Շիրակի պետհամալսարանի պրոռեկտորի հարսի տարկետումն անօրինակա՞ն է

Շիրկի պետհամալսարանում 2021-2022 թվականների ուսումնական տարվա 1-ին կիսամյակի սկզբից լուրեր էին շրջանառվում, որ ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ՊԿ Նազելի Ավետիսյանի մագիստրանտ հարսը` որդու կինը (անուն-ազգանունը Նառա Ալոյան), գտնվել է Ռուսաստանում և դասերին չի հաճախել: Հաճախումները մագիստրանտի գնահատման կարգում առանձին թվային գործոն չեն, բայց մագիստրանտները, ըստ իրենց ուսանողական պայմանագրի և «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ներքին կարգապահական կանոնների (հաստատված 20.12.2016թ.) 5.2.16. կետի դ) ենթակետի՝ «ուսումնական կիսամյակի ընթացքում լսարանային ժամերի 30% և ավելի (բակալավրի կրթական ծրագրով նախատեսված լսարանային 120, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով 90 և ավելի ժամեր) անհարգելի բացակայության դեպքում» Նազելի Ավետիսյանի ուսանողուհի հարսը պետք է հեռացված լիներ համալսարանից: Ըստ ՇՊՀ-ի կանոնադրության 126 կետի 3. ենթակետի՝ «սովորողները պարտավոր են անշեղորեն կատարել սույն կանոնադրության, ՇՊՀ-ի ներքին կարգապահական կանոնների և ներքին իրավական ակտերի պահանջները», 4. ենթակետի՝ «հաճախել ուսումնական ծրագրերով նախատեսված դասընթացներին», ինչը չի կատարել Նազելի Ավետիսյանի ուսանողուհի հարսը: ՇՊՀ-ի կանոնադրության 127 կետի 2. ենթակետով սովորողները պարտավոր են «կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ՇՊՀ-ի կանոնադրությամբ, ներքին կարգապահական կանոններով, ՇՊՀ-ի այլ ներքին իրավական ակտերով և ուսումնառության պայմանների վերաբերյալ կնքված պայմանագրով նախատեսված պարտականություններ», 128 կետով՝ «այն ուսանողները, ովքեր չեն կատարում սույն կանոնադրությամբ, այլ ներքին իրավական ակտերով սահմանված պարտականությունները, ցուցաբերում են անբավարար ակադեմիական առաջադիմություն, խախտում են ՇՊՀ-ի ներքին կարգապահական կանոնները, ռեկտորի կամ նրա կողմից լիազորված անձի հրամանով կարող են ենթարկվել կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև ՇՊՀ-ից հեռացվելը` իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով»: Սակայն Նազելի Ավետիսյանի ուսանողուհի հարսը չի հեռացվել համալսարանից ու ըստ լուրերի՝ 2021 թվականի դեկտեմբերի կեսերին հղիության և ծննդաբերության արձակուրդի հիմքով տարկետում է վերցրել, ինչը, նույնպես, ըստ համալսարանում շրջանառվող լուրերի, կեղծ հիմքով է տրամադրվել:


ՇՊՀ-ի աշխատակից Հովհաննես Խորիկյանը ֆեյսբուքյան իր էջում սույն թվի ապրիլի 18-ին տարածել էր Նազելի Ավետիսյանին ուղղված իր դիմումը (տե՛ս https://www.facebook.com/photo.php?fbid=4889793984466394&set=pb.100003075227004.-2207520000..&type=3 ), ինչը անպատասխան է մնացել: Հետևաբար ենթադրելի է, որ Նազելի Ավետիսյանը կոծկում է իր անմիջական մասնակցությամբ կատարված ենթադրյալ անօրինական գործողությունները: Եթե իրոք Նազելի Ավետիսյանի հարսը սեպտեմբերից-դեկտեմբեր գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում, ապա նա բացակայությունների պատճառով պետք է հեռացված լիներ համալսարանից, հետևաբար դեկտեմբերին տարկետում վերցնելու խնդիր այլևս չէր լինի:
Իրավապահ մարմիններն այս հրապարակումը թող ընդունեն հաղորդում ենթադրյալ հանցագործության մասին և գործողություններ իրականացնեն՝ ստուգելով Նազելի Ավետիսյանի հարսի՝ Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու հանգամանքը և տարկետման հիմքերի օրինականությունը:

դիտվել է 2221 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am