Փաշինյանի հանձնարարությունները չեն կատարվել. նա խաբել է. մաս 69

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետո քաղաքացիները հրշեջների հետ հավասար աշխատում էին՝ կրակ հանգցնում, փլատակներից փորձում ազատել մարդկանց։

Սա այն դեպքում, երբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության բյուջեն այս տարվա համար կազմել է 13 մլրդ 975,8 մլն դրամ։ 2018-ի հեղափոխությունից հետո նորընտիր իշխանությունները նոր տեխնիկաների մասին էին գովազդում, բայց իրականում ունենք իրավիճակ, որ անգամ խոշոր հրդեհ հանգցնելու կարողություն չունի այդ կառույցը:

Իհարկե, 2019 թվականի մայիսի 6-ին Արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում տեղի ունեցավ JICA կողմից ԱԻՆ-ին 14 հրշեջ ավտոմեքենայի, 3 ավտոսանդուղքի եւ 1 կարգավար մեքենայի հանձնման արարողությունը, որին ներկա էին բազմաթիվ պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գովազդվում էր վերազինումը։

2020 թվականի մայիսի 26-ին էլ՝ ՀՀ պետական կառավարման մարմինների՝ 2019 թվականի գործունեության հաշվետվությունների լսումների ժամանակ, վարչապետի հարցադրմանն ի պատասխան, ԱԻՆ ղեկավարությունը ներկայացրեց առկա կարողությունները՝ հայտնելով, որ ընդհանուր տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս պատշաճ կազմակերպել հրդեհաշիջման աշխատանքները, բայց տեխնիկական վերազինման եւ հագեցվածության խնդիր առկա է, հատկապես՝ անտառային հրդեհների մարման ոլորտում: Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց համատեղ աշխատել անտառային հրդեհների մարման եւ, ընդհանրապես, հրդեհաշիջման կարողություններն ավելացնելու ուղղությամբ:


Այդ հանձնարարությունից անցել է 2 տարի, բայց անտառային հրդեհ մարելու կարողություն չկա: Բոլորովին վերջերս՝ կառավարության հուլիսի 14-ի նիստում, 1,2 մլրդ դրամ հատկացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը վերանորոգման եւ հատուկ տեխնիկայի ձեռքբերման նպատակով: ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը նշեց, որ հրշեջ-փրկարարական ջոկատները գտնվում են 60-70-ականներին կառուցած տիպային շենքերում, որոնք բավականին հնամաշ են, իսկ տեխնիկայի գերակշիռ մասը՝ 60 տոկոսը եւ մի փոքր ավելին, «Զիլ 130» եւ «Զիլ 131» մակնիշի մեքենաներ են՝ ԽՍՀՄ արտադրության, որոնք թե՛ բարոյապես, թե՛ տեխնիկապես գտնվում են բավականին հնամաշ վիճակում:

Ի՞նչ է ստացվում. երկու տարի առաջ այս խնդիրներն առկա էին, Նիկոլ Փաշինյանը ընդհանրական հրապարակավ հանձնարարություն տվեց, սակայն միայն մեկ ամիս առաջ որոշում կայացվեց ուղղել սխալները: Նշանակում է՝ վարչապետի կողմից հրդեհաշիջման կարողություններն ավելացնելու անհրաժեշտության մասին հայտարարությունները հերթական շոուի ժանրից են եղել, եւ հապաղումը, ցավոք, կյանքեր արժեցավ: Ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանը կրկին խաբեց ՀՀ հպարտ քաղաքացիներին:

Ամբողջությամբ հոդվածը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 160 անգամ
Լրահոս
Թուրքիայում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը Հայաստանն այսօր մեծ քայլ արեց դեպի դասական ֆաշիզմ. Ռուբեն Մելիքյան Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան Խստորեն դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների նման վարքագիծը Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ձերբակալվածներ կան Եթե Հորմուզում չստացվեց, նշանակում է՝ բացվում է երկրորդ ուղղությունը․ Վահե Դավթյան «Իրանի նեղուց». Թրամփի ձևակերպումն ուշագրավ է. քաղաքագետ «Պապայիդ տունն է»․ ՔՊ-ական պատգամավորի անմակարդակ, վիրավորական պահվածքը Լարված իրավիճակ է Նոր Հաճնում Թեհրանը հստակորեն ցույց է տալիս՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը․ իրանագետ Հայաստանի Սահմանադրությունից պետք է վերացվեն տարածքային պահանջները․ Հաջիև Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Արմավիր ճանապարհին ԱՄՆ-ն Իսրայելին արգելել է ռմբակոծել Լիբանանը Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված դիրքորոշումս անփոփոխ է՝ նա պատանդի կարգավիճակում է». Արման Թաթոյան Փաշինյանը դուխ չի անում երես առ երես հանդիպել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան «Այ, կապիտուլյանտ, այ, հողատու, այ, դավաճան, այ, թուրքանման ու թուրքահպատակ, դու ո՞վ եղար, որ ինձ շուն ու շանգյալ ասես, հայ ընտրողին շուն ու շանգյալ ասես…». Լևոն Ջավախյանը՝ Փաշինյանի մասին Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին Ես չեմ ուզում արձագանքել անլուրջ մարդկանց հայտարարություններին. Սամվել Կարապետյան Ես իմ կյանքում ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետեւում. Սամվել Կարապետյան Դատարանի որոշումը սպասելի էր. մենք մեր հաղթանակի հնարավորությունը գնահատում ենք 100%. Սամվել Կարապետյան «Նա բուժման կարիք ունի»․ Կարապետյանը՝ Փաշինյանին Կացը հայտնել է, որ Իսրայելի բանակը չի նահանջելու Լիբանանում իր դիրքերից․ Կաց Դատարանը երկարացրեց ժամկետը 3 ամսով Սևանի հիվանդանոցի մոտ 73-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am