«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայաստան» դաշինքի մի խումբ պատգամավորներ երեկ մեկնել են Արցախ։ Չնայած մտահոգություններին, որ կարող է կրկնվել Փառուխի դեպքերի միջադեպը, երբ պատգամավորներին Լաչինի անցակետից հետ վերադարձրեցին՝ թույլ չտալով մուտք գործել Արցախ, նրանք երեկ անարգել անցել են։ Իսկ մի քանի օր առաջ Արցախ էր մեկնել նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը: Արցախ մեկնածների թվում են Ագնեսա Խամոյանը, Արամ Վարդեւանյանը, Աղվան Վարդանյանը, Աննա Գրիգորյանը, Արթուր Սարգսյանը։ Նախատեսվում էր այց Աղավնո եւ Բերձոր: Աղավնոյում պատգամավորները հանդիպել եւ զրուցել են համայնքապետի հետ:
Այսօր նրանք Ստեփանակերտում են հանդիպումներ ունենալու: Սակայն պատգամավորները այցի մանրամասներն աշխատում են չհաղորդել, թերեւս վախենում են, որ խոչընդոտներ կստեղծվեն։
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը