ԱՄՆ-ն Ալյասկայում փորձարկել է THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգը
ԱՄՆ-ն Ալյասկայում փորձարկել է THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգը։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով NBC-ը։ Հակահրթիռային պաշտպանության հարցերով գործակալությունում (MDA) փորձարկումը գնահատել են որպես հաջող։ Նշում են, որ այս փորձարկումը կօգնի ԱՄՆ-ին մեկ քայլ առջեւում մնալ աճող սպառնալիքից։
