Նիկոլը ֆոկուսնիկ է, ընդամենը թրաշ պահելով ժողովրդի մի մասին համոզեց, որ ինքն այլևս հին Նիկոլը չի. Վազգեն Սաղաթելյան (video)
Նիկոլը ֆոկուսնիկ է, նրա ամենամեծ ֆոկուսն այն է, որ ընդամենը թրաշ պահելով ժողովրդի մի մասին համոզեց, որ ինքն այլևս հին Նիկոլը չի, Լևոն Տեր-Պետրոսյանի աճեցրած, Գռզոյի հովանավորյալ Նիկոլը չի, թրաշով ուրիշ տղա է, բայց իրականությունն այն է , որ սրանք Հայաստանի նորագույն պատմության ամենահին թալանչիներն են «Փաշինյանի հովանավորյալ պատգամավոր Գռզոյի հայրը 1994-ին 5600 դոլարով սեփականաշնորհում է Աբովյան փողոցի շենքը, իսկ ով է կանգնած այս սեփականաշնորհման հետևում: Պարզվում է, որ դա ներկայումս ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն է: Այս մասին հանրահավաքի ժամանակ հայտարարեց Վազգեն Սաղաթելյանը։
Ասում են բանակը թալանել են, Փաշինյանի մտերիմներից մեկ ուրիշը՝ Գուրգեն Մելքոնյանը 8 տարի եղել է թիկունքի պետը, ահռելի սեփականության տեր է, հիմա ով է թալանել բանակը, դուք եք թալանից խոսում»,-ասաց Սաղաթելյանը:
