Էրդողանի բացահայտած գաղտնիքը՝ Պուտինի մտադրության մասին ու Էրդողանի փեսայի ակնարկը

Պուտինը ցանկանում է Ռուսաստանում Bayraktar-ների գործարան ստեղծել

«Ռուսաստանի նախագահը համագործակցության ուղիներ է որոնում Bayraktar-ների արտադրությամբ զբաղվող Baykar Makina ընկերության հետ», - օրերս հայտնեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ CNN Turk հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Էրդողանի այս հայտարարությունը հնչել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար մարմնի նիստի ընթացքում։

«Պուտինն իմ ներկայությամբ խոսեց այդ մասին՝ առաջարկելով [Bayraktar-ների արտադրությամբ զբաղվող] գործարան ստեղծել Ռուսաստանում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների օրինակով», - Թայիփ Էրդողանի խոսքերն էր մեջբերել CNN Turk-ը։

Lրատվամիջոցները չեն բացառում, որ Bayraktar տեսակի անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության հարցը Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները կարող են քննարկել արդեն հաջորդ շաբաթ՝ օգոստոսի 5-ին։ Այդ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կժամանի Սոչի՝ իր ռուս պաշտոնակցի հետ հանդիպման համար։

Ռուս-թուրքական ռազմատեխնիկական համագործակցությունը մշտապես օրակարգում է

Կրեմլում, սակայն, առայժմ չեն մեկնաբանում այս ենթադրությունները՝ ոչ հաստատելով և ոչ ել հերքելով պնդումները, թե Bayraktar-ների համատեղ արտադրության հարցը ընդգրկված է լինելու Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների բանակցությունների օրակարգում։

«Երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը մշտապես օրակարգում է։ Այն փաստը, որ համագործակցությունը նման զգայուն ոլորտում ևս զարգանում է, վկայում է, որ մեր հարաբերությունների ողջ կոմպլեքսը Թուրքիայի հետ բավական բարձր մակարդակի վրա է գտնվում», - այսօր լրագրողների հետ զրույցում նշում էր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Էրդողանի փեսայի ընկերությունից ասում են՝ «մենք աջակցում ենք Ուկրաինային»

Ուշագրավ է, ի դեպ, որ ընդամենը մի քանի օր առաջ՝ հուլիսի 18-ին, թուրքական անօդաչուների արտադրությամբ զբաղվող ընկերության՝ Baykar Makina-ի գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը CNN-ի լրագրողի ուղիղ հարցին ի պատասխան բացառել էր Մոսկվայի հետ համագործակցության ցանկացած հնարավորություն։

«Մենք նման բան չենք արել, մենք ռուսներին մեր որևէ արտադրանք չեն մատակարարել։ Մենք երբեք նման բան չենք անի, քանի որ աջակցում ենք Ուկրաինային, աջակցում ենք այդ երկրի ինքնիշխանությանն ու հանուն անկախության ցուցաբերվող դիմադրությանը», - ըստ «Ազատության», նշում էր անօդաչուներ արտադրող թուրքական ընկերության գլխավոր տնօրենը։

Այդ նույն հարցազրույցում Հալուք Բայրաքթարը նաև նշում էր, որ իր ղեկավարած ընկերությունը առանձնահատուկ հարաբերություններ ունի Կիևի հետ, որոնք Անկարայում մտադիր են խորացնել։ «Թուրքիան և Ուկրաինան օդատիեզերական և պաշտպանական ոլորտներում հարաբերությունների ռազմավարական մակարդակի վրա են գտնվում։ Դրան մենք կարողացել ենք հասնել տարիների ընթացքում գործադրված ջանքերի շնորհիվ։ Թուրքիան աջակցում է Ուկրաինային անօդաչու սարքերի այս տեխնոլոգիաներով։ Մենք Ուկրաինայից նաև անօդաչուների շարժիչներ ենք ստանում։

Այնպես որ մենք Ուկրաինայի հետ փոխադարձ շահավետության վրա հիմնված հարաբերություններ ենք կառուցել», - պնդում էր Baykar Makina-ի գլխավոր տնօրենը։
Մինչդեռ ուկրաինական «Մոտոր-Սիչ» և «Իվչենկո Պրոգրես» ընկերությունները Bayraktar-ներ արտադրող թուրքական ընկերության հետ հարաբերությունները հետևողականորեն սերտացնում էին դեռ ռուս-ուկրաինական պատերազմին նախորդող ողջ շրջանում։ Baykar և «Մոտոր-Սիչ» ընկերությունների միջև համագործակցության հուշագիրն, օրինակ, ստորագրվեց նախորդ տարվա սեպտեմբերի վերջին։

Պատերազմի բռնկումից մոտ երեք շաբաթ առաջ էլ, Թուրքիայի նախագահի Կիև կատարած այցի ընթացքում, երկու երկրների պաշտպանության նախարարները հուշագիր ստորագրեցին թուրքական անօդաչուների՝ Ուկրաինայի տարածքում արտադրության, ինչպես նաև ուկրաինական արտադրության շարժիչների՝ Թուրքիա մատակարարման մասին։ «Bayraktar-ների արտադրությամբ զբաղվող թուրքական ընկերության որոշմամբ, անօդաչուների հաջորդ սերունդը ուկրաինական «Մոտոր Սիչ» ընկերությունում արտադրված շարժիչներ կունենա։ Ըստ էության դրանք արդեն ուկրաինա-թուրքական Bayraktar-ներ կլինեն», - փետրվարի 3-ին հայտարարում էր Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

Լրատվամիջոցները, սակայն, հայտնում են, որ բաց աղբյուրներից առայժմ հնարավոր չէ որևէ տեղեկատվություն հայթայթել` արդյո՞ք պատերազմական պայմաններում այդ պայմանավորվածությունները հնարավոր է եղել կյանքի կոչել, թե՝ ոչ։ Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո թուրքական կողմը դադարել է նաև Ուկրաինա մատակարարվող Bayraktar-ների մասին հաղորդումներ հրապարակել՝ դասելով դրանք գաղտնի տեղեկությունների թվին։ Մի շարք աղբյուրների պնդմամբ՝ այս տարվա հունվար ամսին Ուկրաինայի Զինված ուժերի և ուկրաինական նավատորմի տրամադրության տակ թուրքական արտադրության մոտ երկու տասնյակ անօդաչու թռչող սարք կար։ Թե որքան Bayraktar է մնացել ուկրաինական բանակի զինանոցում ռազմական գործողությունների հինգ ամիսներից հետո, չի հաղորդվում։

Պուտինն ու Էրդողանը մի քանի օրից կբանակցեն Սոչիում

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները բանակցություններ կանցկացնեն Սոչիում, արդեն մի քանի օր է ռուսական և թուրքական լրատվամիջոցները հայտնում են այս մասին: Բանակցությունների օրակարգում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի թեման և տարածաշրջանային այլ գործընթացներ։ Պուտինն ու Էրդողանը կգնահատեն նաև հացահատիկի միջանցքով համաձայնագրի իրականացումը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը օգոստոսի 5-ին Սոչիում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկեն ռազմատեխնիկական համագործակցությունը և տարածաշրջանային հարցեր:
Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունները բանակցում են ազգային արժույթներով առևտրի ավելացման շուրջ

Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունները բանակցում են ազգային արժույթներով առևտրի ավելացման շուրջ, երեքշաբթի գրում է Aydınlık թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ «Այլընտրանքային աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ տեխնիկական պատվիրակությունները բանակցություններ են վարում երկու երկրների միջև SWAP-ի և ֆինանսական համակարգի ներդաշնակեցման, ինչպես նաև ազգային արժույթներով առևտրի ավելացման համար… Այս պահին Ռուսաստանի հետ արտահանման աճ է գրանցվել: Առաջին կիսամյակում դեպի Ռուսաստան արտահանման աճ է նկատվել»,- թերթը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Թուրքիայի ընտրությունները նշանակում են, որ տնտեսությունը քիչ ժամանակ ունի․ Bloomberg

Թուրքիայի գալիք ընտրությունները նշանակում են, որ նեղ պատուհան է մնացել՝ դրամավարկային քաղաքականությունը խստացնելու, գնաճի դեմ պայքարելու և լիրան պաշտպանելու համար, ըստ News.am-ի, գրում է Օնուր Անթը Bloomberg-ի իր հոդվածում։ Թուրքիայի կենտրոնական բանկը գործել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով և տոկոսադրույքները իջեցրել է մինչև 14 տոկոս` անցյալ տարվա վերջին 19 տոկոսից: Նա փոխառությունների արժեքը պահել է կայուն մակարդակում, նույնիսկ երբ գնաճը հասել է գրեթե 80 տոկոսի, ինչը հանգեցրել է աշխարհի ամենաբացասական իրական տոկոսադրույքներին: Լիրան կտրուկ էժանացել է։

Էրդողանը համաձայն չէ ներդրողների և տնտեսագետների հետ, որ դրամավարկային քաղաքականությունը պետք է փոխվի, որպեսզի գները դանդաղ աճեն, իսկ լիրան ավելի քիչ խոցելի լինի: Նույնիսկ, եթե Էրդողանը հրաժարվի իր համոզմունքից, որ բարձր տոկոսադրույքները խթանում են գնաճը, քաղաքական օրացույցը նրան գործելու քիչ հնարավորություններ կթողնի:

Ավելի բարձր տոկոսադրույքները կարող են հանգեցնել ռեցեսիայի, իսկ, քանի որ ընտրությունները նախատեսված են 2023 թվականի հունիսին, տոկոսադրույքների բարձրացման հնարավորությունները մեծ չեն: Էրդողանի լավագույն սցենարը խառնաշփոթն է՝ առանց գնաճի տոտալ պայթյունի, լիրայի վաճառքի կամ կտրուկ տնտեսական անկման:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3338 անգամ
Լրահոս
Մերցը քրիստոնյա-դեմոկրատների հաղթանակը աղետ է անվանել Դայակը հատակը մաքրող փայտով հարվածներ է հասցրել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխայի մեջքին, ողնաշարին. պատգամավոր «Արա՛ էլի, ներվայնացրեցիք». լարված իրավիճակ Եռաբլուրում․ Սասուն Միքայելյանի նյարդերը տեղի տվեցին (video) «Արարատցեմենտի» մուտքի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանը Թող հայկական եռագույնը միշտ ծածանվի հաղթանակի բարձունքներում․ Արսեն Հարությունյան Վրաստանում տարանցիկ բեռնափոխադրումները 2018-2025թթ․ աճել են 109%-ով. PMC Research «Նրանց սերը չի ավարտվել, պարզապես այս կյանքում նրանց բաժանեցին»․ Վալոդյա Գրիգորյանի դուստրը տեսանյութ է հրապարակել​ Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները Փաշինյանն ինքն է խոստովանում՝ վարել է «նահատակության քաղաքականություն». Բադալյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլենց խրախճանքը ժանտախտի ժամանակ․ հայ ժողովրդի արյան գինը․ Հայկ Նահապետյան (video) Թրամփը պատրաստ է Նյու Յորքում հանդիպել Փեզեշքիանի հետ Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 22/23-ին Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում Երկրի ղեկավարը պետք է հստակ հասկանա տնտեսությունից, այլ ոչ թէ «ամեն ինչից» ու ոչնչից․ Ն․ Կարապետյան Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը ՀՅԴ համամասնական ցուցակը Արտաշատի ՏԻՄ ընտրություններում կգլխավորի Գերասիմ Վարդանյանը Չարենցավանի 18-ամյա բնակիչը մտել է խանութ և գործադրելով գազային ատրճանակ՝ պահանջել գումար 22-ամյա մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին #ՀԻՄԱ․Նիկո՛լ, զգուշացնում եմ քեզ՝ 7 պորտով կանիծվես, իմ Վեհափառին չկպնես․հերոսի մայր Լիդա Առուշանյան (video) Թրամփը նշել է երեք հնարավոր սցենար Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Subaru»-ն, «Opel Astra»-ն և «Ford Transit»-ը․ կան վիրավորներ ԿԳՄՍՆ-ն ավելի քան 500 մլն դրամ է պահանջում Լոպեսի համերգի կազմակերպչից. Azatutyun.am Փաշինյանի երկու բլեֆը. Պուտինն արդեն «մեղավոր» է նշանակվել (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am