UIC Armenia. 2016 հուլիս. 56 սալջարդ, 22 արյունազեղում,1աչքի կորուստ

2016 հուլիսին Հայաստանումմարդու իրավունքների խախտումները(վիճակագրություն) 2016 թ. հուլիսի 17-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում Երևան և Գյումրի քաղաքներում անցկացվել է 17 հավաք, որոնցից առնվազն 7 հավաքի ընթացքում ոստիկանությունը մարդու իրավունքների կոպիտ խախտումներով բերման է ենթարկել հավաքի մասնակիցների, ընդ որում՝ 5 հավաքի դեպքում դադարեցնելով դրանք: Այդ օրերին ՀՀ ոստիակնությունը խախտել է մի շարք օրենսդրական կարգավորումներ և կիրառել անհամաչափ ուժ խաղաղ ցուցարարների և լրագրողների դեմ: Մենք որոշեցինք իմի բերել անցյալ տարվա դեպքերի վիճակագրությունը: Բերման ենթարկվածներ Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված հավաքի մասնակիցները բաժիններում պահվել են մինչև 17 ժամ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված 3 ժամից ավել: Նրանցից շատերին չի տրամադրվել օրենքով սահմանված անհրաժեշտ բուժօգնություն, ոմանց դեպքում ոստիկանության բաժանմունքներում և մեքենաների մեջ կիրառվել է բռնություն և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք: Ընդ որում՝ հուլիսի 17-ից օգոստոսի 4-ը կազմակերպված հավաքների վայրերում տեղի է ունեցել բերման ենթարկելու առնվազն 750 դեպք: Բերման ենթարկվածներից ոմանք ոստիկանության տարբեր բաժանմունքներ են տեղափոխվել իրենց տներից և ոչ թե հավաքի վայրից: Մի քանի անգամ ոստիկանները քաղաքացիներին տարել են ոչ թե ոստիկանություն, այլ ոստիկանության զորքերի զորամասեր, ինչը հակասում է օրենսդրությանը: Հատուկ միջոցներ Ոստիկանությունը սպառազինության հատուկ միջոցներ է կիրառել է հավաքներից 3-ի ընթացքում, բռություններ՝ 4-ի ընթացքում: 2016 թվականի հուլիսի 20-ին Խորենացի փողոցում և հուլիսի 29-ին Սարի Թաղ թաղամասում, ինչպես նաև նույն օրը Խորենացի փողոցում ոստիկանության կողմից հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառվել են հատուկ միջոցներ, որոնց ազդեցության արդյունքում մեծ թվով քաղաքացիներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, ներառյալ լսողության վատթարացում և աչքի կորուստ, բեկորային վնասվածքներ, կոտրվածքներ, ուղեղի ցնցումներ, տարբեր աստիճանի այրվածքներ և այլն: ՀՀ ոստիկանության օրենքի համաձայն՝ նույնիսկ այն դեպքերում, երբ հավաքն անց է կացվում օրենքով սահմանված կարգի խախտմամբ, սակայն խաղաղ է, անզեն, ապա հատուկ միջոցների գործադրումն արգելվում է:  Այդուհանդերձ՝ ի պատասխան «Իրազեկ քաղաքացիների միավորման» կատարված հարցումների՝ ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետը հայտնել է, որ հուլիսի 20-ին և 29-ին ոստիկանության կողմից ցույցերը ցրելիս կիրառվել է 3 կրակոց արդյունքաբեր գազ և 97 լուսաձայնային նռնակ: Հատուկ միջոցների կիրառման ժամանակ խախտվել է նաև դրանց կիրառման օրենսդրական կարգը՝ մասնավորապես չի պահպանվել նախքան հատուկ միջոցների կիրառումը ցուցարարներին զգուշացնելու կարգը և չի ձեռնարկվել միջոցներ վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար: Վիրավորներ Համադրելով տուժածների վկայությունները, Արդարադատության նախարարությունից ստացված տվյալները և լրատվամիջոցների հրապարակումները՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հայտնաբերել է ոստիկանության կողմից հատուկ միջոցների և բռնության արդյունքում հետևյալ վնասվածքների դեպքերը՝ Քերծվածք 49 Բեկորային վնասվածք 27 Այրվածքներ 10 Պատռված վերքեր 1 Սալջարդ վերքեր 56 Լսողության խնդիրներ 1 Տեսողության խնդիրներ 2 Արյունազեղում 22 Էկզոգեն թունավորում 16 Աչքի կորուստ 1 Կոտրվածք 5 Գլխուղեղի ցնցում 2 Պատասխանատվություն 2016 թվականի հուլիսյան դեպքերի ժամանակ Հայաստանում Մարդու իրավունքների խախտումների մասին Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների, Իրազեկ քաղաքացիների միավորում, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Հայաստանի Հելսինկյան կոմիտե, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ հասարակական կազմակերպությունները Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ պատրաստել են զեկույց, որում ավելի մանրամասն տեղեկություններ կան խախտումների վերաբերյալ: Վերջում հավելենք, որ նշված դեպքերի համար որևէ ոստիկան քրեական պատասխանատվության առ այսօր չի ենթարկվել: Հուլիսի 29-ին լրագրողների նկատմամաբ բռնություններ կատարած 8 անձինք կանգնել են դատարանի առջև, սակայն նրանցից որևէ մեկը չի ազատազրկվել: Ավելին, քննությամբ պատշաճ կերպով չի պարզվել լրագրողներին ծեծելու դրդապատճառները, ինչպես նաև այն, թե ինչպես են քաղաքացիական անձինք ոստիկանների հետ միասին հարձակվել ցուցարարների և լրագրողների վրա: Չի պարզել, թե ո՞վ էր բռնություններ գործող քաղաքացիական անձանց կազմակերպել և բերել Սարի Թաղ: Աննա Փամբուխչյան «Իրազեկ քաղաքացիների միավորում»

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am