ԵՏՄ-ի ներսում ռուբլով վճարումների ծավալն ավելացել է

Ռուբլին ամրապնդում է իր դիրքերը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրների փոխադարձ առեւտրի մեջ, ԵԱՏՄ-ի ներսում վճարումների արդեն 70 տոկոսը ռուբլով է իրականացվում: Այդ մասին հայտնել է Զարգացման եվրասիական բանկի (ԶԵԱԲ) ղեկավար Դմիտրի Պանկինը «Իզվեստիային» տված հարցազրույցում: «Այսպես, չորս տարվա ընթացքում վճարումների տեսակարար կշիռն աճել է  20 տոկոսով: Ահա վերջին տվյալները. Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի փոխադարձ հաշվարկներում ռուսական ռուբլով վճարումների մասնաբաժինը   69,6 տոկոս է կազմել, բելառուսական ռուբլով վճարումներինը` 0,4 տոկոս, տենգեով` 0,5 տոկոս, ԱՄՆ դոլարով`  23,8 տոկոս, եվրոյով` 5,3 տոկոս, այլ տարադրամներով` 0,3 տոկոս: Այսինքն, չնայած դժվարություններին, ռուբլին չի զիջում իր դիրքերը», - նշել է Պանկինը: Ինչ վերաբերում է ԵՏՄ-ում միասնական տարադրամի ի հայտ գալուն,  «առայժմ միասնական տարադրամ մտցնելու շտապ անհրաժեշտություն չեմ տեսնում», սակայն անհրաժեշտ է կոորդինացնել տնտեսական եւ տարադրամային քաղաքականությունը:  Ռուսաստանը տալիս է ԵՏՄ-ի ՀՆԱ ավելի քան 80 տոկոսը, այդ պատճառով որեւէ այլ տարադրամի ներմուծումը ավելորդ միջոց է, որովհետեւ ԵՏՄ-ի անդամ երկրների միջեւ հաշվարկների հիմնական մասը ռուբլով է իրականացվում: Այսօր խոսք չկա Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ միասնական շուկայի ստեղծման մասին: «Բայց երկարաժամկետ հեռանկարում հարցը կարող է հայտնվել օրակարգում: Փորձագիտական մակարդակում անհրաժեշտ է այն նախապատրաստել արդեն այսօր, որպեսզի հետո պետական մարմինների, բանակցողների համար ավելի հեշտ լինի շարժվելը», - նկատել է Պանկինը:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Թրամփը Սպիտակ տանն ընդունել է «Արտեմիս-2» լուսնային առաքելության աստրոնավտներին Գագիկ Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական․ Միքայել Մելքումյան ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր Վանաձորում սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել Իշխանության նպատակն արտերկրում ապրող հայերին վախեցնելն է․ Մանուկ Սուքիասյան 40-ամյա վարորդը «Infiniti»-ով վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնի Ինչո՞ւ է վերաքննիչ դատարանը վարույթ ընդունել բոլոր հայցերը, բացի մեկից. «Փաստ» Ժանդարմ տիկինը, որից դժգոհ է եւ՛ ընդդիմությունը, եւ՛ իշխանությունը Խոշոր ավտովթար՝ Տավուշում․ «Shacman» բեռնատարը բախվել է հողաթմբին և փակել ճանապարհը․ կա վիրավոր Ըստ ՔԿ-ի` քաղաքական ուժի անդամը համակարգել է Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը և Երևան տեղափոխումը Օնիկ Գասպարյանը կոնտակտ էր փնտրում ոչ թե հանրության կամ լրագրողների հետ, այլ իշխանության․ Աբրահամյան Եղանակն առաջիկա օրերին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Փակ են «Ամբերդ» լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Քարաթափում՝ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ» Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում. «Հրապարակ» Մեղադրանք է առաջադրվել Արա Նազարյանին. «Հրապարակ» ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին. «Հրապարակ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. «Փաստ» Թափանցիկության բացակայություն՝ ադրբեջանական պատվիրակության այցի շուրջ. «Ժողովուրդ» Ինչ է հայտարարագրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը. «Ժողովուրդ» Կառավարությունը ծրագիրը տապալել է. «Ժողովուրդ» Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am