Հաստատել կրակի դադարեցման ռեժիմ. Ջավադ Զարիֆը
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կոչ է արել Սիրիայում հաստատել կրակի դադարեցման ռեժիմ: «Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է ցանկացած միջոցառման, որպեսզի կասեցնի արյունահեղությունն ու պաշտպանի սիրիացիներին»,- հայտարարել է Զարիֆը Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը: Նախարարը կարծում է, որ ճգնաժամի կարգավորման հարցում միջնորդների միակ խնդիրը Սիրիայում հակամարտող կողմերի բանակցությունների կազմակերպումն է:
