Հարկավոր է դաշինք կնքել անգամ սատանայի հետ, պետք է գնալ նաեւ դրան

«Հրապարակ օրաթերթի» խլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը թերթի խմբագրականում գրում է․ Ինչպե՞ս ստացվեց, որ մենք Արցախ պաշտող, Արցախի համար մեր կյանքը չխանյող հանրությունից հանկարծ վերածվեցինք Արցախն ու արցախցիներին չսիրող, մերժող հանրության։ Չէ որ 1988 թիվ է եղել, 1992-94 թվերի, ապա 2016 ու 2020-ի պատերազմներ են եղել, որոնց ժամանակ հայաստանցիները խելակորույս նետվել են Արցախը պաշտպանելու եւ ոչ մեկի մտքով անգամ չի անցել ասելու, որ դա այլ երկիր է՝ Հայաստան չէ, ինչու պետք է ես կամ զավակս մեկնի այն պաշտպանելու։ Չէ որ 1998-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարական է եղել, որը հիմնականում կապված էր Արցախի հարցի լուծման կոմպրոմիսային առաջարկի հետ եւ հասարակությունն անգամ այդ կոմպրոմիսին համաձայն չեղավ՝ ներքուստ համաձայն լինելով նորանոր զրկանքներ կրել, բայց մեզ համար ստորացուցիչ որեւէ համաձայնության չգնալ եւ անպայման Արցախը պահել։


Չէ որ տասնամյակներ շարունակ մենք դատափետել ենք բոլոր նրանց, ովքեր արցախցի-հայաստանցի սեպ են խրել եւ թեկուզ որեւէ ակնարկով տարանջատել մեր հայրենիքի երկու հատվածները։ Չէ որ 2019 թվականի օգոստոսի 5-ին, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր․ «Արցախը Հայաստան է եւ վերջ», մենք հրճվանքի մեջ էինք։
Չէ որ տարիներ շարունակ մենք հաճույքով մեկնում էինք Արցախ, արցախցիներին էինք ընդունում Հայաստանում, մասնակցում էինք Հայաստան համահայկական հիմնադրամի մարաթոններին, որի հանգանակած գումարներով Արցախում տարբեր ծրագրեր էին իրականացվում։ Եւ ոչ մեկի մտքով չէր անցնում Լոռին ու Արարատը, Տավուշն ու Սյունիքը հակադրել Արցախին։ Արցախն, իրոք, Հայաստան էր բոլոր հայերի համար եւ դա անվիճարկելի իրողություն էր։

Ինչպե՞ս ստացվեց, որ խոցված ու վիրավոր Արցախն այլեւս մեզ համար սիրելի չէ, թանկ չէ։ Այնքան սիրելի չէ, որ Հայաստանում ապրող հայ կինը կարող է ծաղրել Աղավնոյից ու Բերձորից տարհանվող բնակիչներին եւ առանց ամաչելու գրել․ «Բա պրաշչալնի ժինգյալով տորթ չեք թխո՞ւմ»։ Կամ մեկ ուրիշը կարող է սրտնեղել ու Հայաստանում ապրող ղարաբաղցիներին մատնացույց անել Հայաստանի «դուռը»՝ գնացեք Արցախ։ Կամ բժշկի մասնագիտությամբ մեկը կարող է հարցազրույց տալ եւ ասել․ «Բերձոր ու Աղավնո դատարկելով, Հայաստանի Հանրապետությունը «երաշխիքներ» է ստանում, որ այլևս երբեք նոր ռոբերտքոչարյաններ Արցախից չեն գա ՀՀ նախագահություն անելու»։
Այս մարդիկ չեն գիտակցում, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչ է տեղի ունենում։ Չեն հասկանում, որ Արցախը մեր պաշտպանական զրահն էր, մեր աքիլեսյան գարշապարը, մեր հավաքական ուժի եւ կամքի դրսեւորման ապացույցն՝ ուղղված մեր թշնամիներին ու արտաքին աշխարհին։ Երբ այն չկա, վիրավոր է ու անպաշտպան, մենք բոլորս ենք անպաշտպան ու խոցելի։

2020-ից հետո, թվում է, պետք է յուրաքանչյուր հայ մարդ հասկացած լիներ, որ եթե Հայաստանն ու Արցախն անխոցելի եւ անառիկ դարձնելու համար հարկավոր է դաշինք կնքել անգամ սատանայի հետ, պետք է գնալ նաեւ դրան։  

 

դիտվել է 430 անգամ
Լրահոս
Թուրքիայում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը Հայաստանն այսօր մեծ քայլ արեց դեպի դասական ֆաշիզմ. Ռուբեն Մելիքյան Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան Խստորեն դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների նման վարքագիծը Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ձերբակալվածներ կան Եթե Հորմուզում չստացվեց, նշանակում է՝ բացվում է երկրորդ ուղղությունը․ Վահե Դավթյան «Իրանի նեղուց». Թրամփի ձևակերպումն ուշագրավ է. քաղաքագետ «Պապայիդ տունն է»․ ՔՊ-ական պատգամավորի անմակարդակ, վիրավորական պահվածքը Լարված իրավիճակ է Նոր Հաճնում Թեհրանը հստակորեն ցույց է տալիս՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը․ իրանագետ Հայաստանի Սահմանադրությունից պետք է վերացվեն տարածքային պահանջները․ Հաջիև Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Արմավիր ճանապարհին ԱՄՆ-ն Իսրայելին արգելել է ռմբակոծել Լիբանանը Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված դիրքորոշումս անփոփոխ է՝ նա պատանդի կարգավիճակում է». Արման Թաթոյան Փաշինյանը դուխ չի անում երես առ երես հանդիպել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան «Այ, կապիտուլյանտ, այ, հողատու, այ, դավաճան, այ, թուրքանման ու թուրքահպատակ, դու ո՞վ եղար, որ ինձ շուն ու շանգյալ ասես, հայ ընտրողին շուն ու շանգյալ ասես…». Լևոն Ջավախյանը՝ Փաշինյանի մասին Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին Ես չեմ ուզում արձագանքել անլուրջ մարդկանց հայտարարություններին. Սամվել Կարապետյան Ես իմ կյանքում ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետեւում. Սամվել Կարապետյան Դատարանի որոշումը սպասելի էր. մենք մեր հաղթանակի հնարավորությունը գնահատում ենք 100%. Սամվել Կարապետյան «Նա բուժման կարիք ունի»․ Կարապետյանը՝ Փաշինյանին Կացը հայտնել է, որ Իսրայելի բանակը չի նահանջելու Լիբանանում իր դիրքերից․ Կաց Դատարանը երկարացրեց ժամկետը 3 ամսով Սևանի հիվանդանոցի մոտ 73-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am