Ատրուշաններ սարքեք եւ ամեն օր աղոթեքու մոմ վառեք նրանց արեւշատության համար, բայց ինչո՞ւ նույնը պահանջել նաեւ ուրիշներից

«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը թերթի խմբագրականում գրում է․ Ամեն ինչի ծայրահեղը տհաճ է: Ֆանատիզմի, կռապաշտության է նմանվում, երբ մարդն ինչ որ մեկին սկսում է աստվածացնել, պաշտել եւ թերությունները չնկատել: Երբեմն այդ ֆանատիզմը հասնում է նրան, որ սեփական կուռքին չպաշտողներին անգամ սկսում են ատել ու մերժել: Ես դեմ չեմ, որ կարելի է ամբողջ հոգով սիրել Նիկոլ Փաշինյանին, կամ` Սերժ Սարգսյանին, կամ` Լեւոն Տեր-Պետրոսյանին ու Ռոբերտ Քոչարյանին: Կարելի է նրանց բոլոր արարքներն արդարացնել, նրանց ամեն քայլով զմայլվել եւ համարել, որ Բարձրյալի ներկայացուցիչներն են երկրագնդի վրա եւ նրանց ոչ միայն ամեն ինչ ներելի է, այլ ներելի չէ նրանց չսիրելն ու քննադատելը: Կարելի է ատել Ռուսաստանը կամ հավաքական արեւմուտքը: Համարել, որ աշխարհի բոլոր չարիքները բխում են քեզ համար ատելի բեւեռից: Այ, եթե այդ բեւեռը պարտվի, ոչնչանա, դուրս մղվի ասպարեզից, երկրագնդի վրա կհաստատվի լիակատար խաղաղություն, բարեկեցություն եւ իդիլիա:
Կարելի է անգամ սեփական կուռքերի եւ պաշտամունքի առարկաների ատրուշաններ սարքել եւ ամեն օր աղոթել ու մոմ վառել նրանց արեւշատության համար: Բայց ինչո՞ւ նույնը պահանջել նաեւ ուրիշներից:


Եթե Պողոսը պաշտում է Նիկոլ Փաշինյանին, Պետրոսը, Փիլիպոսը եւ Բաղդասարը նույնպե՞ս պարտավոր են պաշտել: Կամ` եթե ոմանց կարծիքով Լեւոն Տեր-Պետրոսյանը հայ քաղաքական մտքի անհասանելի գիգանտն է եւ մարգարեն ու հայ ազգը տուժել է միմիայն այն պատճառով, որ նրա` 1997-ի ծրագիրը չի իրականացել, մյուսները պարտավո՞ր են արդյոք նույն կերպ մտածել: Եւ եթե այդպես չեն մտածում արդյո՞ք նրանք տգետ են, բութ, դավաճան եւ հանցագործ: Կարող է, չէ՞, մարդն այսինչ հարցում համաձայն լինել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, որոշ հարցերում` ոչ այնքան, իսկ ինչ-ինչ հարցերի հետ կապված էլ քննադատել նրա վարած քաղաքականությունը եւ արտահայտած մտքերը: Կամ` կարող է, չէ՞, մարդը տեսնել արեւմուտքի առավելությունները, բայց նաեւ գիտակցել թերությունները: Կամ` հասկանալ, որ Ռուսաստանն այսօր աշխարհի լավագույն երկիրը չէ, բայց հազար թելերով կապված է Հայաստանին եւ այդ թելերը կտրելը ռիսկերով լեցուն գործընթաց է: Գիտակցել, որ անգամ եթե այդ թելերը կտրեցիր, նոր «թելեր» կապելու եւ այս ալեկոծված ծովից Հայաստանը դուրս բերելու շանսերն այնքան էլ մեծ չեն:

Գուցե այսպիսի եւ այլ պնդումներն էլ իրավացի չեն եւ կյանքն առաջիկայում բոլորովին այլ ճշմարտություն է մեր առաջ բացելու, բայց ինչո՞ւ թույլ չտալ, որ մարդը քեզնից տարբերվող կողմնորոշում, կարծիք, հայացք ունենա: Ինչո՞ւ չենթադրել, որ ճիշտը գուցե նա է, այլ ոչ թե դու:

 

դիտվել է 534 անգամ
Լրահոս
Թուրքիայում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը Հայաստանն այսօր մեծ քայլ արեց դեպի դասական ֆաշիզմ. Ռուբեն Մելիքյան Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան Խստորեն դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների նման վարքագիծը Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ձերբակալվածներ կան Եթե Հորմուզում չստացվեց, նշանակում է՝ բացվում է երկրորդ ուղղությունը․ Վահե Դավթյան «Իրանի նեղուց». Թրամփի ձևակերպումն ուշագրավ է. քաղաքագետ «Պապայիդ տունն է»․ ՔՊ-ական պատգամավորի անմակարդակ, վիրավորական պահվածքը Լարված իրավիճակ է Նոր Հաճնում Թեհրանը հստակորեն ցույց է տալիս՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը․ իրանագետ Հայաստանի Սահմանադրությունից պետք է վերացվեն տարածքային պահանջները․ Հաջիև Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Արմավիր ճանապարհին ԱՄՆ-ն Իսրայելին արգելել է ռմբակոծել Լիբանանը Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված դիրքորոշումս անփոփոխ է՝ նա պատանդի կարգավիճակում է». Արման Թաթոյան Փաշինյանը դուխ չի անում երես առ երես հանդիպել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան «Այ, կապիտուլյանտ, այ, հողատու, այ, դավաճան, այ, թուրքանման ու թուրքահպատակ, դու ո՞վ եղար, որ ինձ շուն ու շանգյալ ասես, հայ ընտրողին շուն ու շանգյալ ասես…». Լևոն Ջավախյանը՝ Փաշինյանի մասին Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին Ես չեմ ուզում արձագանքել անլուրջ մարդկանց հայտարարություններին. Սամվել Կարապետյան Ես իմ կյանքում ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետեւում. Սամվել Կարապետյան Դատարանի որոշումը սպասելի էր. մենք մեր հաղթանակի հնարավորությունը գնահատում ենք 100%. Սամվել Կարապետյան «Նա բուժման կարիք ունի»․ Կարապետյանը՝ Փաշինյանին Կացը հայտնել է, որ Իսրայելի բանակը չի նահանջելու Լիբանանում իր դիրքերից․ Կաց Դատարանը երկարացրեց ժամկետը 3 ամսով Սևանի հիվանդանոցի մոտ 73-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am