Թուրքիան որոշել է վերականգնել դիվանագիտական հարաբերություններ
Թուրքիան որոշել է դեսպան նշանակել Իսրայելում եւ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, հայտարարել է արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։
«Իսրայելում դեսպան նշանակելու որոշում է կայացվել, իսրայելական կողմից եւս դրական պատասխան է ստացվել այդ կապակցությամբ»,- ասել է նա մամուլի ասուլիսին։
Նա նաեւ հույս է հայտնել, որ այդ գործընթացը հաջող կլինի երկու կողմերի համար։
