Փաշինյանը մոռացավ վարկերի տակ կքած քաղաքացիներին. նա խաբել է. մաս 58

Ժողովուրդ օրաթերթը գրում է. 2020-ին, երբ Հայաստանում, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, սահմանափակումներ էին, ՀՀ Ազգային ժողովը կառավարության հետ քննարկում էր լոքդաունի հետ կապված մի շարք հարցեր, որոնք հիմնականում տնտեսությանն ու տնտեսվարողներին էին վերաբերում: 7-րդ գումարման խորհրդարանի նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հենց այդ ժամանակ առաջարկում էր օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, ըստ որի՝ արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված՝ առանց տոկոսների հաշվառման մարդկանց առնվազն 3 ամսով վարկային արձակուրդ տրամադրվի:

«Մի որոշում արձակեք, որ մարդիկ իմանան՝ եթե չեն կարողանալու սպասարկել իրենց վարկերը, հասկանան՝ ինչ լուծում է լինելու նրանց համար: Ենթադրենք՝ տոկոսների սառեցում լինի կամ այլ լուծում լինի»,- դիմելով վարչապետ Փաշինյանին՝ ասում էր Ուրիխանյանը:


Պատգամավորի առաջարկին, սակայն, վարչապետ Փաշինյանի արձագանքը բավականին կոշտ ու կտրուկ էր. «Ես ուղիղ ասեմ, էդ ո՞նց եք…Եկեք հարկերից, վարկերից ազատենք, սնունդ բաժանենք, կոմունալ վարձերը չվերցնենք: Էդ լո՞ւրջ եք ասում, հո ըտենց չի՞:

Եկեք օրենսդրական նախաձեռնություն անենք ու ՀՀ բոլոր քաղաքացիներին 10 հազար դոլար բաժանենք, ընդ որում՝ ոմանց ունեցվածքը բռնագանձելու միջոցով: Ընդունե՛ք բա: Նախաձեռնություն բերեք, խորհրդարանում կոնսեսուս ձեւավորեք, քաղաքացիներին 10 հազար չէ, 50 հազար դոլոր բաժանեք, Նստում, նստում՝ հարկերը թողեք, վարկերը թողեք…է՜, ձե՞ռ եք անում: Տենց տպավորություն է, թե դուք բաժանողն եք, մենք էլ թույլ չենք տալիս: Գնացե՛ք, ձեր շրջապատի, ձեր մարդկանց հարստությունը բաժանե՛ք մարդկանց, հերի՛ք է»:

Տարիներ առաջ, սակայն, 2018-ի ապրիլի 15-ին նույն Նիկոլ Փաշինյանը, որ ընդդիմադիր դիրքերից էր հանդես գալիս, բարձրաձայնում էր, թե քաղաքացիները բանկերի ձեռքին գերության մեջ են: «էսօր ՀՀ-ի տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր քաղաքացիներ բառիս բուն իմաստով ճկռում են բանկային ժամկետանց տոկոսների տակ, ու, կարծում ենք, որ միանշանակ ու աներկբա՝ առանց բացատրության»,- նշում էր նա:

Քաղաքացիներին բանկային պարտավորություններից, ինչպես նաեւ հարկերի, վարկերի տակ «ճռալու» բեռը թեթեւացնելու մասին սրտակեղեք հայտարարություն անելով, փաստորեն, Փաշինյանը հերթական անգամ ստել է: Երբ դարձավ վարչապետ, մոռացավ բանկերի վարկերի տակ կքած քաղաքացիներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 188 անգամ
Լրահոս
Թուրքիայում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը Հայաստանն այսօր մեծ քայլ արեց դեպի դասական ֆաշիզմ. Ռուբեն Մելիքյան Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան Խստորեն դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների նման վարքագիծը Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ձերբակալվածներ կան Եթե Հորմուզում չստացվեց, նշանակում է՝ բացվում է երկրորդ ուղղությունը․ Վահե Դավթյան «Իրանի նեղուց». Թրամփի ձևակերպումն ուշագրավ է. քաղաքագետ «Պապայիդ տունն է»․ ՔՊ-ական պատգամավորի անմակարդակ, վիրավորական պահվածքը Լարված իրավիճակ է Նոր Հաճնում Թեհրանը հստակորեն ցույց է տալիս՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը․ իրանագետ Հայաստանի Սահմանադրությունից պետք է վերացվեն տարածքային պահանջները․ Հաջիև Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Արմավիր ճանապարհին ԱՄՆ-ն Իսրայելին արգելել է ռմբակոծել Լիբանանը Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված դիրքորոշումս անփոփոխ է՝ նա պատանդի կարգավիճակում է». Արման Թաթոյան Փաշինյանը դուխ չի անում երես առ երես հանդիպել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան «Այ, կապիտուլյանտ, այ, հողատու, այ, դավաճան, այ, թուրքանման ու թուրքահպատակ, դու ո՞վ եղար, որ ինձ շուն ու շանգյալ ասես, հայ ընտրողին շուն ու շանգյալ ասես…». Լևոն Ջավախյանը՝ Փաշինյանի մասին Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին Ես չեմ ուզում արձագանքել անլուրջ մարդկանց հայտարարություններին. Սամվել Կարապետյան Ես իմ կյանքում ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետեւում. Սամվել Կարապետյան Դատարանի որոշումը սպասելի էր. մենք մեր հաղթանակի հնարավորությունը գնահատում ենք 100%. Սամվել Կարապետյան «Նա բուժման կարիք ունի»․ Կարապետյանը՝ Փաշինյանին Կացը հայտնել է, որ Իսրայելի բանակը չի նահանջելու Լիբանանում իր դիրքերից․ Կաց Դատարանը երկարացրեց ժամկետը 3 ամսով Սևանի հիվանդանոցի մոտ 73-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am