«Ադվոկատ Լիլիթ»-ը դատապարտվեց 2,5 տարվա ազատազրկման

Քաղաքացիների վստահությունը չարաշահելու, նրանց իրավական օգնություն ցուցաբերելու նպատակով փաստաբան ներկայացած և խոշոր չափերի հասնող գումարներ հափշտակելու համար 34-ամյա Լիլիթ Ֆարմանյանը դատապարտվեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Ֆարմանյանից հօգուտ տուժող Ա. Ա-ի կբռնագանձվի 3500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 1 300 000 ՀՀ դրամ որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի փոխահատուցում, իսկ տուժող Բ. Թ-ի կբռնագանձվի՝1 697 500 ՀՀ դրամ որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի փոխահատուցում: Լիլիթ Ֆարմանյանը կալանքի է վերցվել անմիջապես դատական ակտի հրապարակումից հետո՝ դատական նիստերի դահլիճից: Ըստ մեղադրանքի՝ Լիլիթ Ֆարմանյանը ներկայանալով ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան՝ փաստաբանական ծառայություն մատուցելու, ՀՀ վարչական դատարան հայցադիմում ներկայացնելու և շահերը պաշտպանելու պատրվակով Երևանի բնակչուհի Ա.Ա-ից մաս-մաս ստացել է փաստաբանական ծառայություններ մատուցելու համար 1 427 625 ՀՀ դրամին համարժեք 3500 ԱՄՆ դոլար գումար, բացի այդ նա տարբեր պետական մարմիններում վճարումներ կատարելու համար ևս Ա-ից խարդախությամբ հափշտակել է 1 334 000 ՀՀ դրամ գումար, ընդհանուր առմամբ նրանից հափշտակելով 2 761 625 ՀՀ դրամ գումար: Բացի այդ Լ.Ֆարմանյանը ուրիշի գույք խաբեությամբ հափշտակելու նախնական դիտավորությամբ տեղեկանալով, որ Բագրատ Թորոսյանն ու Լիանա Ստեփանյանը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում հանդիսանում են որպես կողմեր նրանց ներկայանալով որպես փաստաբան վստահություն ստեղծելով կարող է ՀՀ քաղ.դատարանում հանդես գալ նրանց անունից, 2014թ.սեպտեմբեր պահանջել և ստացել է 816 060 ՀՀ դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլար սեպտեմբեր ամսին 1 220 400 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար գումար ընդհանուր առմամբ նրանցից հափշտակելով 2 036 460 ՀՀ դրամին համարժեք գումար: Լիլիթ Ֆարմանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-չդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ֆարմանյան՝ երկու դրվագով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունքներ է տվել, թե ինքը փաստաբան չի հանդիսացել և որևէ մեկին որպես փաստաբան չի ներկայացել, ավելին՝ խաբեությամբ գումարներ չի վերցրել: Հաճախել է գեղեցկության սրահ, որտեղ վարսահարդարներից մեկն իրեն կնքել է «ադվոկատ Լիլիթ» մականունով, հենց այդ գեղեցկության սրահում էլ ծանոթացել է տուժող Ա.-ի հետ, ով տեղյակ լինելով, որ ինքը հանդիսանում է իրավաբան, խնդրել է օգնել բնակարանի հետ կապված հարցով: Փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո ամբաստանյալը տուժող Ա.-ին ասել է, որ կփորձի օգնել, սակայն դրա համար նրա անունից լիազորագիր պետք է տրվեր, ինչի համար նրան է տվել իր անձնագրի պատճենը: «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ ըստ ամբաստանյալի՝ այս ընթացքում իր և տուժող Ա-ի միջև ձևավորվել են ընկերական հարաբերություններ և իրենք ավելի մտերմացել են: Որոշ ժամանակ անց ինքն անձնական խնդիրների պատճառով Ա.-ից պարտքով 3500 ԱՄՆ դոլար է խնդրել, կարճ ժամանակ անց վերադարձնելու պայմանով, սակայն գումարը չի կարողացել վերադարձնել, ինչից հետո իր և Ա.-ի հարաբերությունները վատացել են և վերջինս պահանջել է գումարը վերցնելու մասին նոտարական կարգով փոխառության պայմանագիր կնքել, որին ինքը ստիպված համաձայնվել է, թեև այդ պայմանագրում ներառված են եղել նաև Ա.ի կողմից պետական մարմիններում վճարված գումարները: Հետագայում խնդիրներ են առաջացել և ինքը չի կարողացել ամբողջությամբ վճարել պայմանագրով սահմանված պարտքի գումարը, սակայն պարբերաբար Ա.-ին վերադարձրել է տարբեր չափերով գումարներ, սակայն Ա.-ն այդ գումարները դիտարկել է, որպես տոկոսագումարներ: Ամբաստանյալը մասնակի առարկել է տուժող Ա.-ի կողմից ներկայացված քաղաքացիական հայցի դեմ, ընդունելով միայն 3500 ԱՄՆ դոլար պարտքի գումարի մասը: Ըստ էության մյուս տուժողի հետ կապված պատմությունը չի տարբերվում, ամբաստանյալի ցուցմունքի համաձայն՝ տուժողի կնոջ հետ ծանոթացել է այդ նույն վարսավիրանոցում և հետագայում իրեն խնդրել են օգնել՝ տան հետ կապված խնդիրների հարցերով: Տուժող Բագրատ Թորոսյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցի դեմ ամբաստանյալն առարկել և ամբողջությամբ չի ընդունել: Դատարանն ամբաստանյալի ցուցմունքներն արժանահավատ չի համարել և գտել է, որ դրանք նպատակ են հետապնդում խուսափել պատասխանատվությունից և պատժից: Դատարանը հետազոտելով դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները, վերլուծելով և գնահատելով դրանք իրենց համակցությամբ, ապացուցված է համարել, որ ամբաստանյալ Լիլիթ Ֆարմանյանը խարդախությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեկ միասնական դիտավորությամբ, խաբեության եղանակով՝ չհանդիսանալով ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Երևան քաղաքի բնակչուհուն ներկայանալով որպես փաստաբան և վերջինիս համար փաստաբանական ծառայություններ մատուցելու, ՀՀ վարչական դատարան հայցադիմում ներկայացնելու և նրա շահերը պաշտպանելու պատրվակով, 2013 թ. հոկտեմբերից մինչև 2014 թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, նրանից մաս-մաս ստացել է փաստաբանական ծառայություններ մատուցելու համար 3500 ԱՄՆ դոլար գումար, իսկ տարբեր պետական մարմիններում վճարումներ կատարելու համար ևս 1 334 000 ՀՀ դրամ գումար՝ խարդախությամբ հափշտակել է խոշոր չափերով՝ ընդհանուրը 2761625 ՀՀ դրամ գումար: Այդ ամենից հետո ի հավաստումն կատարված աշխատանքի Ա. Ա.-ին ներկայացրել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանի կողմից իբրև կայացված վճռի և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի կեղծ պատճենները: Այսպիսով, դատարանն ապացուցված է համարել նաև այն, որ Ֆարմանյանը տեղեկանալով Բագրատ Թորոսյանն ու Լիանա Ստեփանյանը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում հանդիսանում են քաղաքացիական գործով կողմեր, նրանց ևս ներկայացել է որպես փաստաբան և վստահեցրել է, որ կարող է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում հանդես գալ նրանց անունից, որից հետո 2014 թվականի փետրվար ամսին պահանջել և ստացել է 2000 ԱՄՆ դոլար, իսկ սեպտեմբերին՝ 3000 ԱՄՆ դոլար գումար և խաբեությամբ հափշտակել է խոշոր չափերով՝ ընդհանուրը 2 036 460 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար: Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Լիլիթ Ֆարմանյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքներ առկա չեն:

դիտվել է 212 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am