Բոլորն իրենց հաշիվներն են լուծում՝ արդեն Հայաստանի տարածքում

Երեկ հեռախոսազրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումները, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր։ Այս կոնտեքստում կարևորվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ բոլոր համաձայնությունների կատարումը, նշվում է ռուսական կողմի հաղորդագրության մեջ։ Կրեմլը հատուկ ընդգծում է, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ: Հայաստանի կառավարությունը զրույցի մասին հայտնեց ավելի ուշ` նույն բովանդակության հաղորդագրությամբ: Այլ մանրամասներ կողմերը չեն հաղորդել:
Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերջին սրացումից ի վեր սա Փաշինյան-Պուտին երկրորդ հեռախոսազրույցն է: Նախորդը օգոստոսի 2-ին էր կայացել:

Ամեն սրացումից հետո Նիկոլ Փաշինյանը, կամ Արարատ Միրզոյանը, փաստորեն, վերցնում են հեռախոսը, զանգահարում Ռուսաստանի իրենց գործընկերներին: Իսկ խնդիրները՝ գլոբալ առումով, չեն լուծվում, ավելի են բարդանում, իսկ ռուսներն ու թուրքերը լուծում են իրենց խնդիրներն՝ արդեն ՀՀ տարածքում:

Երեկ, օրինակ, Հայաստանում Ռուսաստանի դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը պարզաբանել է Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի` Իրանի հետ սահմանի երկայնքով հսկողության ուժեղացման պատճառները։ Փաստորեն, վերջին ամիսներին, Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում ռուս սահմանապահները անցակետ են դրել և պարբերաբար ստուգում են Ագարակից Մեղրի գնացողներին։

Ինչ է սա, եթե ոչ Հայաստանի ինքնիշխանության զիջում: Մինչդեռ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները շարունակաբար վստահեցնում էին, թե ՀՀ ինքնիշխանության զիջում չի կարող տեղի ունենալ:

Ու այս ամենի մասին աղմուկ է բարձրացվում Սոչիում Պուտին-Էրդողան 4 ժամանոց բանակցություններից հետո:

Իսկ պաշտոնական արդարացումը, թե ինչու են խստացվել՝ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի Իրանի հետ սահմանի հատվածը, ուղղակի զավեշտալի է՝ Իրանն է մեղավոր...  «Վերջին շրջանում հայ-իրանական պետական սահմանի հատվածում ստեղծվել է լարված օպերատիվ իրավիճակ, որը պայմանավորված է Իրանից Հայաստան թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի (հաշիշ, մեթամֆետամին, հերոին) ապօրինի տեղափոխման փորձերի ավելացմամբ: Բացի այդ, արձանագրվում են ծայրահեղական և ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից Հայաստանի պետական սահմանի խախտման դեպքեր», ասվում է Հայաստանում Ռուսաստանի դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության տարածած մամլո հաղորդագրությունում:

Մոսկվան ու Անկարան պայմանավորվում են, Հայաստանը ենթարկվում է ճնշումների, իսկ Փաշինյանը վերցնում է հեռախոսը՝ զանգում Պուտինին:

Իսկ թուրքական իշխանությունները շարունակում են իրենց սպառնալիքները:
Թուրքիայում մեկնարկել է Դեսպանների 13-րդ համաժողովը, որի ընթացքում ելույթ ունեցած Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Արցախի խնդրին, հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական գործընթացներին:

Ըստ Ermenihaber.am-ի, անդրադառնալով Արցախի խնդրին՝ նա կրկին անգամ հիշեցրել է, որ Թուրքիան 44-օրյա պատերազմի ընթացքում աջակցել է Ադրբեջանի բանակին «բռնազավթված հողերն աջակցելու հարցում», որից հետո ըստ Չավուշօղլուի, իրենք արագորեն սկսել են ջանքեր գործադրել տարածաշրջանային խաղաղության համար: «Այսպիսով, այսօր խոսում ենք ոչ թե օկուպացիայի տակ գտնվող հողերի, տեղահանված անձանց և ամեն պահի հնարավոր բախման, այլ տարածաշրջանային խաղաղության և համագործակցության մասին: Այստեղից Հայաստանին էլ կրկին զգուշացնում ենք, որ նոր սադրանքների մեջ չդիմի»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Իսկ պաշտոնական Ստեփանակերտից քանի օր է՝ չեն արձագանքում Բաքվից հնչող այն պնդումներին, թե ադրբեջանական զինուժը վերահսկողություն է սահմանել մի շարք բարձունքների վրա։ Ըստ «Ազատության», Բաքուն անցած շաբաթ հայտնեց Արցախում մի շարք բարձունքների գրավման, մասնավորապես Մարտակերտի շրջանում գտնվող Սառցասար կամ Բուզդուխ կոչվող սարի և Քոլատակի գլխի՝ Գըրք-գըզի մասին։ Բաքվի նշած այս բարձունքները Մարտակերտում են։ Շրջանի վարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ՝ առանց հստակ պատճառաբանության։

Ադրբեջանական կողմը հայտնել էր նաև, որ գրավել է Շուշիի շրջանի Եղցահող համայնքի հարևանությամբ գտնվող Սարիբաբա բարձունքը։ Եղցահողցիներն օգոստոսի 3-ին «Ազատությանը» հայտնել էին, որ ադրբեջանական զինուժը հայկական բարձունքներում է տեղավորվել, որոնք ամիսներ առաջ պաշտպանության բանակը լքել էր՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ։ «Էդ եղել ա մեր տարածքը, ռուսները եկան էդ տարածքից մեր բանակը հանեցին, միառժամանակ այդտեղ մարդ չի եղել, մի երկու օր ա՝ մեր բարեկամները եկել են կանգնել էդ սարի վրա, ասում են՝ «էս սարն իմն ա, էս ձորն իմն ա»: Աջ ու ձախ եկել են դիրքավորվել», - «Ազատությանն» ասել է Եղցահողի բնակիչներից մեկը: Եղցահող համայնքի ղեկավար Արտակ Հակոբյանը հայտնեց, որ իր տեղեկություններով ադրբեջանական զինուժը շփման գծի մի հատվածում մոտ 50 մետր առաջ է եկել։ Մյուս հատվածներում, ըստ նրա, ադրբեջանցիներն իրենց պատկանող տարածքներում են նոր-նոր դիրքավորվել։ «Կանգնած են իրանց սահմանի վրա, ուղղակի տեսադաշտը կա, Եղցահող գյուղից երևում են նրանք, սահմանի քարտեզով ես հստակ չեմ կարող ասել: Իմ կարծիքով ու նախկինի հետ համեմատելով՝ 50մ առաջ են դրել իրանց պոստը, բայց պայմանավորվածություն կա, որ պետք է ընդհանրապես էս հատվածից հետ քաշվեն, ճիշտ ա՝ իրանց սահմանի վրա են դիրքերը դրված, բայց պայմանավորվածություն կա, որ պետք է մոտ օրերս ընդհանրապես մեր տեսադաշտից հեռու լինեն», - նշել է Հակոբյանը: Համայնքի ղեկավարի խոսքով՝ ռուս խաղաղապահներն են պայմանավորվել ադրբեջանական կողմի հետ, կառավարությունից է լսել։

Ահա, սա է իրականությունը. Պարտված դիվանագիտության հետևանքով՝ Հայաստանի իշխանությունները ոչ գործընկեր ունեն, ոչ էլ դաշնակից: Հայաստանի հաշվին բոլորն իրենց հարցերն են լուծում՝ արդեն ՀՀ տարածքում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1663 անգամ
Լրահոս
Դայակը հատակը մաքրող փայտով հարվածներ է հասցրել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխայի մեջքին, ողնաշարին. պատգամավոր «Արա՛ էլի, ներվայնացրեցիք». լարված իրավիճակ Եռաբլուրում․ Սասուն Միքայելյանի նյարդերը տեղի տվեցին (video) «Արարատցեմենտի» մուտքի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանը Թող հայկական եռագույնը միշտ ծածանվի հաղթանակի բարձունքներում․ Արսեն Հարությունյան Վրաստանում տարանցիկ բեռնափոխադրումները 2018-2025թթ․ աճել են 109%-ով. PMC Research «Նրանց սերը չի ավարտվել, պարզապես այս կյանքում նրանց բաժանեցին»․ Վալոդյա Գրիգորյանի դուստրը տեսանյութ է հրապարակել​ Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները Փաշինյանն ինքն է խոստովանում՝ վարել է «նահատակության քաղաքականություն». Բադալյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլենց խրախճանքը ժանտախտի ժամանակ․ հայ ժողովրդի արյան գինը․ Հայկ Նահապետյան (video) Թրամփը պատրաստ է Նյու Յորքում հանդիպել Փեզեշքիանի հետ Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 22/23-ին Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում Երկրի ղեկավարը պետք է հստակ հասկանա տնտեսությունից, այլ ոչ թէ «ամեն ինչից» ու ոչնչից․ Ն․ Կարապետյան Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը ՀՅԴ համամասնական ցուցակը Արտաշատի ՏԻՄ ընտրություններում կգլխավորի Գերասիմ Վարդանյանը Չարենցավանի 18-ամյա բնակիչը մտել է խանութ և գործադրելով գազային ատրճանակ՝ պահանջել գումար 22-ամյա մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին #ՀԻՄԱ․Նիկո՛լ, զգուշացնում եմ քեզ՝ 7 պորտով կանիծվես, իմ Վեհափառին չկպնես․հերոսի մայր Լիդա Առուշանյան (video) Թրամփը նշել է երեք հնարավոր սցենար Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Subaru»-ն, «Opel Astra»-ն և «Ford Transit»-ը․ կան վիրավորներ ԿԳՄՍՆ-ն ավելի քան 500 մլն դրամ է պահանջում Լոպեսի համերգի կազմակերպչից. Azatutyun.am Փաշինյանի երկու բլեֆը. Պուտինն արդեն «մեղավոր» է նշանակվել (video) «Նիկո՛լ, մենք թքած ունենք քո ասածների վրա․ հելի ռադդ քաշի մեր երկրից»․ Նարե Սոսե (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am