Մահացել է լրագրող, արձակագիր Հրաչուհի Փալանդուզյանը

Մահացել է լրագրող, խմբագիր, արձակագիր Հրաչուհի Փալանդուզյանը, տեղեկացնում է magaghat.am-ը։

Հրաչուհի Փալանդուզյանը ծնվել է 1951թ.՝ Վարդենիսի շրջան մանկավարժական աշխատանքի գործուղված արևելագետ Արտաշես Փալանդուզյանի և աշխարհագրության ուսուցչուհի Սիրուշ Հարությունյանի ընտանիքում:

1969թ. ավարտել է Տավուշի մարզի (նախկին Շամշադինի շրջան) Բերդի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1975-ին՝ Երևանի պետհամալսարանի բանասիրության ֆակուլտետի լրագրության բաժինը: Մասնագիտական աշխատանքն սկսել է շրջանային «Այգաբաց» թերթում (1976-77թթ.), ուր հեղինակել է ակնարկների և հրապարակախոսական հոդվածների բազմաթիվ շարքեր:

1977թ. ընդունվել է Հայկական ռադիոյի Սփյուռքի համար հաղորդումների խմբագրություն՝ վարելով Հայ դատին, Հայոց ցեղասպանությանը, Հայաստան-Սփյուռք կապերին, համազգային այլ հիմնահարցերի վերաբերյալ հարյուրավոր հաղորդումներ: 1992-94թ թ. ղեկավարել է «Հանրապետության ձայն» ռադիոգործակալության հասարակական-քաղաքական բաժինները՝ ուղիղ եթերում վարելով «Եթեր, ցպահանջ», «Տեսածիր», «Քաղաքական դիմանկար», «Արցախի ժամ» և այլ հանրաճանաչ հաղորդաշարեր:

1994թ. ռադիոյից հեռացել է և աշխատանքի անցել մամուլում («Առավոտ» օրաթերթ, «Բումերանգ» շաբաթաթերթ, «Երկիր» օրաթերթ): Այդ շրջանից հիշարժան են «Պաշտոնական պատասխան», «Օրվա խոհ», «Բարքեր», «Ազատ շնչառություն», «Ծանրության կենտրոն», «Կիսակայարան» հոդվածաշարերը և նշանավոր մտավորականների հետ բազմաթիվ հարցազրույցները:

1998թ. հրավիրվել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն՝ որպես այդ կենտրոնի և «Հայացք Երևանից» հանդեսի խմբագիր: Մինչև 2005թ. աշխատակցելով կառույցին՝ գրել է տասնյակ հոդվածներ ու հարցազրույցներ, խմբագրել հայագիտական, քաղաքական, տնտեսագիտական, սոցիալական բնույթի մի շարք մենագրություններ, տարեգրքեր և «Տասնամյա հանրագումար» մեծածավալ ժողովածուն:

2004-2005թթ. գրել է «Քառակուսի գնդակ» քաղաքական վեպը, որը 2006թ. լույս է տեսել պետական աջակցությամբ և ներկայացվել գրականության և հրապարակախոսության ոլորտում 2007թ. պետական մրցանակի:

2005-2006թթ. աշխատել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունում՝ իբրև նախարարի խորհրդական: Այդ ընթացքում խմբագրել և համահեղինակել է «Հայաստանի մշակութային քաղաքականության ազգային զեկույցը»: 2006թ. խմբագրել է Գ. Մանասյանի «Խորհրդանշանների հանրագիտարանը», 2007-ին՝ Կարեն Երվանդյանի «Տարոնականություն» աշխատությունը, 2013-ին՝ Սրբուհի Լիսիցյանի «Հայկական հնագույն պարեր» մենագրությունը, 2014-ին՝ Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» վեպը (թարգմանությունը՝ Արմենուհի Փալանդուզյանի):

2007-2013թթ. աշխատել է «Հայաստանի զրուցակից» երկլեզվյա շաբաթաթերթում՝ որպես հայերեն թողարկման խմբագիր: Համագործակցել է ԵՊՀ դասախոսների հիմնած «Ազգային գիտակցություն» ակումբի հետ (հոդվածները տպագրվել են «Անդրադարձ» շաբաթաթերթում և «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում):

2013-ին տպագրության է պատրաստել հոր՝ Արտաշես Փալանդուզյանի բանաստեղծությունների ժողովածուն, որն «Անքեն սիրտ» վերնագրով տպագրվել է «Լուսակն» հրատարակչությունում:

2013թ. Լեզվի պետական տեսչության և ԳԱԱ Լեզվի ինստիտուտի երաշխավորությամբ հրատարակվել է նրա «Գործածական բառացանկը»՝ 4000 օտարամուտ բառերի հայերեն համարժեքների, հատուկ անունների և մոտ 100 հապավման ներառմամբ: Գիրքը լույս է տեսել Սփյուռքի նախարարության դրամաշնորհով:

2014թ. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը տպագրել է Հ. Փալանդուզյանի «Հայեցի հայերեն» հոդվածաշարը՝ կազմված լեզվաոճական շուրջ 300 շտկումից:

2009-2014թթ. Հ. Փալանդուզյանի լրագրողական հետաքրքրություններն արտացոլվեցին «Լրագրության աստիճանները» գրքում, որը դեռևս անտիպ է: Տպագրության են սպասում նաև 2009-2016թթ. գրված «Ներգաղթ», «Պատգամավորի դուստրը», «Կեռան թագուհու ավետարանը», «Կին արարած», «Գիշերային հյուրը» և «Հարսնատես» վեպերը, ինչպես նաև 70-ից ավելի պատմվածքներն ու «Լրագրողի գանձատուփից» նովելաշարը՝ նվիրված հայ երևելի մտավորականների հետ հեղինակի հանդիպումներին: Դրանք պարբերաբար զետեղվում են Դիմագրքում և «Մագաղաթ.ամ» պատմաշակութային կայքում:

Ստեղծագործական կյանքում առանձնահատուկ տեղ ունի Հայոց ցեղասպանության թեման, ինչը բյուրեղացել է բազմաթիվ եղեռնապուրծ հայերի հետ հարցազրույցների, ինչպես նաև Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում վերծանած հարյուրավոր ձայնագրությունների շնորհիվ:

Հայոց մեծագույն ողբերգությանն ու պահանջատիրությանն են նվիրված «Հարսնատես» վեպը, «Նոյեմ հարսի դաշույնը», «Անդրանիկ զորավարի դիմանկարը», «Վայրի սեր», «Հին ձայնագրություն» և այլ պատմվածքներ:

Հեղինակի նախասիրություններից մեկն էլ ասույթներ գրելն է, դրանց թիվն անցնում է 6000-ից:

Ամուսինը ճարտարագետ Գագիկ Պապյանն է, ունի երկու որդի. Արմեն Պապյանն ավարտել է Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի հեռուստառեժիսուրայի բաժինը, Վահեն՝ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: Ունի դպրոցական երեք թոռնիկ, նրանց են նվիրված «Ես գնացի, կգամ», «Դավիթի բոլոր սերերը» և «Մանեի ծաղիկները» վիպակները:

դիտվել է 1100 անգամ
Լրահոս
Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել. Արթուր Խաչատրյան Ոստիկանները հայտնաբերել են Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում «Ես հելա, տղե՛րք»․ երեք պատճառ՝ ինչու՞ գնաց Ալենը, բայց թող լա՛վ իմանա․ Արմինե Ադիբեկյան (video) «Փաշինյանն անդունդի եզրին է»․ ի՞նչ է եղել իրականում Գագիկ Ծառուկյանի տանը․ Սուրենյանց (video) Ալիևի ու Նիկոլի նմանությունը․ մի տարբերություն՝ Ալիևը «թրիք մաքրող կոլխոզնիկ չի»․ Ադիբեկյան (video) Մբապեն ԱԱ-ների պատմության մեջ երկու բացառիկ ռեկորդ է սահմանել 3 միլիոն վարչապետ էինք, հիմա դառանք 3 միլիոն ռագատկի քար․ լոռեցիներ (video) Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվեցին Հպարտ եմ, որ իմ հոր անունը շատերի համար միայն անուն չէ, այլ ձեռք մեկնած օգնություն․ Էմմա Ծառուկյան Հիշե՛ք խոսքս․ Արծվաշենով կուտը տալիս են, որ Նիկոլը ձեզ ծախի․․․ Արմինե Ադիբեկյան (video) Փաշինյանը «գլխատում է»․ ռուսներին մի բան է ասելու, ու․․․ Սուրեն Սուրենյանց (video) Ասե՛մ՝ ինչու է Փաշինյանը սևեռված կանանց նկատմամբ այս սարսափելի խոշտանգումների վրա․ Փոստանջյան (video) Սա ողբերգություն է․ սկանդալային ձայնագրությունը բացահայտել է Փաշինյանի ծրագիրը․ Արամ Սարգսյան (video) Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան (video) Նիկո՛լ, կարո՞ղ է Արեգնազ Մանուկյանը պետական գաղտնիք պարունակող քո գրառումներն է փոխանցել․ Ադիբեկյան (video) #ՈՒՂԻՂ․ «Ծառուկյանի ուղերձը․ Նիկոլի գաղտնի պլանի բացահայտում»․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am