Իշխանությունը խրամատավորվել է, ընդդիմության շարքերում անորոշություն է

«Հրապարակ» թերթը գրում է․ Հայաստանի մոտ երկու տասնյակ համայնքներում սեպտեմբերի 25-ին տեղական ընտրություններ են։ Համամասնական ընտրակարգով ընտրություններ տեղի կունենան Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ և Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Գյուլագարակ, Ալավերդի, Բերդ, Տաշիր, Կոտայքի մարզի Ակունք, Բյուրեղավան, Չարենցավան, Ջրվեժ, Տավուշի մարզի Բերդ,Շիրակի մարզի Անի, Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան, Վայոց ձորի մարզի Արենի, Եղեգիս համայնքներում։ Այստեղ ավագանի եւ համայնաքապետեր են ընտրելու։ Մեծամասնական ընտրակարգով ընտրություն սպասվում է միայն մեկ համայնքում՝ Արագածոտնի եզդիաբնակ Ալագյազ համայնքում։


Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը գրեթե բոլոր տեղերում մասնակցության հայտ է ներկայացրել, որի մասին կուսակցությունը տեղեկացրել էր մոտ երկու ամիս առաջ։ Մինչդեռ խորհրդարանական ընդդիմության շարքերում լիակատար անորոշություն է՝  մասնակցել, թե չմասնակցել, դեռ վերջնական որոշում չունեն։ «Հայաստան» դաշինքից մեզ փոխանցեցին, որ երբ որոշում կունենան, կհայտնեն, դեռ քննարկումների փուլում են։ ՀՅԴ-ի մասով էլ է անորոշություն, դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ՀՅԴ-ի ՏԻՄ-երին մասնակցության մասով ասաց՝ տեղեկություններ չունի։

Փոխարենը արտախորհրդարանական անհայտ ուժերի կողմից է հետաքրքրություն նկատվում։ Օրինակ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» եւ «Արդարություն» կուսակցության դաշինքով է առաջադրվում Քաջարանի գործող քաղաքապետ, ներկայիս ընդդիմության երբեմնի գաղափարակից Մանվել Փարամազյանը, որը պատգամավոր Վահե Հակոբյանի կուսակիցն էր ժամանակին եւ 2021-ի ԱԺ ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակում էր ընդգրկված, բայց մայիսին դուրս է եկել։ 

Ընտրական օրենսգրքում վերջին փոփոխությունից հետո նախընտրական դաշինքներն այլևս չեն կարող անհատների անուններով կոչվել, ինչպես անցած տարի Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը համանուն դաշինք ստեղծեց ու առաջադրվեց, Մամիկոն Ասլանյանը եւ ուրիշներ: Հիշեցնենք, որ Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» և Ավետիք Չալաբյանի ու նրա ընկերների «Ազգային օրակարգ» կուսակցությունների  դաշինքն էր ժամանակին անվանակոչվել Առուշ Առուշանյանի անունով։ Թերեւս սրանով է պայմանավորված, որ Մանվել Փարամազյանը որոշել է «դավաճանել» ընդդիմադիրներին եւ առաջադրվել՝ անհայտ ուժերի ցուցակով, որպեսզի հանրությանը ծանոթ, եւ հատկապես նախկինների հետ ասոցացվող կուսակցությունների պատճառով չպարտվի։ Նրան թվում է, ասենք, Շարմազանովի կամ Վահե Հակոբյանի անվան հետ կապվելն ավելի վարկաբեկիչ է, քան Սուրեն Սուրենյանցի հետ:

Մոսկվայաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի անվան հետ կապվող «Ապրելու երկիր» կուսակցությունն էլ, որն աշնանաը շատ ակտիվ էր, կարծես պասիվացել է: Թեեւ հայտնում են, որ մասնակցելու են Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ընտրություններին: Կմասնակցե՞ն արդյոք այլ համայնքներում ընտրություններին, երեկ պարզել չհաջողվեց` կուսակցության համահիմնադիրներից Մեսրոպ Առաքելյանն անպատասխան թողեց մեր զանգերն ու հաղորդագրությունները։ 

Անցած տարվա աշնանը, մինչդեռ, արտախորհրդարանական նորաստեղծ այս ուժը քանի համայնքներում հաղթեց եւ անգամ համայնքապետ ունի Նոյեմբերյանում, մյուսներում էլ ավագանի ունեցավ։

Նախորդ ընտրություններին ակտիվ մասնակցություն դրսեւորած «Իմ հզոր համայնք»` նախկին համայնքապետերից ձեւավորված կուսակցությունում էլ է քննարկումների փուլ` կուսակցության ղեկավար Սպարտակ Թարթիկյանը մեզ փոխանցեց, որ առաջիկայում կհստակեցնեն, թե որ համայնքներում են մասնակցելու ՏԻՄ-երին։ 
Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը մեզ փոխանցեց, որ առաջիկա օրերին կհստակեցվի իրենց մասնակցության հարցը, նրանք էլ են առայժմ քննարկումների փուլում։

Առաջիկա ընտրություններին ընդառաջ, հրատապ ռեժիմով, իշխանությունը մեկ այլ օրենսդրական փոփոխություն էլ կատարել․ եթե խոշորացված համայնքում ավագանին առաջին նիստը 20 օրվա ընթացքում չի կարողանում գումարել, վարչապետը համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում։ Իշխանությանը հարմարեցված հերթական օրենքն արդեն իր կիրառումն է ստացել Վանաձորում, որտեղ կալանքի վերցրած Մամիկոն Ասլանյանի ընտրությունը համայնքապետի պաշտոնում շարունակում են արգելակել, մինչդեռ Արկադի Փելեշյանին՝ կրիմինալ համբավ ունեցող Ակային համայնքապետի ժպ են նշանակել։ Նույնը, ըստ էության, կկարողանան կրկնել նաեւ առաջիկայում:

Թեկնածուների առաջադրման գործընթացի մեկնարկը նշանակված է օգոստոսի 21-ին: Մինչեւ օգոստոսի 26-ը, ժամը 18։00 թեկնածուները պարտավոր են համապատասխան փաստաթղթերը ներկայացնել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ։ Թեկնածուների գրանցումը կատարվելու է օգոստոսի 26-ից մինչև օգոստոսի 31-ը, ժամը  18։00, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից։ Նախընտրական քարոզչության մեկնարկը կտրվի սեպտեմբերի 5-ից և կտեւի  մինչև սեպտեմբերի 23-ը։

 

դիտվել է 765 անգամ
Լրահոս
Թուրքիայում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը Հայաստանն այսօր մեծ քայլ արեց դեպի դասական ֆաշիզմ. Ռուբեն Մելիքյան Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան Խստորեն դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների նման վարքագիծը Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ձերբակալվածներ կան Եթե Հորմուզում չստացվեց, նշանակում է՝ բացվում է երկրորդ ուղղությունը․ Վահե Դավթյան «Իրանի նեղուց». Թրամփի ձևակերպումն ուշագրավ է. քաղաքագետ «Պապայիդ տունն է»․ ՔՊ-ական պատգամավորի անմակարդակ, վիրավորական պահվածքը Լարված իրավիճակ է Նոր Հաճնում Թեհրանը հստակորեն ցույց է տալիս՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը․ իրանագետ Հայաստանի Սահմանադրությունից պետք է վերացվեն տարածքային պահանջները․ Հաջիև Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Արմավիր ճանապարհին ԱՄՆ-ն Իսրայելին արգելել է ռմբակոծել Լիբանանը Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված դիրքորոշումս անփոփոխ է՝ նա պատանդի կարգավիճակում է». Արման Թաթոյան Փաշինյանը դուխ չի անում երես առ երես հանդիպել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան «Այ, կապիտուլյանտ, այ, հողատու, այ, դավաճան, այ, թուրքանման ու թուրքահպատակ, դու ո՞վ եղար, որ ինձ շուն ու շանգյալ ասես, հայ ընտրողին շուն ու շանգյալ ասես…». Լևոն Ջավախյանը՝ Փաշինյանի մասին Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին Ես չեմ ուզում արձագանքել անլուրջ մարդկանց հայտարարություններին. Սամվել Կարապետյան Ես իմ կյանքում ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետեւում. Սամվել Կարապետյան Դատարանի որոշումը սպասելի էր. մենք մեր հաղթանակի հնարավորությունը գնահատում ենք 100%. Սամվել Կարապետյան «Նա բուժման կարիք ունի»․ Կարապետյանը՝ Փաշինյանին Կացը հայտնել է, որ Իսրայելի բանակը չի նահանջելու Լիբանանում իր դիրքերից․ Կաց Դատարանը երկարացրեց ժամկետը 3 ամսով Սևանի հիվանդանոցի մոտ 73-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am