Հնդկաստանում աղջիկներին արգելել են բջջային հեռախոսներ օգտագործել
Հնդկաստանի նահանգներից մեկում՝ Ուտար Պրադեշում, 18 տարեկանից փոքր կանանց ու աղջիկներին արգելել են բջջային հեռախոսներ օգտագործել: Պաշտոնյաների խոսքով, էլեկտրոնային միջոցները «կոռումպացնում են երիտասարդ սերնդին»: Որոշման պահանջը խախտելու դեպքում աղջիկներն ու նրանց ընտանիքի անդամները ստիպված են 8 օր ավլել փողոցները: Լրատվամիջոցի փոխանցմամբ, տեղական իշխանությունները նահանգի բնակիչներին արգելել են վաճառել ու օգտագործել ալկոհոլային խմիչքներ: Չնայած Հնդկաստանում պաշտոնապես արգելված է գենդերային խտրականությունը, գյուղերում պահպանողականությունը մնում է: Հաճախ նրանք չեն ենթարկվում դաշնային օրենքներին:
