ԻՊ խմբավորման գրոհայինները 150 մարդու են գերի վերցրել
ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինները Իրաքի արեւմուտքում գտնվող Էլ Ֆալուջա քաղաքում 150 մարդու են գերի վերցրել: Այդ մասին հաղորդել է Sky News Arabia արբանյակային հեռուստաալիքը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Էլ Ֆալուջան, որը գտնվում է Անբարի նահանգում, առաջվա պես մնում է գրոհայինների վերահսկողության տակ, ի տարբերություն շրջանի վարչական կենտրոն հանդիսացող Ռամադի քաղաքի, որը վերջնականապես ազատագրվել է փետրվարի սկզբին երկարատեւ գործողության հետեւանքով:
