ էր, եզդիներն ահավոր ջղայնացած են Շամիրամի կոտորածից. Ազիզ Թամոյան

«Tert.am»-ի հետ զրույցում Աշխարհի ու Հայաստանի եզդիների միությունների նախագահ Ազիզ Թամոյանը, անդրադառնալով այսօր Շամիրամ գյուղում սգո սրահում իրականացված սպանդին, նշեց, որ նման անմարդկային քայլ դեռևս չէր գրանցվել: Նրա գնահատմամբ՝ եզդիական համայնքը բարկացած ու զարմացած է կատարվածից: -Պարո՛ն Թամոյան, որպես «Եզդիների ազգային միության» ու «Աշխարհի եզդիների միության» նախագահ՝ ինչպե՞ս եք գնահատում Շամիրամ գյուղում հասարակական միջոցառման ժամանակ մարդանց զանգվածային գնդակահարությունը: -Դա անմարդկային ակտ էր: Դա կարելի է համարել Ցեղասպանություն՝ ավտոմատով մտնել ժողովրդի մեջ…մասսայական… Դա ի՞նչ է նշանակում… Դա ամենակեղտոտ երևույթն է: Սենց բան մեր մեջ չէր եղել, սա առաջին անգամն էր: Համայնքը շատ վատ է գնահատում։ Հարյուրավոր մարդիկ ահավոր բարկացած են, զարմացած են։ Աշխարհում մենք մի բուռ ազգ են, մենք կոտորվող ազգ ենք, մենք պիտի համախմբվենք: Թե չէ սա ինչ է նշանակում… -Ինչ վարկածներ լսեցիք՝ ինչի՞ համար է նման արյունարբու քայլի դիմել: Փողի՞ : -Ասացին, որ փողի համար, բայց քննչական մարմինները պետք է պարզեն: -Իսկ լսե՞լ եք, որ սպանողի ու սպանվողների միջև հինավուրց վենդետա է եղել, իբր, սպանվողներն էլ նրա ազգականներին են սպանել: -Նման բան էլ ասացին, որ եղել է: Վաղուց է եղել, Ռուսաստանում: Բայց դա, չէ, դրանից չէր կարող լինել… չեմ հավատում ես: -Իսկ սպանողի ընտանիքին ճանաչո՞ւմ եք: -Իրեն անձամբ չեմ ճանաչել, իր հորն եմ ճանաչել, պապին: Պապին խելացի մարդ էր... Չես կարող, էլի, դա բնավորության գիծ ա... Յուրաքանչյուր մարդն իր էությունն ունի, իր կենսագրությունը: Դրանով չի որոշվում, էլի: -Իսկ ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ լարվածությունն աճի և ավարտվի վենդետայով: -Չեմ կարող էսօր ենթադրություններ անել: -Իսկ պատրաստվում եք Ձեր հոգևոր առաջնորդի հետ միասին գնալ այդ գյուղերը, կոչ անել, որ հանկարծ նման քայլերի չդիմեն: -Չէ, մեր հոգևոր առաջնորդներն էլ էդքան հեղինակություն չունեն մեր հասարակության մեջ: Առաջ նման բան կար, բայց հիմա էդ հարգանքը վերացվել է: Ու որ գնա էլ, ոչինչ չի ստացվի: Մանրամաասները՝ այստեղ.

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am