Քաղաքական դաշտում հետախուզական աշխատանքներ կիրականացվեն

Նորընծա Երկիր Ծիրանի կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը վերջին ժամանակները լծվել է ընդդիմադիր դաշտի դատափետման գործին, նա պարբերաբար հարցազրույցներ է տալիս, մամլո ասուլիսներ հրավիրում եւ ոտատակ տալիս ընդդիմադիր կոչվող գործիչներին, ուժերին, բոլորին ծախված է համարում, բոլորին Բաղրամյան 26-ի սպասարկու, իսկ, ահա, այսօր նա հանձն է առել մոտ ժամանակներս գաղտնազերծել բոլորին:«Քաղաքական դաշտում մենք գործընկերներ չունենք, մեր գործընկերները հանրության ընդդիմադիր հատվածը ներկայացնող քաղաքացիներն են»,- վերջին հրավիրված մամուլի ասուլիսում նման հայտարարություն է արել նա, երբ նկատել են, որ քաղաքական դաշտում ընդդիմադիր գործընկերները Զարուհի Փոստանջյանին կոչ են անում դադարեցնել վհուկների որսը: Օրերս նման կոչով հանդես էր եկել «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը՝ հերթական անգամ պատասխանելով Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությանը, որ «Ելքը» իշխանության սպասավորն է: Զարուհի Փոստանջյանը, սակայն, չի նահանջել. «Իրենց բոլորին ճանաչում ենք այս համակարգի սպասարկու»: Զարուհի Փոստանջյանի համար կապ չունի՝ այդ քաղաքական միավորը «Ելք» է կոչվում, ՀՀԿ, թե մեկ այլ անվանում ունի. «Եթե քվեարկում են ինչպես Սերժ Սարգսյանի ցանկությունն է, ուրեմն նրա սպասարկուն են»: «Ելքի» քվեարկությունները կամ «Ելքի» ղեկավարների նախորդ գումարման խորհրդարանում կատարած քվեարկությունները, ըստ Զարուհի Փոստանջյանի՝ բխել են Սերժ Սարգսյանի ցանկություններից: Փոստանջյանի հայտարարություններին անդրադառնանք հերթով-շարքով-կարգով: Գործընկերներ չունենալը երբևէ առավելություն չի համարվել, գուցե լավ կլիներ մտածել այն մասին, թե այդ ինչպես պատահեց, որ դաշտում մնացել են միայնակ ու հետեւություններ անլ այդ իրավիճակից, ի վերջո, դա հենց իրենց շահերից է բխում՝ մեկ ծաղկով գարուն չի գալիս, մեկ ձեռքը ծափ չի տալիս:Եթե խոսում է Ելք անդամների այսպես կոչված սխալներից, ապա նրանք վստահաբար զիջում են Րաֆֆի Հովհաննիսյանին, ում ղեկավարությամբ Փոստանջյանը երկար տարիներ մնաց Ժառանգությունում, Փոստանջյանը Րաֆֆին ներեց նույնիսկ զորավարի հետ հայտնի աղոթքից, Պուտինի դուռը գնալուց եւ այլ շատ ու շատ սխալների համար, նա շարունակում էր մնալ կուսակցությունում, երբ այն համագործակցում էր իշխանության ներքո գտնվող եռյակ-քառյակի հետ: Եվ վերջապես, շատերի համոզմամբ Սերժ Սարգսյանի ցանկությունից էր բխում, որ ավագանու ընտրություններին հնարավորինս շատ թվով ընդդիմադիրներ մասնակցեն, ապահովվեն ժողովրդավարության շղարշ, հատկապես մինչեւ ականջները կեղծված խորհրդարանական ընտրություններից հետո: Հիմա ինչ, հանրությունն էլ հայտարարի, որ Փոստանջյանը կատարեց իշխանության ցանկությունը: Ի վերջո, այս անպտուղ դատափետումներից ու լեզվակռիվներից ո՛չ երևանցիների տրանսպորտի և սոցիալական հարցերը կլուծվեն , ոչ էլ հանրությունը երբեւէ քաղաքական գործոն կընկալի, քանզի այս ամենը վեր չի բարձրանում ճղճիմության մակարդակից: Իսկ մայրաքաղաքում խնդիրներ, որքան ասես, հարկավոր է ընդամենը աշխատանքով ապացուցել, ով է որոշել իշխանության կոկորդի ոսկորը դառնալ, եւ ով է իշխանության հետ խաղի մեջ մտել: Մինչդեռ Զարուհի Փոստանջյանը խոստանում է «Երկիր ծիրանիի» եւ Հայաստանի Հանրապետության ակտիվ ընդդիմադիր քաղաքացիների հետ քանդել ընդդիմադիրների «գործակալական ցանցը»: Փաստորեն, քաղաքական դաշտում Փոստանջյանը որոշել է լրտեսի առաքելություն ստանձնել եւ գաղտնազերծել շրջապատում վխտող գաղտնի գործակալներին ու համակարգի սպասարկուներին: Անի Սահակյան

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ Սպերցյան Բոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար Պայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ Զաքարյան Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը Երկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Կառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ «Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am