Նիկո՛լ,90-ականներին էլ մեկը փորձեց արգելել դաշնակների մուտքը Հայաստան,տեսար՝ ինչ եղավ․ Հարությունյան (video)
Իշխանությունները փորձում են արգելել սփյուռքահայ գործիչների մուտքը Հայաստան, որպեսզի ջրբաժան անցկացնեն Հայաստանի և Սփյուռքի միջև ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, ԱԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում ասաց «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Հարությունյանը:
«Սա խայտառակություն է հայ ժողովրդի և Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության համար: Բոլորս էլ հիշում ենք՝ երբ այս իշխանությունները եկան, հենց սկզբից հայաստանցիներ և արցախցիներ բաժանարար գիծ սկսեցին անցկացնել՝ փորձելով պառակտել Հայաստանն ու Արցախը»,- ասաց նա:
Հովհաննես Հարությունյանի դիտարկմամբ՝ յուրաքանչյուր հարցում իշխանության եւ Թուրքիայի ու Ադրբեջանի դիրքորոշումները համընկնում են։ Այս դեպքում էլ Ադրբեջանը աչքի է ընկել իր հայտնի «սև ցուցակով», որտեղ հիմնականում ընդգրկվում էին այն անձինք, որոնք արցախանպաստ, հայանպաստ գործողություններ էին իրականացնում:
